Press "Enter" to skip to content

Այլմոլորակայինները հրաժարվեցին կապ հաստատել մոլորակի հետ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության պատճառով

ՄռռռԴ’Շկոկ. մենք չենք ուզում էլ ավելի խորացնել քաղաքական ճգնաժամը
ՄռռռԴ’Շկոկ. մենք չենք ուզում էլ ավելի խորացնել քաղաքական ճգնաժամը

Այսօր պարզ դարձավ, որ Պերտիգոն-7 մոլորակի բնակիչները հետաձգել են իրենց այցը Երկիր մոլորակ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության պատճառով: Ինչպես հայտնեց Ատվարի ցեղի առաջնորդ, գեներալ-գեներալ ՄռռռԴ’Շկոկը` այցը պետք է կայանար հենց այս կիրակի օրը. «Ուղղակի, երբ մանրամասն իմացանք` ինչպիսի խառնաշփոթ է սկսվել Հայաստանում, մտածեցինք` ավելի լավ է չխառնվել ու թողնել, որ իրավիճակը ինքն իրեն կարգավորվի»: Այլմոլորակայինները գտնում են, որ այս փուլին իրենց այցը պատշաճ չի լուսաբանվի ԶԼՄ-ների կողմից, քանի որ ամբողջ ուշադրությունը սևեռված է ՀՀԿ խորհրդի նիստի ելույթին և ԲՀԿ պատասխան հայտարարություններին:
«Երբ մենք այցելում ենք որևէ նոր մոլորակ առաջին անգամ, ակնկալում ենք, որ գոնե մոտակա մի ամիսը կլինենք այդ մոլորակի գլխավոր քննարկվելիք թեման: Որքան հասկացանք` Հայաստանում դա հնարավոր չի լինելու մինչև կրքերը չհանդարտվեն», — նշեց գեներալ-գեներալ ՄռռռԴ’Շկոկը:
Ատվարի ցեղի առաջնորդը նշեց, որ չի ցանկանում գնահատականներ տալ ո՛չ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանի հաջորդած հայտարարությանը. «Այս պահին սխալ կլինի էլ ավելի բորբոքել կրքերը: Ես անգամ հրամայել եմ, որ ոչ մի թռչող ափսե մուտք չգործի Երկիր մոլորակի մթնոլորտ, մինչև ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չպարզեն իրենց հարաբերությունները», — խոստովանեց Պերտիգոն-7ցի առաջնորդը` հավելելով, որ ցանկանում էին Երկիր մոլորակին նվիրաբերել իրենց տեխնոլոգիաներից մի քանիսը, — «Առանձնապես, ոչ մի երևակայելի բան` օզոնային շերտ վերականգնող բրելոկներից էինք ուզում բերել, մի հատ նոր բուրգ կառուցեինք Չարբախի տարածքում, մի քանի արկղ մեր դեղերից թողնեինք, որ ամեն հիվանդություն բուժում են, ու դե ծամոն: Մեր ծամոնները լավագույնն են Գալակտիկայում»:
Թե երբ առաջադեմ այլմոլորակայինների ռասան կքննարկի հաջորդ այցը, պարզ չէ, միայն հիշեցնենք, որ նախորդ անգամ այցը հետաձգելու հիմնական պատճառն էր Քոչարյան-Տեր-Պետրոսյան հակամարտությունը:

9 Comments

  1. Ani Sahakyan via Facebook Ani Sahakyan via Facebook 14/02/2015

    verjn er

  2. Arnold M H-yan via Facebook Arnold M H-yan via Facebook 14/02/2015

    Էդ մոլորակներում մի կարգին քաղաքագետ չկա

  3. Kristina Poghosyan via Facebook Kristina Poghosyan via Facebook 14/02/2015

    ինչպես թե չխառնվել ??? հանրությունը պահանջում է Armcomedy արտահերթ թողարկում

  4. Janna Harutyunyan via Facebook Janna Harutyunyan via Facebook 14/02/2015

    lav enq dimavorum zexaspanutyan 100-amyak@ — xosq chka ……

  5. Silva A. Karapetyan via Facebook Silva A. Karapetyan via Facebook 14/02/2015

    Iya iroq, Ba es el gitei irencic meky vaxuc mer erkruma um bolors “SHAAAT ENQ SIRUM”

  6. Grigor Tsatouryan via Facebook Grigor Tsatouryan via Facebook 14/02/2015

Մեկնաբանությունները փակ են.