Press "Enter" to skip to content

ՀՀԿ անդամ Հակոբ Ճ. Հակոբյանը սպառնում է նկարել ֆիլմ Տիգրան Մեծի մասին

 

 «Ay takanqner, mard@ hayrenasirakan film a nkarel u duq xjjum eq? Xjjam dzer vra, ara!!» , - Mamvel Chatlunyan, անհայտ FB օգտատեր
«Ay takanqner, mard@ hayrenasirakan film a nkarel u duq xjjum eq? Xjjam dzer vra, ara!!» , — Mamvel Chatlunyan, անհայտ FB օգտատեր

ԵՐԵՎԱՆ — Նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Հակոբ Ճ. Հակոբյանը (ավելի հայտնի որպես Ճ. — խմբ.) պաշտոնապես սպառնացել է հաջորդ տարի նկարել ֆիլմ հայոց թագավոր Տիգրան Մեծի մասին, եթե ՀՀԿ-ն հաջորդ ընտրությունների ցուցակում իրեն չընդգրկի:

Հիշեցնենք, որ վերջերս ռեժիսոր-քաղաքական գործիչը նկարահանել էր ֆիլմ Ցեղասպանության մասին, որտեղ չորրորդ դասարանցու վարպետությամբ մանրակրկիտ նկարագրել է բոլոր հնարավոր տառապանքները` չծանրաբեռնելով կինոն որևէ իմաստով կամ ուղերձով:

Հակոբյանի գրասենյակը դաժանորեն է արձագանքում որևէ քննադատության: Հակոբյանի մամուլի խոսնակ Edulik Sanvelyan-ը հայտնել է. «Nax, voch te 4-rd ayl 7-rd dasarancu fantazia e: Shat viravorakan e, erb 7 dasaran avartac mardun hamematum en 4-rd dasarancu het: Yev heto… filmi npatakn e cuyc tal, vor shat vat baner en exel 19015-in — brnabarutyunner, tanjankner, cicikner tanjel e shat exel, dzerqov stamoqsi mej mtnel e shat exel yev ayl karevor detalner, voronc masin bolor@ lrum en: Miayn turk@ karox e qnnadatel ays film@»:

Համաձայն խոսնակի՝ ռեժիսոր-էնտուզիաստը նաև պլանավորում է նկարահանել նոր ֆիլմ, որտեղ հայերը ավելի շահեկան և հաղթող դիրքում կլինեն: Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Myus@ Tigran Meci masin klini film@! Ayntex el cuyc ktanq inchpes en HAYER@ turkeri port@ texn en drel. Kcuyc tank, inchpes e Tigran Mec@ andzamb spanel Taylat yev Enver pashanerin yev gravel turkiayi mec mas@»:

Պետք չի էդքան շատ նշել, որ հանրապետական ա... հա մի պահ մի թեթև եղել ա, բայց մի հիմա աշխատում ենք դա չհիշել», - Շարմազանով
Պետք չի էդքան շատ նշել, որ հանրապետական ա… հա մի պահ մի թեթև եղել ա, բայց հիմա աշխատում ենք դա չհիշել», — Շարմազանով

Հակոբ Հակոբյանի անվան կինոստուդիայի տնօրեն Valdemar Poghosyan-ը ակնարկում է, որ նոր կինոյում կլինեն նաև սոցիալական թեմաներ: «De hashvi arnelov vor Tigran MECN a u de Byuzandia ban irenc mshakuytov, kporcenq nayev nerkayacnel kyanq@ choytatirakan hamakargi oroq: Ayd hamakargi bolor aravelutyunnern u poqrik terutyunner@ klinen. Rusastani het barekamakan haraberutyunneri skizb@ klini Petros arajinenc het»:

Հայաստանի ռեժիսորական համայնքը արդեն սկսել է ստորագրահավաք` խնդրելով ՀՀԿ-ին հաջորդ ընտրությունների ցուցակում ներառել Հակոբյանին, որպեսզի կանխվի ճոյտատիրական համակարգի լայն էկրանիզացումը:

«Աղաչում ենք… Ախր ոնց չեք տեսնում, որ այդ մարդու տեղը Ազգային ժողովն է, ոչ թե կինոստուդիան», — նշել է կինոգետ Վախթանգ Դանիելյանը:

ՀՀԿ-ն այժմ փորձում է հնարավորինս հեռավորություն պահել Հակոբ Ճ-ի արվեստից: Հանրապետական խոսնակ Շարմազանովը նշել է. «ՀՀԿ-ն ոչ մի պատասխանատվություն չի կրում Հակոբ Ճ-ի արվեստի համար: Գուցե մենք ենք անուղղակիորեն դրդել Ճո.. ըը.. Հակոբյանին դեպի կինոարվեստ, սակայն նա այլևս առաջին օղակի հանրապետական չէ և դժվար կարողանա վերադառնալ ակտիվ քաղաքականություն:  Այժմ ՀՀԿ-ն առաջ է մղում ավելի լուսավոր և առաքինի գործիչներ», — նշեց ԱԺ նախագահի տեղակալը, ում կողքով հենց այդ պահին անցան Առաքել Շ. Մովսեսյանը և Մհեր Թ. Սեդրակյանը:

28 Comments

  1. Yuna Makaryan via Facebook Yuna Makaryan via Facebook 27/01/2015

    Bayc vat film chi lini:?????????

