Ոչ իշխանական եռյակը հայտարարեց, որ արդեն մոտ ապագայում կներկայացնի գործողությունների հստակ փաթեթը: «Ճանապարհային քարտեզը դեռ չենք հրապարակում, որովհետև այն պատրաստ չի, բայց արդեն ավարտի հասցվեց ճանապարհային քարտեզ կազմելու ճանապարհային քարտեզը, ինչը արդեն նախախուճապ է առաջցրել իշխանական ճամբարում», — ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ճանապարհային քարտեզ կազմելու ճանապարհային քարտեզը վերջնականապես հաստատում է, որ երեք ուժերը պատրաստ են կազմել գործողությունների օրացույց, հանրահավաքների ցանկ և անելիքների մասին շարադրություն: «ՀԱԿ-ը կոչ է անում իր տասնյակ միլիոնավոր համախոհներին բաց չթողնել հանրահավաքները և ըմբռնումով մոտենալ ԲՀԿ-ին և չարհամարհել Ժառանգությանը», — հավելեց Զուրաբյանը:
Նախքան ճանապարհային քարտեզ կազմելու ճանապարհային քարտեզը հասանելի դառնա հանրությանը, ԲՀԿ-ն կշարունակի ժողովրդի բարոյական վիճակը լավացնելուն ուղղված քայլերը: «Կուսակցությունը կբացի մի քանի նոր բենզալցակայան, spa կենտրոն, գուցե նաև գոլֆ ակումբ, ինչը, բնականաբար, կկոտրի խուճապը հասարակության շարքերում և հույս ու հավատ կներշնչի», — նշեց Տիգրան Ուրիխանյանը
Ժառանգությունը հաստատեց եռյակի մաս մնալու ցանկությունը առնվազն մինչև հունվար: Կուսակցությունը կմասնակցի ճանապարհային քարտեզի ճանապարհային քարտեզ կազմելու աշխատանքներին, բայց միաժամանակ կկազմի սեփական ճանապարհային քարտեզը: «Կա գործողությունների հստակ ռազմավարություն` ամեն քայլ մտածված և հաշվարկած է լինելու, բայց միաժամանակ չեն բացառվում Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաբուխ քայլերը, որոնց մասին ես և դուք և եռյակը կիմանանք արդեն մամուլից», — պարզաբանեց Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: