Այսօր մեզ տեղեկություն հասավ, որ ժողովուրդը այս տարվա ընթացքում նույնպես կարող է միանալ համաժողովրդական շարժմանը։ Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնեցին ժողովրդի գրասենյակից։ «Հիմա ժողովուրդը գտնվում է քննարկումների փուլում։ Ավելի վաղ պետք է սկսեր, ուղղակի դե թանկացումները, դոլարի կուրսն ու Նոր տարվա վարկերը որ մեջտեղ ընկան, ձգձգվեց»,- նշել են ժողովրդի գրասենյակից։
Ընդդիմադիր ու այլընտրանքային ուժերը, սակայն, զարմացած են այս հայտարարությունից` նշելով. «Մենք զարմացած են այս հայտարարությունից»։ Մասնավորապես` Լևոն Զուրաբյանը մեր թղթակցի հետ զրույցում պարզաբանել է. «Ռեժիմը խուճապի մեջ է։ Իսկ ինչ վերաբերվում է ժողովրդի հայտարարությանը, ես մի քիչ չեմ հասկանում` բա էսքան ժամանակ ո՞վ էր գալիս հանրահավաքներին։ Ճիշտ է, եկողները այնքան էլ չէին հասկանում բուն նպատակը, դե մենք էլ մի քիչ պասիվ էինք բացատրական աշխատանքների հարցում, բայց հարցս մնում է ուժի մեջ»։
«Անհեթեթություն է ուղղակի… Տեսեք` եթե ժողովուրդը միացած չլիներ շարժմանը, այն չէր կոչվի համաժողովրդական: Դըդըշ, 10:0»,- տրամաբանորեն բացատրեց Նաիրա Զոհրունցը:
Ժողովրդի գրասենյակից, սակայն, պնդում են, որ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը. «Ես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը… Այո, գուցե իմ որոշ մասնիկներ ինչ-որ բաների մասնակցել են, բայց հիմա դրա ժամանա՞կն ա: Տնտեսական խնդիրներ կան, դոլարը նորից բարձրանում ա, Նոր տարվա վարկերս պիտի փակեմ… Մի խոսքով` յան տվեք ինձնից»,- ժողովրդի խոսքերն է մեջբերում ժողովրդի գրասենյակը:
Այս հարցով դիմեցինք նաև Կառավարությանը, որտեղ, սակայն տեղյակ չէին ժողովրդի դիրքորոշումից. «Մենք տեղյակ չենք ժողովրդի դիրքորոշումից: Ախր հազար ու մի գործ կա. տնտեսական աճ պիտի ապահովենք, թանկացումների հարցը կա, նոր օրինագծեր կան: Այս պահին ժողովրդին չենք կարող ժամանակ տրամադրել, թողեք աշխատենք, հետո կերևա»,- նշել է Կառավարության գրասենյակի մամլո խոսնակը` մեջբերելով Կառավարության խոսքերը:
Կառավարության ներկայացուցչը նաև նշել է, որ Ժողովրդի անունից հանդես գալու առաջնային իրավունքը իշխանությանն է, քանի որ իշխանությունը ամենաշատը և ամենահաճախն է սիրում ժողովրդին:
Ժողովրդի գրասենյակից մեզ նաև հայտնեցին, որ եթե այսպես շարունակվի, ժողովուրդը կդիմի հեղինակային իրավունքների պաշտպանության համար. «Ստիպված կլինեմ այդ քայլին դիմել, քանի որ «ժողովուրդ» բրենդը շատ հաճախ կիրառվում է առանց իմ համաձայնության ու թույլտվության: Գոնե մի կես բերան ասեն, նոր օգտագործեն»,- վրդովված ժողովրդի խոսքերն է մեջբերում գրասենյակը:
Амажоховрдакан шаржум@петке сксел чашхателов,тох кангни еркрум амен шаржум,меке жоховурд@кахцаце,ете ми фокр ел мна кахцац вочинч чи лини,арден кофвеле.Ажгови ацадул удурсен галис фохоц кангнумен зор у гишер.Тесек те инч клини ето.Караварутюнн арден мтацелу хндир кунена!!! Ашакерт,усанох,манкапартез ,петакан у маснавор каруйц,ханут ,метро,вохч транспорт@,бжишк,варсавир,болор,болор каруйцнер@….