Press "Enter" to skip to content

2014թ. Երևանի ավագանին երկու անգամ փրկել է քաղաքը զոմբի ապոկալիպսիսից (ֆոտոներ)

Զոմբիների ամբոխը խոչընդոտում է ավագանու մուտքը «Հաղթանակ» զբոսայգի
Զոմբիների ամբոխը խոչընդոտում է ավագանու մուտքը «Հաղթանակ» զբոսայգի

Այսօր կայացած ասուլիս-հաշվետվությանը Երևանի ավագանին ներկայացրեց 2014թ. ձեռքբերումներն ու կատարված աշխատանքը: Ավագանիները խոսեցին ոչ միայն ձնամաքրման, ասֆալտապատման, բակերի բարեկարգման ծրագրերից, այլև ակնարկեցին ևս մի հետաքրքիր փաստ: Մարգարիտա Կանաչյանի հայտարարությունը ապշեցրեց դահլիճում հավաքված լրագրողներին. «Անցած տարի մեր ջանքերով հնարավոր է դարձել փրկել Երևանը զոմբի ապոկալիպսիսից»: Ավագանու խոսքով` Երևանը զոմբի ապոկալիպսիսից փրկելը չափազանց դժվար էր, ենթադրում էր քրտնաջան աշխատանք, հաճախ մինչև ժամը 8-9-ը գրասենյակում մնալ, բաց թողնել ընդմիջումը, բայց ավագանիները անկոտրուն էին: «Ասեմ ավելին, երկու անգամ ենք քաղաքը փրկել զոմբի ապոկալիպսիսից` մի անգամ ապրիլին, մյուսը, կարծեմ նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ»: Ավագանիները հրաժարվեցին մանրամասնել միջադեպերը` շեշտելով, որ չեն կարող պատմությունը ամբողջովին պատմել մեր իսկ անվտանգության նկատառումներով: «Ես էլ շատ կուզեի ասել, ոնց ենք փրկել, ինչ էր մեզ սպառնում, բայց չեմ կարող բացել փակագծերը, ուղղակի պետք է կուրորեն հավատաք ձեր ավագանուն», — նշեց Երևանի մեկ այլ ավագանի Դանիել Դիքսոնյանը:

Կանաչյան. «այլևս մեր աշխատավարձերի բարձրացումից չեն բողոքի»
Կանաչյան. «այլևս մեր աշխատավարձերի բարձրացումից չեն բողոքի»

Զոմբի ապոկալիպսիսի կանխումը կարող է վերջապես կոտրել տարածված կարծրատիպը, թե ավագանին պարապ, անիմաստ մարմին է, որը միայն հաստատում է քաղաքապետարանի արդեն իսկ կայացրած որոշումներն ու նախագծերը: Սա նաև նշանակում է, որ հաջորդ ՏԻՄ ընտրություններին երևանցիները պետք է ավելի կշռադատված որոշում կայացնեն քվեաթերթիկ լրացնելիս: «Էլի, մանրամասները չեմ բացահայտել, բայց եթե մի քանի դիպուկահար ավագանի ունենայինք, կամ գոնե արբալետին տիրապետող ավագանի, հենց ապրիլին վերջ կտայինք զոմբի ապոկալիպսիսին», — հավելեց Մարգարիտա Կանաչյանը: Ավագանին չի բացառում, որ տարեսկզբին զոմբիների հրոսակախումբը կրկին Երևանի փողոցները հեղեղելու փորձեր կանի, ուստի նրանք կոչ են անում անվերապահորեն վստահել իրենց և մի փոքր էլ մեծացնել մարմնի լիազորությունները` թույլ տալով առանց դատարանի որոշման գլխատել զոմբիների կողմից կծված, բայց դե յուրե դեռ ՀՀ քաղաքացի հանդիսացողներին:

 

Զոմբիների խումբը փորձում է հարամել Էրեբունի-Երևան տոնակատարությունը
Զոմբիների խումբը փորձում է հարամել Էրեբունի-Երևան տոնակատարությունը
Զոմբիները հրոսակախումբը Վ. Մամիկոնյանի արձանի տարածքում
Զոմբիները հրոսակախումբը Վ. Մամիկոնյանի արձանի տարածքում
Զոմբիներից մեկը հենց նոր իմացավ Ռազմիկ Ամյանի նոր ալբոմի շնորհանդեսի մասին
Զոմբիներից մեկը հենց նոր իմացավ Ռազմիկ Ամյանի նոր ալբոմի շնորհանդեսի մասին
Ռոբ Զոմբին կառաջադրվի Երևանի ավագանու ընտրություններին
Ռոբ Զոմբին կառաջադրվի Երևանի ավագանու ընտրություններին
Փողոցը չնախատեսված վայրում անցնող զոմբիների ամբոխը տուգանվում է ճանապարհային ոստիկանության կողմից
Փողոցը չնախատեսված վայրում անցնող զոմբիների ամբոխը տուգանվում է ճանապարհային ոստիկանության կողմից
Երիտզոմբիները հենց նոր իմացան New Yorker խանությում մինչև 70% զեղջի մասին
Երիտզոմբիները հենց նոր իմացան New Yorker խանությում մինչև 70% զեղջի մասին

4 Comments

  1. Aida Kazaryan via Facebook Aida Kazaryan via Facebook 19/01/2015

    Ибр шатек имаэл зомбиек,аранц этэл енканенк цаквум вор дебиланумек ел инч зомби??

  2. Ձեռի հետ-ոտի վրա 2 հատ վրիպակ/տառասխալ տեսա, ասեմ, էլի.
    անկոտրուՄ, զեղՉ

Մեկնաբանությունները փակ են.