Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը այսօր բացատրեց դրամի արժեզրկման իրական պաճառը, ի զարմանս շատերի դա ո՛չ ամերիկյան տնտեսության աճն էր, ո՛չ էլ ռուսական ռուբլու անկումը: «Բոլորիդ հետաքրքիր է` ինչո՞վ կավարտվի այս անկումը, ասեմ` դոլարը կաճի մինչև 500 դրամ: Հենց այդ կլոր թվի վրա էլ կանգնելու ենք», — հայտարարեց Ջավադյանը: Նա պատմեց, որ Կենտրոնական բանկի վրա արդեն երկար ժամանակ ճնշում են գործադրում խոշոր բիզնեսմենները. «Այդ մարդիկ մեզանից պահանջում են այնպիսի կուրս, որը մինիմումի կհասցնի ուղեղի աշխատանքը մտքում հաշվարկներ անելիս: Դրամի փոխարժեքը պետք է տեղավորվի երկրի բիզնես էլիտայի մաթեմատիկական կարողությունների սահմանում»:
Երկրի առաջատար տնտեսվարողների դժգոհության ալիքը սկսեց բարձրանալ դեռ 2009թ., երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 367 դրամ: «Դե արի հաշվի 7000 դոլարը քանի դրամա տենց կուրսով», — վերհիշեց դժգոհ գործարարների նախաձեռնող խմբի առաջնորդ, Մանվել Ֆելիքսանյանը: Ֆելիքսանյանի ղեկավարած խմբի պահանջը մեկն էր` սահմանել ողջամիտ փոխարժեք, որով կատարվող հաշվարկները չեն գերազանցի 2-րդ դասարանի մաթեմատիկայի ծրագրի սահմանները: Նա նշեց, որ երկար բանակցությունների հետևանքում հաջողվեց համաձայնության գալ 400 դրամ փոխարժեքի շուրջ. «400-ն էլ առանձնապես հեշտ հաշվարկ չէր, սակայն մենք գնացինք զիջումերի, բայց իրանք իրանց խոսքի տերը չմնացին ու կուրսը շուտով հասավ 411: Դե արի հաշվարկ արա էդ կուրսով»:
Կենտրոնական բանկը վստահեցնում է, որ 500 դրամը բոլոր կողմերի համար ընդունելի կետն է, ուստի հետագա տատանումներն ուղղակի բացառված են, և ժողովուրդը կարող է հանգիստ պլանավորել իր ֆինանսական ապագան: «Անշուշտ դժգոհ գործարարների երազանքների փոխարժեքը «$1=1000 դրամ» փոխարժեքն է, բայց մեզ հաջողվեց կանխել այդ սցենարը և ընդհանուր հայտրարի գալ: Առավել մեծ մաթեմատիկական դժվարություններ ունեցող գործարարներին Կենտրոնական բանկը կտրամադրի կալկուլյատորներ, անշուշտ ոսկեջրած», — ամփոփեց Ջավադյանը:
Դուք հրաշալի եք
Դրա համար գոյություն ունի հաշվիչ ))) եթե իմանամ որ մենակ դա ա խնդիրը, խոստանում եմ հաշվիչներ նվիրել ձեզ )))
ես չեմ զարմանա եթե էս ամեն ինչը հումորային էլ գրված չլինի.. ասենք նույնը տեսնեմ Ա1+ կամ այլ ոչ հումորային լրատվական կայքում ))
erevi xelqnerin chi hasnum,vor amenaheshty havasarn a,el chen hashvi,asenq iranq ur hashvely ur !!!!
Մինչև 600 հաստատ հելնելույա։ Էս կատակ չի 😉
cicaxek cicaxek mer jaxovurdin nasnume, urax urax ankaxutyunein pahanjum,de barov varlenk.
Մանվել Ֆելիքսանյանը ոոոով ա հըըըը??
ArmComedi jan, xekavarytyan humorain cragrery shutov dzez konkurenciaov durs khanen…. uxxaki barer chem gtnum… uxxahi hrashq…
Chorqotaninery dzev en gtel,odic pox en brnun,qamen, aranc ayd el qamvac joxovrdin,<>hazar u mi hogser unen,demy nor taria u miliadravor varkern el vor vekalel en vonc piti paken …..
Կարան վերև հանելու փոխարեն թող իջացնեն 1-ի երևի ետ կուրսով կարան ուղեղներին զոռ տան
[…] Աղբյուրը` http://www.armcomedy.com/2014/12/14/500/… […]
ay qez absurd meknabanutyun, isk ete noric navti gner@ barcranan u dolar@ sksi ijnel, et jamanak el kentronakan bank@ jnshumneri azdecutyan tak ktoxi 500???????????
es joxovrdin saela qich
Tuin bocccer. …
Zhoxovurd, yes kxelagarvem ! Lfikic baci urish lifchikot genetikakan axb el ka? Mexq chi mer zhoxovurdy? Txerq, mez uzum eq katvacahar aneq? samvel aleqsanyan bnutjan sxalin canot enq, bajc et manvel felixanyany vorner? te es bocy varum eq nor araspelakan bnutjan sxali vra, nkati unenalov nerkajis vizhvacqin?
Էս տեմպով, ուղիղ 7 օրից սնիկերս եմ ուտելու։ Էսօր արդեն 500 էր ))))))))