ԵՐԵՎԱՆ — Օրերս ArmComedy.com լրատվական կայքը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ՀՀԿ անդամ Հակոբ Ճ. Հակոբյանը սպառնում է նկարել ֆիլմ Տիգրան Մեծի մասին: Սույնով ցանկանում ենք հայտնել, որ տվյալ հոդվածը չէր համապատասխանում իրականությանը:
«Որևէ աղերս իրական դեպքերի հետ այս հոդվածը չունի», — նշում է չարաբաստիկ հոդվածի հեղինակ Սերգեյ Սարգսյանը, — «Ցավում եմ, որ նման հիմար ապատեղեկատվություն եմ տարածել և զգալի հարված հասցրել հայկական կինոարվեստին: Չգիտեմ՝ որտեղից այդքան չարություն և տգիտություն է մտել մեջս…»:
Մեր տեղեկությունների համաձայն՝ «Հիշողություն» ֆիլմի ֆեյսբուքյան էջը կապվել է ArmComedy-ի հետ և պահանջել հերքում հրապարակել այդ ստահոդ հոդվածի վերաբերյալ:
Նամակի մեջ մասնավորապես նշված է. «Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան էջ նախ չունի, երկրորդ՝ Valdemar Poghosyan անունով աշխատակից էլ չունի»: Անհերքելի փաստերի լույսի ներքո հոդվածի հեղինակը տեղի է տվել և ներողություն հայտնել ստահոդ տեղեկությունների համար:
«Սրտանց ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում կամա թե ակամա նեղացրել է իմ ստահոդ և չարամիտ ապատեղեկատվությունը», — ասել է Ս. Սարգսյանը մեր թղթակցին՝ հավելելով, — «Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ նաև ուզում եմ շնորհավորել բոլորիդ Նոր տարին և Սուրբ ծնունդը»:
Ապատեղեկատվության հեղինակը ականատեսների պդնմամբ եկեղեցում բազմաթիվ մոմեր է վառել` հայցելով ներողություն իր հիմարության համար: Որոշ աղբյուրներ պնդում են, որ այս պահին ևս նա դեռ եկեղեցում է:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հոկոբ Հակոբյանը չի պատրաստվում նկարահանել ֆիլմ Տիգրան Մեծի մասին, որտեղ հայոց թագավորը գրավում է Թուրքիան և սպանում տխրահռչակ փաշաներին և կապ հատատում ռուսաց Պետրոս առաջին թագավորի հետ», — շարունակում է Սարգսյանը, — «Նաև ասեմ, որ այն լուրը, թե Հակոբ Հակոբյանի կինոստուդիայի տնօրենն է Valdemar Poghosyan-ը ևս ստահոդ է և չի համապատասխանում իրականությանը: Խոսքեր չեմ գտնում՝ նկարագրելու այն ցավը, որ զգում եմ այս խոստովանությունն անելով»:
Հիշեցնենք, որ վերջերս քննարկման թեմա է դարձել առայժմ լույս չտեսած «Հիշողություն» ֆիլմը, որի սցենարի հեղինակն է ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Ճ. Հակոբյանը (այո, այո, հենց նա, — խմբ.):
:))))))))))))
Իսկ Մեգաբաժակը…?
Karoxa tuganen?
baic inchqan charutyun u naxandz ka dzer mej :)?
[…] Նյութի աղբյուր` Armcomedy.com […]
Սերգեյ, չես ամաչու՞մ
ահահահահա լավն էր , ամեն դեպքում ափսոս որ թուրքերի պոռտը տեղը չեն դնելու կինոյում 😀 😀 😀
Ա դե լավն են էլիՃՃՃՃՃՃ
#JeSuisArmCommedy. :)))
Ա դե չեք գնահատում էլի հանճարներին, հեսա օսկար ստանա, նոր ձեռ հետ կխոսա ․․․
ՀԳ․ ասում են գալուստ սահակյանը պատրաստվումա տռենդի մեջ մնալու համար, մի հատ թուուույն ֆիլմ նկարի, Սասունցի Դավիթն ընդեմ Չակ Նորիսի ․․․
😀 de lav eliii
Չհասկացա, Արմքոմեդին կինո ա նկարում ? … )))
[…] Հիշեցման կարգով նշենք, որ Ցեղասպանությանը նվիրված, Հակոբ Հակոբյանի հեղինակած «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» գեղարվեստական կինոնկարը դեռ չցուցադրված արդեն լայն արձագանքի արժանացավ, որի հետ կապված քննադատականով էր անրադարձել նաև armcomedy.com կայքը, որից հետո ներեղություն խնդրեց հեղինակը՝ Սերգեյ Սարգսյանը և հայտարարեց, որ «Ամաչում եմ ստոր և ստահոդ հոդվածիս համար…»: […]
Ինչ տիպիկ հումորներ եք անում բայց, լավն եք էլի
Ո՞նց, սու՞տ էր էտ տեղեկությունը… էէէ
Երանի ճիշտ լիներ…մթոմ էդ ավելի լավ կլիներ))))