ԵՐԵՎԱՆ — Փետրվարի 21-ին ՀՀ նախագահի նստավայրում քիչ էր մնում տեղի ունենար պատմական հանդիպումը երկրի առաջին և գործող նախագահների միջև: Գրեթե կայացած հանդիպման թեման էր Ցեղասպանության հարյուրամյակը և միջազգային ճանաչումը:
Գրեթե երկու ժամ տևելիք հանդիպումը ( 2 ժամ 21 րոպե — խմբ.) ուներ Հայաստանի համար կարևորագույն նշանակության օրակարգ` Ցեղասպանության հարյուրամյակի անցկացումն ու ճանաչմանն ուղղված քայլերը:
Հանդիպման նախաձեռնողն էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որը բաց նամակով դիմեց Սերժ Սարգսյանին և ակնարկեց Հարյուրամյակը ոգեկոչելու առավել արդյունավետ և ազդեցիկ եղանակներ, որոնք կարող է ներկայացնել մասնավոր հանդիպման ընթացքում: Սերժ Սարգսյանը մեծ սիրով գրեթե համաձայնվեց հանդիպել` նշելով սակայն, որ համաձայն չէ բաց նամակի որոշ շեշտադրումների հետ:
Արդյունքում հանդիպումը գրեթե կայացավ և երկու նախագահները գրեթե քննարկեցին պետության համար կարևորագույն խնդիրները Հարյուրամյակի շեմին, ինչը գրեթե մեծ օգուտ բերեք թե երկրին, թե ժողովրդին և թե սփյուռքին:
Վերլուծաբան Ռիչարդ Գիրագորսյանը աննախադեպ կարևոր է համարում գրեթե կայացած հանդիպումը. «Սա լուրջ և հասուն պետական գործիչների ողջունելի վարքագիծ էր: Նրանք գրեթե ստեղծեցին նոր մշակույթ, որտեղ պետական շահի համար հնարավոր է մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և գտնել երկրի համար առավել շահավետ լուծումներ», — նշեց Գիրագոսյանը:
ՀԱԿ ներկայացուցիչ Արման Մուսինյանը նշում է, որ սա գրեթե կայացած երկխոսության միայն սկիզբն է. «Տեր-Պետրոսյանը ապագայում ևս պատրաստ է գրեթե կիսվել արժեքավոր խորհուրդներով ի շահ պետության և երկրի զարգացման»:
Գրեթե կայացած հանդիպումը գրեթե հնարավորություն ստեղծեց Հայաստանը դարձնել ավելի քաղաքակիրթ և զարգացած քաղաքական մշակույթով երկիր:
:)))))
Գրեթե լուրջ հոդված…
grete texi unenl-@ vorna?
mi hat arajin hertin nayeq vor saytna grel,heto lurj lurj harcer tveqq 😀 sayti anun@ arm ===C O M E D Y=== aaaaaa!!!!!!!!!!!!!
Ays hodvace hovanavoreme Arm-Tragedy.com e .
levonic inch lurj harci lucum,
Grete haskacanq
Հայաստանը դարձնել ավլեի քաղաքակիրթ…
Ais grete hodvaci grete hexinakn , grete lragrox e erevi ha??
?
Գրեթե ուշքս գնաց, հալալա տղերք ջան, մեր էսքան արցունքների, խայտառակությունների
ու նսեմացումների միջից որ կարողանում եք մեզ ժպիտ պարգևել։ Խոսք չկա գրեթե միշտ շատ դիպուկ ու հաջողված հումոր որը հաստատ մեզ բոլոր Հայերիս օդի ու ջրի պես պետքա։ Դուք գրեթե հասցնում եք այս մարդանման գազանների ուղեղին որ հերիքա-հերիք, կյանքներս կերաք ու մեր ազգի գլխին մի նոր եղեռն բերիք։ Ոչ թե եղեռնի 100 ամյակ այլ 25 ամյակ պետք է նշենք։
Voxormeli mardukner