
ԵՐԵՎԱՆ — Երեկ կայացած ասուլիսին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին աշխատել է կորուստներով ու ակնարկում է էլեկտրաէներգիայի նոր թանկացում: «Հասկանում եմ` էլեկտրաէներգիան վերջերս շատ հաճախ են թանկացնում, բայց ինչ անենք: Ֆինանսական պլանավորումը` էդ հաշվարկները շատ-շատ դժվար են, ենթադրում են բարդ մաթեմատիկական գործողություններ, Excel աղյուսակներ և այլ սարսափելի բաներ, իսկ մեր գործընկերները չեն կարողանում պատշաճ պլանավորել ֆինանսները», — բացատրեց նախարարը: Նա սակայն հավաստիացրեց, որ վաղը մինչև 6:00-6:30 սակագնի որևէ թանկացում բացառված է: «Չեմ ուզում հիմա ոչ մի բան խոստանալ, բայց շատ հավանական է, որ սակագինը չի թանկանա անգամ մինչև եկող չորեքշաբթի», — հավաքված լրագրողներին հանգստացրեց Զախարյանը:
Նախարարության լավատեսությունը կիսում է նաև «Ֆինհայաստան» հասարակական կազմակերպության առաջատար տնտեսագետ Սեյրան Դրամունին` «Շատ վստահ կարելի է ասել, որ մինչև փետրվարի 2 ոչ մի թանկացում չի լինի: Նույնիսկ փետրվարի 3-ին մինչև լանչ ընկած ժամանակահատվածում ռուսական ընկերությունը թանկցման միտված որևէ քայլեր չի ձեռնարկի»: Նրա վստահությունը հիմնավորված չէ որևէ մաթեմատիկական հաշվարկներով կամ Excel աղյուսակներով, բայց Դրամունին պնդում է, որ հենց դա է ճիշտ հաշվարկներ կատարելու գրավականը, քանզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը նույնպես տարիներ շարունակ աշխատում է հեռու մնալ մաթեմատիկայից և Excel-ից` դրանք անվանելով Սատանայի հորինված բաներ և վուդու:

2014թ. էլեկտրաէներգիայի կորուստի պատճառով ՀԵՑ-ը կորցրել 5 միլիարդ դրամով ավել քան պլանավորել էր կորցնել: Ընկերության ներկայացուցիչը սակայն լույս սփռեց ճգնաժամից դուրս գալու իրենց ռազմավարության վրա «Անցած տարի պլանավորեցինք մոտ 30 մլրդ դրամ կորցնել, բայց 35-ի կարգի կորցրեցինք: Այս տարի որոշել ենք կորցնել 10 մլրդ դրամ: Տեսնենք, եթե բախտներս մի քիչ բերի, ընդամենը 15-16 միլիարդի կորուստ կտանք, ինչը հեչ վատ չի», — նշեց ընկերության ֆինպլանավորման մասնագետ Սվետլանա Սվետիկովան:
))
)))))))))
isk 6:30-ic heto?
vay es vonc mxitareciq !!!!!!!!!cer eq arnum joxovrdin