Press "Enter" to skip to content

ՇՏԱՊ. Կառավարությունը մինչև տարվա վերջ կհրապարակի գնաճը խստորեն դատապարտող հայտարարություն

Կառավարությունը խոստանում է դատապարտել նաև մյուս տարի ակնկալվող թերացումները
Կառավարությունը խոստանում է դատապարտել նաև մյուս տարի ակնկալվող թերացումները

ԵՐԵՎԱՆ — Վերջին օրերի աննախադեպ գնաճը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես հասարակության, այնպես էլ իշխանության շրջանակներում: Կառավարությունը արդեն մշակում է աննախադեպ խիստ հայտարարություն, որը դատապարտելու է գնաճը:

«Պարզապես անհեթեթ է, որ գները հասել են այս սոսկալի մակարդակի: Հասարակությունը բերվել է մի վիճակի, որտեղ կենսապահպանումը որպես այդպիսին  դառնում է անհնար», — նշել է ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, — «Մինչև ե՞րբ կարող է ժողովուրդը հանդուրժել նման արհամարհական վերաբերմունք»:

Պատգամավորը հույս հայտնեց, որ  կառավարությունը մինչև Նոր տարի անպայման լուծում կտա այս խնդրին: «Թերևս, կարևորագույն մարտահրավերը դա ապագա գնաճի զսպումն է», — ասում է Մովսիսյանը, -«Կարծում եմ, որ կառավարության ցանկացած հայտարարություն պետք է ներառի նաև անդրադարձ այդ մեխանիզմներին»:

Կառավարությունն իր հերթին արդեն ներկայացրել է այն իրողությունները, որոնք պատրաստվում է խստորեն դատապարտել: Կառավարությանը մոտ կանգնած վարչապետը նշել է. «Պարզապես խայտառակ վիճակ է երկրում… Մենք միանշանակ դատապարտելու ենք թե գնաճը, թե դրամային սպեկուլյացիաները, թե կոռուպցիան… և նույնիսկ հնարավոր է թեթևի մեջ դատապարտենք նաև շաքարի մենաշնորհը», — ասել է վարչապետը:

«Դատապարտելը քիչ է... Պետք է շատ դատապարտել», - Զոհրաբյան
«Դատապարտելը քիչ է… Պետք է շատ դատապարտել», — Զոհրաբյան

«Թող ոչ մեկի մտքով չանցնի, որ այս կառավարությունը լուռ նստելու է, երբ երկրում տիրում է քաոս: Չի լինելու նման բան: Ամենավերջին, սուր և անխնա բառերով քննադատելու ենք բոլոր չարիքները մեր հայտարարության մեջ: Դատապարտելու ենք նույնիսկ աղքատությունը և երկրի արտաքին պարտքը, որը ուղղակի.. ոնց ասեմ.. ատում եմ ես այն», — հայտնում է վարչապետը:

Աղբյուրների ամաձայն` հայտարարությունը լինելու է իրոք աննախադեպ: «Քարը քարին չի թողնելու այդ հայտարարությունը,» — նշում է աղբյուրը, — «Առանձնահատուկ շեշտ է լինելու կաշառակերության, ժողովրդավարության վատ վիճակի և ոչ կոմպետենտ պաշտոնյաների վրա»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  նշել է, որ միայն դատապարտելը բավարար չէ. «Չի կարելի այդքան տարի գողանալ, թալանել, կործանել երկիրը, իսկ տարվա վերջում պարզապես  դատապարտել և դրանով ավարտել: Սա պարզապես ծիծաղելի է: Թող կառավարությունը լինի հետևողական և… տարին գոնե երեք, չորս անգամ դատապարտի երկրի վիճակը, ինչպես դա մենք ենք անում»:

Կառավարության որոշ ներկայացուցիչներ խոստանում են, որ գնաճի և մյուս բացասական երևույթների անխնա դատապարտումը կարող է դառնալ բարի ավանդույթ և իրականացվել յուրաքանչյուր մեռելոցի հաջորդ օրը:

4 Comments

  1. Hasmik Margarian via Facebook Hasmik Margarian via Facebook 24/12/2014

    Մի պահ ուշադիր կարդում էի, հետո հասկացա,,, ԱրմՔոմեդին է)) ։(

  2. Vemir Barcafan Mxitaryan via Facebook Vemir Barcafan Mxitaryan via Facebook 24/12/2014

    Haziv ara mi or varchapety chesni xosuma =D

  3. Լավ է, այ <> քոմեդիիիիի, ձեր մակարդակնել իջավ մինչև իմ, են ինչ են ասում է, դրա տակը: Դելավ է…

    • Narek Narek 26/12/2014

      Եկեք չբացառանք մեկ այլ վարկած` գուցե Ձեր մակարդակն է շատ կտրուկ աճել

Մեկնաբանությունները փակ են.