ԵՐԵՎԱՆ — Դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2015 թվականի բյուջեօրհնեքի արարողությունը: Ավանդույթի համաձայն` բյուջեն օրհնեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` մի քանի անգամ արտասանելով վիշապներից և չար հոգիներից բյուջեն զերծ պահող աղոթքները:
Նավասարդի մամուլի ծառայության պետի տեղակալի օգնականի փոխանցմամբ` 2015-ի բյուջեի համար նախապատրաստվել է յուրահատուկ և բացառիկ մի աղոթք, որը նախատեսված է բյուջեն զերծ պահել ոչ միայն չար ոգիներից, այլև գնաճից և դրամի անհամաչափ արժեզրկումից:
Նավասարդ Կճոյանի վարորդի օգնականը նշել է. «Բյուջեօրհնեքի վրա աշխատել են մեր լավագույն տերտերները և մի քանի կուսակրոն քահանա: Սա աննախադեպ օրհնեք է, որը զուգակցվել է խունկի և խարույկի արարողությամբ հենց ԱԺ ամբիոնի մոտ, ինչը պատգամավորրների աղոթքը ավելի հաճելի և ընդունելի է դարձնում Աստծո ականջին»:
Քրիստոնյա պատգամավորներից Առաքել Մովսիսյանը բարձր գնահատեց բյուջեօրհնեքը և խոստացավ իր աղոթքի մեջ ներառել նաև անկոտրուն կամք երկրի զարգացման համար պայքարի մեջ: «Այո, հենց անկոտրուն կամք, ու կասկածող եմ մանգ գալիս: Թող իրարից անպակաս լինենք: Մենք մեր փայ Աստծուն շատ ենք սիրում», — նշեց Մովսիսյանը:
Ֆինանսների նախարարությունը պնդում է, որ աղոթքը լուրջ խթան կհանդիսանա երկրի ֆինանսատնտեսական վիճակի առողջացման համար: Ֆինանսերի նախարարության խոսնակ Մայիս Մայիսյանը ասել է. «Գաղափարը տվել է դեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր` մեկ մեռելոց էր արանքում ընկնում, մեկ տաղավար տոն: Այժմ ուրախ ենք, որ տնտեսական աճին օգնելու է նաև մեր հոգևոր կորպուսը: Վստահ եմ, որ մեր փայ Աստված հաստատ կգնահատի այս կարևոր քայլը»:
Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն` սա միայն սկիզբն է: «Անկեղծ ասած` մեզ ոգևորեց Տնտեսագիտական համալսարանի օրհնեքը, որը պետք է զերծ պահի ԲՈՒՀ-ը կոռուպցիայից, պաշտոնական չարաշահումներից և չար ոգիներից», — նշեց կառավարությանը մոտ կանգնած կառավարության խոսնակը:
Իշխանությունը վստահորեն շարունակում է երկրի պետական կառավարման տարբեր ոլորտներոմ ներգրավել հոգևոր ներկայացուցիչներին` մեր փայ Աստծո օգնությունը Հայաստանի հանդեպ մեծացնելու նպատակով:
ՀԵՐՔՈՒՄ.
Սույն հոդվածում տեղ գտած նյութը հորինված է և հանդիսանում է հեղինակի երգիծական ֆանտազիայի արդյունք: ՀՀ 2015 թ.-ի բյուջեն մինչ օրս մնում է չօրհնված:
շատ հաճախ կարդում եմ վերնագիրը առանց նայելու ով ա կատարել գրառումը, ու մեկ էլ ասում եմ “WTF!?!?” հետո տենում եմ դուք եք, ասում եմ հա լավ օկ ա․․․ բայց միշտ չի որ նայում եմ ու պարզում որ արմքոմեդիի գրառումնա 😀
dzer humory klass a
Veerjn eeeq duq
))))))))))))))))))))))))
Ինձ իսկապես թված լուրջ իրական լուրա..ինչ ահավորա, որ սենց բան հնարավորա լինի, դե բնականա որ զզենքեր են օրհնում բանակում ու գրքեր՝ ԲՈՒՀ-երում նորմալ կլնի բա ոնց…
el inchi kuzeq etm. vonc uzum talanum en heto el axotum. inchi kontrol lini ekac poxerin. ba vonc lvanan.
Lav mitqa, petqa notariatum el nstacnel terternerin vor dakumnetneri orhnutyun katarvi.
Alina Aghabekyan
Navasard Arqepiskopos Kchoyan.greluc chisht grek