  2. aaaaay, Tigran Meci derum el kareli e Sylvester Stallonein nkarahanel, kargin boyevik kstacvi 😀 😀 😀

  3. Levon Antonyan via Facebook Levon Antonyan via Facebook 27/01/2015

    Ալտերնատիվ (այլընտրանքային) պատմություն ֆանտաստիկ ժանրի ֆիլմ կլինի…))))))) բլոկբաստեր

  4. Gor Sargsyan Gor Sargsyan 27/01/2015

    aaaaaaaaaaaaaa Edulik Sanvelyani comenty shedevra)))))

  5. Armen Hayrapetyan via Facebook Armen Hayrapetyan via Facebook 27/01/2015

    Qani vor Tigranin karelia krvacnel turqeri het, voronq ayd zjamanak gojutyun chunein uremb mi hat el kino hani vortex Hayk nahapet@ Dart Weiderina spanum 😀

  6. Պարոն Հակոբյանը ավելի իմաստալի և հայրենանվեր գործ կաներ, եթե հայցքը սեվեռեր ոչ թե պատմական, այլ այսօրվա իրականությանը:

  7. Schizoid Man via Facebook Schizoid Man via Facebook 27/01/2015

    WTF???

  8. Avet Avet 27/01/2015

    Chishtn asac es et mardun cham chanachum Hakob ha… Bayc mi poqr gone Hay@ Hayin hargeq, 1 dasaran 10 -rd dasaran da eakan chi mardiq inchvor ban en uzecel anen te hima 1 hogi knayi te 10.000 da arden joxovurd@ giti. Aytenc eq anum vor hiastapvel enq u heracel hayreniqic dzer aysenc cacrorak nyut grelov miqich mard exeq , u es nyut groxnel gone hayereni veracer latniantarer@… Apsosum em Vor Hays es orina hasel mek@ miusin matnacuyc en anum bac koxmer@. shat anhangstacac eir gnair ogner , voch te nyut greir …

  9. ALLA ALLA 27/01/2015

    SA HODVAC CHER, AYL ANHIMN U STAHOD MI CNDABANUTYUN….MITVAC MARDKANC UXEXNERY KOROZIAYI ENTARKELUN

  10. Armine Hayrapetyan via Facebook Armine Hayrapetyan via Facebook 27/01/2015

    ArmComedy-ն կարծես թե փոխել է իր ուղղվածությունը ու քաղաքական հումորի փոխարեն վերջերս անխնա ծաղր ու ծանակի առարկա է դարձնում մարդկային ողբերգությունները: Նախ հեպատիտ C ի հետ կապված լոտոյի պատմությունը….. դուք դա հումոր եք համարում? իսկ դուք տեղյակ եք, որ էդ մարդիկ ու իրենց ընտանիքները մեծ վիշտ են ապրում ? մի վայրկյան գոնե ձեզ իրենց տեղը դրել եք? … և երկրորդ` էս վերլուծական-տեղեկատվական հոդվածը… ոնց որ վերքի վրա աղ լցնեք, հերիք չի նման որակի ֆիլմ կա, մի բան էլ մասին շատ գռեհիկ, չափի զգացումից, կոռեկտությունից զուրկ հումորներ են արվում: ՈՒ էս ամենը մի թեմայի շուրջ, որը 100ամյա ազգային ողբերգություն է:

  11. James Arent James Arent 27/01/2015

    Մարդկանց մի մասը սրամտում ա, մյուս մասը չի ընկալում սատիրան: Որ հեգնելու ընդունակությունը կորցրեցինք, բա մեր վերջը ինչ ա լինելու? Աչկիս մենք էլ սկսենք աղբը ըստ տեսակների դասավորել լիֆտում ծխելու փոխարեն: Կլինենք էն գորշ երկրներից, որ քաղաքում խորոված անելու տեղ էլ չես գտնի: Բա հոո՜, էդ լավ չի:

  12. Ruben Nikoghosyan Ruben Nikoghosyan 27/01/2015

    Հոդվածը լավն էր, չափից իրատեսական, էնքան մեգաիրատեսական, որ մարդիկ մեկնաբանություններում շատ լուրջ հուզվել են (որոշ տողերի ետևում անգամ մարգարտաշաղ այտերի դալուկ փոսիկներով հոսող ադամանդակուռ արտասուք նկատեցի): Կարողա՞ էդ քոմմենթները հոդվածի շարունակությունն էր:
    Մեկ էլ հատուկ պետքա նշել, որ. Գրությունս գրված է Երևանի բառբառով, Աբեղյանական ուղղագրությամբ, ու գիտեմ որ մեգաիրատեսական բառ չկա: Մի քանի բառ էլ օգտագործել եմ ոչ պատշաճ հայակուռ իմաստներով, թողություն եմ խնդրում մեր լատինատառ սիրող (հա, հա, գիտեմ որ հայերենի ֆոնտերը շատ դժվարա ճարել) ազգասերներից):

  13. Elina Karapetyan via Facebook Elina Karapetyan via Facebook 28/01/2015

    mi varkyan Tigran Mets@ ur Enver@ ur?

  14. Վարդան Վարդան 31/01/2015

    Հոդվածը բոմբաա))) իսկ քոմենթների մասին էլ խոսք չկա ?

  15. Zori Hayrapetyan Zori Hayrapetyan 31/01/2015

    “Vonc karar Tigran Mec@ spaner Taliatin”-այ սենց քոմմենթներ գրողներ. ու՞ր էիք, որ հումորի զգացում էին բաժանում:

Մեկնաբանությունները փակ են.