
ԵՐԵՎԱՆ — Կառավարության արտահերթ նիստում կայացվել է որոշում` աջակցել անապահով խավերին հաղթահարել գնաճի հետևանքները: Որպես առաջնահերթ խնդիր կառավարությունը լուծում է բնակչության ջեռուցման ծախսի խնդիրը:
Կառավարության մամուլի խոսնակի ներկայացուցիչ Ավետիկ Ռիչարդսը հայտարարել է. «Հատուկ անապահով ընտանիքների համար մինչև սույն տարվա վերջ նախատեսել ենք զրոյից բարձր ջերմաստիճան հանրապետության մեծ մասում»:
Ներկայացուցիչը պնդել է նաև, որ տարվում են աշխատանքներ նաև հունվարի առաջին կեսը զրոյից բարձր պահելու նպատակով: «Մենք փորձել ենք ասիմետրիկ արձագանքել մարդկանք ծախսերի ավելացմանը: Չնայած չենք կարող լրացուցիչ գումար հատկացնել, սակայն այս եղանակով գոնե կփորձենք օգնել անապահով ընտանիքներին և միայնակ թոշակառուներին խնայել ջեռուցման վրա»:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտնում է, որ արդեն զգալի գումարներ են տնտեսվել դեկտեմբերի տաք եղանակից: Նախարարության նախարարը նշել է. «Արդեն մոտ երեք միլիարդ դրամ խնայողություն է արել բնակչությունը գազի և էլեկտրաէներգիայի վրա: Եվ սա դեռ սկիզբն է»:
Նախարարությունը, սակայն, հիշեցնում է, որ տաք եղանակից տնտեսելը նախատեսված է միայն անապահով ընտնաիքների համար, մինչդեռ մնացած քաղաքացիներից գանձելու են այն գազի վճարը, որ կգոյանար -3, -5 ջերմաստիճանի դեպքում` այսինքն նորմալ դեկտեմբերի պայմաններում:

«Գիտենք, որ սա կարող է դժգոհություններ առաջացնել, սակայն չպետք է մոռանալ, որ ապահով բնակչությունը չի կարող վայիս լինել այս եղանակային պայմանների ստեղծած արտոնությունանը: Ապահովները ստիպված կլինեն վճարել այն տարբերությունը, որը առաջացել է գազի կաթսան քիչ օգտագործելու պատճառով» — բացատրում է Էներգետիկայի նախարարությունը:
Միջին խավի պաշտոնական ներկայացուցիչ «Միջին խավ» ՀԿ-ի ղեկավար Անդրանիկ Միջունցը մասամբ համաձայն է կառավարության որոշման հետ: «Բնական է ազնիվ չէր լինի վճարել մի քանի հազար դրամ դեկտեմբերի գազի վարձի դիմաց: Կստացվեր, որ մենք մտնում ենք Գազպրոմի գրպանը, իսկ դա պոլիտկոռեկտ չի», — ասում է ՀԿ-ի նախագահը:
«Սակայն կարծում եմ, որ դեկտեմբերի ջեռուցման համար պետք է վճարել` հիմք ընդունելով անցած տարվա գազի գինը: Այդ դեպքում բոլորն էլ ուրախությամբ կմիանան այս նախաձեռնությանը: Բոլորն էլ ուզում են օգնել անապահով խավին», — վստահեցնում է Միջունցը:
Կառավարությունը նաև չի բացառում, որ տաք եղանակի արտոնությունը կարող է տարածվել նաև սոցվճար մուծող քաղաքացիների` քաղծառայողների, դասախոսների և քաղաքապետարանի աշխատակիցների վրա:
)))))))))))))))))))))
xi hunvaric amara ?
es inch anardarutyuna xi menak iranc hamar ba menq =D