ԵՐԵՎԱՆ — Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի քաղաքական ուժերը անակնկալ են պատրաստել իրենց ժողովրդի համար` գեղեցիկ միասնության շուրջպար: Կազմակերպիչները պդնում են, որ նպատակը քաղաքական նոր մշակույթ ձևավորելն է, որտեղ տարբեր քաղաքական ուժեր կարող են վիճել և բարիշել շատ կարճ ժամանակում:
ՀՀԿ խոսնակը բացատրում է, որ միտքը ծագել է բոլոր ուժերի մոտ միաժամանակ. «Մենք և մեր գործընկերները մտածեցինք` ինչու է պետք վիճել, եթե կարելի է ուրախանալ։ Ինչու է պետք կռվել, եթե կարելի է շուրջպարի բռնվել։ Ինչու վիրավորել, եթե կարելի է ջան ասել, ջան լսել»:
ԲՀԿ-ն ևս լուրջ դեմքով բացատրեց, որ տվյալ վիճակում ամենաճիշտ լուծումը դա բոլոր կուսակցություններով հավաքվելն է և միասնական շուրջպարի բռնվելը: Նաիրա Զոհրաբյանը ասել է. «Անկեղծ ասած` ամեն ինչ փոխվեց դեմ առ դեմ հանդիպումից հետո: Այսքան ժամանակ մենք մտածում էինք, որ հանրապետականները կոռումպացված և մեծամիտ ռեժիմի ներկայացուցիչներ են, սակայն հանդիպեցինք, զրուցեցինք ու պարզվեց ի՞նչ` հիանալի անձնավորությունների մի խումբ»:
Նույնը նշում են նաև իշխանության ներկայացուցիչները: Արմեն Աշոտյանը նշել է, որ ԲՀԿ-ականները բավական կիրթ ու գրագետ անձնավորություններ են. «Դե հեռվից հեռու որ տեսնում ես, լսում ես, կարող է թվալ, որ… դե.. IQ-ի խնդիր կա, բան… Բայց որ անձամբ խոսում ես, պարզվում ա ոչ միայն Վարդանանք են կարդացել, այլև Պյութագորասի թեորեմը ջրի պես գիտեն»:
Փոքր ինչ անորոշ արձագանք են տվել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: «Դե.. մենք ավելի շատ հեղափոխության էինք պատրաստվում», — ասում է ՀԱԿ հիմնադիր համակարգող Լևոն Զուրաբյանը, – «Սակայն եթե մեր ԲՀԿ-ի գործընկերները գտնում են, որ ճիշտը միասնության շուրջպարն է, ապա մենք ըմբռնումով ենք մոտենում` ուրեմն ճիշտը միասնության շուրջպարն է»:
Հատուկ քննչական կոմիտեն ևս միացել է նախաձեռնությանը. «Մեզ մի պահ թվաց ինչ-ինչ ուժեր գուցե խուսափում են հարկերից և ապօրինի զենք են պահում, բայց մի քիչ մոտիկից ծանոթանալուց հետո պարզվեց ինչ` մի հրաշք հարկատուներ, մի օրինապաշտ զենք կրողներ»:
Անանուն աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ-ում տիրում է սերն ու փոխադարձ հարգանքը: ԱԺ նախագահը (որը համատեղությամբ նաև Գալուստ Սահակյան է) արդեն ստորագրել է հրաման, որի համաձայն անցած նստաշրջանում ոչ մի պատգամավոր չի բացակայել ոչ մի նիստից: «Մի քանի ԲՀԿ պատգամավոր նույնիսկ գիշերներն էին մնում և աշխատում օրենքների վրա», — նշում է Սահակյանը, — «Ինչպես չսիրել նման մարդկանց…»:
Մի գրագետ, Ա-ն Բ-ից լավ տարբերող
me xind me uraxutyun
Ինչներիտ վրեն եք պարում ու ուրախանում այ աղքատ պետություն.
hay ntaniki pahpanmann uxxvac jankere bac ek toxel :p
Lol 😀 :)))
Լավ Էր.
mi hrashq taracq,hrashq andznavorutyun 😀
Շատ դիպուկ էր??
Պյութագորասի թեորեմն 2 օրում յուրացվեց ,բայց Վարդանանքի համար ժամանակա պետք
Duq demqeq ))))????
Լավն էր։)))))))))!!!!!!
Mi hat el simvolik Che Gevarai teskov khrtvilak kvaren.
Ibtev amen tesaki heghapoghutjunner datapartogh khorhurd.
https://soundcloud.com/funny-19/4xfockurd0lh
Ապրեք))))
???ba tenum eq inch ardara sax
🙂 🙂 🙂 🙂 🙂 🙂 🙂 Vay Tatev jan, vonc em sirun qo yumory. Nice
🙂 🙂 🙂
???
YETE IRANQ ARAN ETAN aRAGAC HASTAT BRNEN :d GITEQ INCHQAM DYUN KA 10 METR XAY :d :d
Bayc inch mexq enq!!!
Բա այսպիսի երկրից կբողոքե՞ն. մի՞թե սա մեր <> չէ:
Երկրորդ միասնության, թե՞ միասնության երկրորդ շուրջպարը։
Sireli hayrenakicner mer azgn aylevs prkvats e…):):):)….((((((((((