Press "Enter" to skip to content

Հայաստանը շարունակում է զբաղեցնել 8-րդ տեղը երկրների այբբենական ցանկում

Բացասական տեղաշարժի բացակայությունը դրական տեղաշարժ է
Բացասական տեղաշարժի բացակայությունը դրական տեղաշարժ է

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ վերջին տարիների վարած արտաքն քաղաքականության շնորհիվ Հայաստանը պահպանել է 8-րդ տեղը ՄԱԿ-ի կողմից ճանաչված երկրների այբբենական ցանկում: «Այս ձեռքբերումը չի կարելի թերագնահատել, քանի որ մեզ հաջողվել է գերազանցել ոչ միայն Ադրբեջանին, որը հիմարի նման 11-րդ տեղում է, այլև շատ այլ զարգացած երկրներից առաջ ենք: Ռուսաստանի դաշնությունը, օրինակ, 144-րդ տեղում է, իսկ Միացյալ Նահանգները ընդհանրապես խայտառակ` 186-րդ տեղն են զբաղեցնում», — նշեց արտաքին գործերի նախարարը:

Նալբանդյանը նշեց, որ սա վերջին տարիների միակ ցուցակն է, որտեղ Հայաստանը ամուր պահպանել է իր տեղը, սակայն նրա խոսքերով, դրա համար հսկայական ծավալի գործ է կատարվել: «Մեր պատվիրակությունը արեց ամին ինչ, որպեսզի ՄԱԿ-ը Ամերիկյան Սամոան ինքնիշխան պետություն չճանաչի, քանի որ դա ուղղակիորեն կազդեր Հայաստանի դիրքի վրա, և մենք մեր տեղը կկորցնեինք», — պատմում է նախարարը:

Էքս-նախարարները շփոթության մեջ են
Էքս-նախարարները շփոթության մեջ են

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը կասկած հայտնեց, որ 8-րդ տեղը դա արտգործնախարարության ձեռքբերումն է, և որ դա առհասարակ ձեռքբերում է: «Ի՞նչ ա նշակում 8-րդ տեղն են զբաղեցրել, էս էլ հո Freedom House-ի ռեյթինգը չի, որ պարծենան, կամ Doing Business-ը: Սա ընդամենը այբբենական ցանկ է», — ասաց մի փոքր խառնված նախկին նախարարը: Մեկ այլ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի արձագանքը ավելի կարճ էր. «Անկեղծ ասած զարմացած եմ, որ էդ մի ցուցանիշը չի ընկել»: Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել հայտարարությունը, սակայն, չգիտես ինչու, հիշեցրեց, որ ՄԱԿ-ի շենքում հենց նա է առաջինը բարձրացրել ազատ և անկախ Հայաստանի դրոշը:

Արտգործնախարարությունը չի ուզում կանգնել ձեռք բերվածի վրա և աշխատում է Հայաստանի համար 7-րդ տեղն ապահովելու գործընթացի վրա: «Պլանը շատ պարզ է` օգտագործելով մեր արգենտինաբնակ սփյուռքի հսկայական ներուժը` պետք է կազմակերպենք հանրքվե, և վերանվանենք Արգենտինան Արմենտինա: Այդ դեպքում ավտոմատ կզբաղեցնենք  7-րդ տեղը», — ամփոփեց Նալբանդյանը:

 

20 Comments

  1. Արցախուհի Սարգսյան via Facebook Արցախուհի Սարգսյան via Facebook 20/02/2015

    ՃՃՃՃՃՃՃՃՃ

  2. Հայաստանը վերանվանենք «Aaaarmenia» և1-ին տեղը միշտ մերը կլինի, թէ չէ սրան դիմենք,նրան դիմենք․․․․

  3. Vzgo Hovhannisyan via Facebook Vzgo Hovhannisyan via Facebook 20/02/2015

    Isk axqatutyunov ov giti arajinnenq

  4. Tigran Darbinyan via Facebook Tigran Darbinyan via Facebook 20/02/2015

    Ahagin deghnot vernagir er!)

  5. Alvard Mayilyan via Facebook Alvard Mayilyan via Facebook 20/02/2015

    Chem patkeracnum el inch astitjan kareli e lapsha lcnel es joghovrdi akanjnerin. Ughghaki lurj dzer en arnum….

  6. Karcum em mer spyurq@ vaxuc petq e aktivanar ays harcum ev verjnakanapes mez hamar lucer ays bart xndir@ ev arajatar dirq apahover

  7. Аргамич Маркарян via Facebook Аргамич Маркарян via Facebook 21/02/2015

    Lavner =D

  8. Tigo Ghazaryan via Facebook Tigo Ghazaryan via Facebook 21/02/2015

    Aaaa arm comedy 😛

Մեկնաբանությունները փակ են.