Press "Enter" to skip to content

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ ներկայացուցիչ ԵՄ-ում, ԵՏՄ-ում, ASEAN-ում, ՄԱԿ-ում, NAFTA-ում և ՀՀ դեսպան 48 երկրներում:

Անցած տարվանից Վ. Գաբրիելյանը հանդիսանում է նաև ՀՀ ներկայացուցիչ Greenpeace-ում և Միջուկային զենքի չտարածման կազմակերպություններում
Անցած տարվանից Վ. Գաբրիելյանը հանդիսանում է նաև ՀՀ ներկայացուցիչ Greenpeace-ում և Միջուկային զենքի չտարածման կազմակերպություններում

ԵՐԵՎԱՆ — ՀՀ նախագահի հրամանագրով միջազգային տնտեսական ինտեգրման նախարար և փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է մի շարք լրացուցիչ պաշտոններում: Որոշումը բացատրում են իշխանության նոր մոտեցմամբ` երկիրը պետք է ղեկավարեն միայն կիրթ և կոմպետենտ մարդիկ:

Նախագահականի անանուն աղբյուրը բացատրում է, որ Հայաստանը փորձում է թևակոխել որակապես նոր շրջան, որտեղ երկիրը կղեկավարեն պրոֆեսիոնալ և գրագետ մարդիկ: «Ցավոք սրտի, նման մարդիկ շատ քիչ են… Ստիպված մի քիչ շատ ենք ծանրաբեռնում այդ մարդկանց.. մարդուն», — նշում է աղբյուրը:

Վաչե Գաբրիելյանը փետրվարից ղեկավարում է Հայաստանի տնտեսական գերատեսչոթյունը ԵՄ-ում և Եվրասիական տնտեսական միությունում: Ապրիլից նա կներկայացնի Հայաստանը Ավստրալիայում և Պոլինեզիայում, իսկ մայիսից` համատեղությամբ կներկայացնի նաև մեր երկիրը Ճապոնիայում, Չինաստանում և 14 այլ ասիական երկրնուում:

Կառավարությունը չի բացառում, որ հետագայում Վ. Գաբրիելյանը կարող է ներկայացնել ՀՀ-ն նաև Մարսում, Յուպիտերում և Նոր Նորքի 9-րդ զանգվածում:
Կառավարությունը չի բացառում, որ հետագայում Վ. Գաբրիելյանը կարող է ներկայացնել ՀՀ-ն նաև Մարսում, Յուպիտերում և Նոր Նորքի 9-րդ զանգվածում:

Միաժամանակ կառավարությունը նշանակել է Վ. Գաբրիելյանին փոխնախարար բոլոր նախարարություններում (բացի Մշակույթի և Սփյուռքի նախարարություններից): «Այո, մենք էլ ենք զգում որակյալ կադրերի պակաս: Հասկանում ենք, որ հեշտ չի այդքան համատեղել… Բայց ոչինչ` Գաբրիելյանը աշխատասեր ա, կխնդրենք` մի քիչ ավելի շատ վիզ կդնի», — նշել է կառավարության ներկայացուցիչը:

Չի բացառվում, որ Վ. Գաբրիելյանը նշանակվի նաև Կադաստրի և ԱԺ բոլոր հանձնաժողովների խորհրդական, սակայն այդ դեպքում Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները սպառնում են ևս ներգրավել Գաբրիելյանին իրենց աշխատակազմում: «Էդ ինչո՞ւ ուրիշ նախարարություններում լինեն կիրթ ու կոմպետենտ մարդիկ, իսկ մեր մոտ` չէ», — նշում է Մշակույթի նախարարության անանուն աղբյուրը — «Առայժմ չգիտենք իհարկե ինչպես կօգտագործենք Գաբրիելյանի պրոֆեսիոնալիզմը, բայց դե նախարարություն ա, թող լինի: Պետք կգա»:

Միաժամանակ արդեն հայտնի է, որ հունիսի մեկից Վ. Գաբրիելյանը լինելու է համատեղությամբ նաև Հայաստանի ներկայացուցիչը Լատինական և Հյուսիսային ամերիկաներում, ինչպես նաև ՄԱԿ-ի Համաշխարհային առողջապահական կազմակերպությունում:

9 Comments

  1. Gag Simonyan via Facebook Gag Simonyan via Facebook 23/02/2015

    ախխխխխ ։ԴԴ

  2. Քյասար ՀՀԿ-ն էլ ուրիշ կադր չունի,մնացածը գլխաքանակ են պահպանում,շուտով ԱԳՆ-ի նախարարը կհմատեղի Նուբարաշենի ԺԵԿ-ի պետի պաշտոնը.

  3. Շատ կներեք, բայց կուզեի իմանալ, արդյոք պրոֆեսիոնալ ու գրագետ ավազակներ չեն լինում? Պարզ է, նորից դեռևս չստուգված տեղեկություններ ու խոսակցություններ.

  4. Samvel Tadevosyan via Facebook Samvel Tadevosyan via Facebook 23/02/2015

    arjer naev BHK-um HHK despan nshanakel:)

Մեկնաբանությունները փակ են.