ԱԺ նախորդ քառօրյայի ընթացքում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պետք է ներկայացներ ՎՊ 2013-ի հաշվետվությունը, սակայն նա չէր եկել ԱԺ` իր փոխարեն ուղարկելով խորհրդի անդամ էն մարդուն (Սեյրան Ավագյանին — խմբ.)։ Պատգամավորների շրջանում սկսվեց խուճապ. բոլորը ցանկանում էին իմանալ Իշխան Զաքարյանի գտնվելու վայրը։ Ըստ պաշտոնական տեղեկությունների` Զաքարյանն այժմ գտնվում է արձակուրդում։ Սակայն մի խումբ բրիտանացի գիտնականներ, համագործակցելով իրենց հայաստանցի գործընկերների հետ, ուշագրավ բացահայտում են արել։
«Մենք երկար ուսումնասիրել ենք Իշխան Զաքարյանի վարքագիծը, զրուցել ենք նրա ծանոթների և ընկերների հետ։ Արդյունքում պարզ դարձավ, որ արձակուրդն ընդամենը պատրվակ է։ Եւ հետո` փետրվարին ի՞նչ արձակուրդ»,- պատմել է կրտսեր բրիտանացի գիտնական Էնդրյու Մաքնամարան։ «Զաքարյանի բացակայության իրական պատճառն այն է, որ նա անհարմար է զգում անձամբ ներկայացնել այդ հաշվետվությունը։ Այո, բարեկամներ, էդ մարդն էլ քարից չի, զգացմունքներ ունի»,- հավելել է Մաքնամարան։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաշվետվության մեջ կան այնպիսի տվյալներ ու թվեր, որոնք ամեն մարդ չի կարող բարձրաձայնել մի ամբողջ դահլիճի ու տեսախցիկների առջև։ «Յուրահատուկ սառնասրտություն է պետք նման բանի համար. ամեն մեկը չի կարող կանգնել ամբիոնի մոտ ու այդպիսի թվեր ու անուններ հնչեցնել: Էլ չենք ասում, որ այդ անուններից մի քանիսը կամ նրանց հարազատները, հնարավոր է, նստած են նույն դահլիճում։ Կամ գուցե այդ անուններից մեկը հենց ՁԵՐ հարևանն է կամ հարազատը»,- բացատրել է բրիտանացի հոգեբան Աշոտ Բրաունը,- «Բացի այդ` եկեք չմոռանանք, որ դահլիճում կան նաև կանայք, էլ չեմ ասում, որ նիստերը դիտում են նաև երեխաներ»։
Ոչ իշխանական ուժերի շրջանում այս բացահայտումը բուռն արձագանք է առաջացրել։ Ժառանգությունից Ռուբեն Հակոբյանը նշել է. «Այ մարդ, բա թող մի կես բերան ասեր, մենք իրա փոխարեն կկարդայինք, կամ թեկուզ թող ինքը կարդար, իսկ էն ամենաանհարմար թվերի ու անունների ժամանակ «պիպ» կդնեինք»։ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, խոսելով դահլիճում գտնվող կանանց մասին, նշել է. «Այնպես չէ, որ ԱԺ-ի կանայք ավելի վատ բաներ չեն լսել դահլիճում. դրա համար բավական է 1-2 ամիս աշխատել որոՇ (Շ-ի մեծատառ լինելը պատահականություն է — խմբ.) պատգամավորների հետ։ Այնպես որ, կոչ եմ անում պարոն Զաքարյանին մի կողմ դնել անհարմարության զգացումը և վերադառնալ արձակուրդից»։
Մեր ոչ պաշտոնական տեղեկություններով` այս պահին գիտնականները Իշխան Զաքարյանի հետ են և աշխատանքներ են տանում նրան հոգեբանորեն պատրաստելու համար։ «Մեզ հաջողվել է որոշակի դրական արդյունքներ գրանցել. պարոն Զաքարյանը արդեն կարողանում է բարձրաձայն կարդալ որոշ պիկանտ թվեր ու չկարմրել դրանից»,- ուրախացրել է բրիտանացի հոգեբան Աշոտ Բրաունը։
Es hodvats@ &axr e te lurch ?? Aysinqn hima britanaçi hogebanner enq vardzum , vor parzenq te inchu inch vor xaytarak Tver u paster chen uzum kardal ??? Isk detektiv , hogeban , kam gitnakan chka ?? amenaskzbiç vardzen tesnen minchev ed tverin hasnel@ ov inchov a zbaxvats ?…