Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուծը ցնցեց համացանցը և կարճ ժամանակով դարձավ հասարակության քննարկման թիվ մեկ թեման: Որպեսզի մեդիա դաշտը առավելագույնս լավ պատկերացնի Շամշյանի լուծի ուժգնությունն ու ծավալները` հիվանդանոցը նշեց նրա ջրազրկման փաստը, որն անկասկած հզոր լուծի հետևանք է:
Լրագրողներին պիկանտ տեղեկատվություն տրամադրելու ավանդույթը Հայաստանի հիվանդանոցները կշարունակեն ապագայում էլ. «Հենց այս պահին հիվանդ ունենք` սիրված երգիչ/երգչուհի է, ում մոտ ախտորոշել ենք հեմորոյ: Մոտակա ժամերի ընթացքում լրատվական դաշտին արդեն կհաղորդենք շոու բիզնեսի կոնկրետ որ հերոսն է, որպեսզի թեմայի քննարկմանը կարողանա մասնակցել ամբողջ ազգը», — նշեց թիվ N հիվանդանոցի հանրային կապերի պատասխանատու Էմմա Բլթարենկոն: Պատասխանատուի խոսքով, սոցիալական ցանցերի դարում անհնար է հիվանդանոցներից ակնկալել նույն աստճանի գաղտնապահություն, որքան 20 տարի առաջ: «Հասկացեք, որ այսօր կա դեղին կայքերի և մասնագիտացված քոմենթ գրողների մի բանակ, որին չի կարել երկար սոված պահել: Նրանք ունեն նախանձ քոմենթներ, սրամիտ քոմենթներ, վառված քոմենթներ, որոնք պետք է գրվեն: Ես արդեն պատկերացնում եմ էս երգիչ/երգչուհու հեմորոյը քանի like կհավաքի», — հավելեց Բլթենկոն:
Կայքերն ու քոմենթ գրողները աններելի կորուստ ունեցան, երբ հուլիսին հիվանդանոցներից մեկը գաղտնի պահեց պատգամավոր X-ի առնանդամի կոտրվածքի դեպքը: Լուրը լրագրողներից թաքցրած PR մասնագետը անհապաղ ազատվեց աշխատանքից, բայց հարյուրավոր կայքեր արդեն կորցրել էին հազարավոր այցելություններ: «Կայքերը ստանում են այցելություն, այցելությունը բերում է գովազդ, գովազդը` տնտեսական աճ և պետբյուջեի մուտքեր: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող` հիվանդանոցները պարտավոր են ժամանակին տեղեկացնել հայտնի մարդկանց ցավերի մասին, որքան էլ զավեշտալի կամ ստորացնող դրանք լինեն. եթե ոչ հանուն քոմենթ գրողների` ապա հանուն երկրի տնտեսական աճի», — նշում է տնտեսագետ Վարդան Մելիքյանը: Տնտեսագետն արդեն աշխատում է համապատասխան օրինագծի վրա, որով նման դեպքերը թաքցնելը կպատժվի, իսկ իրենց պիկանտ դեպքերի մասին կամավոր հաղորդած աստղերը կխրախուսվեն պատվոգրերով:
8 Comments
Մեկնաբանությունները փակ են.
ev hents inknel drantsitsa… inche vor v printsipe lava!!!!
դե պետբյուջեի համար կարելի ա…
aaaaaaaaaaaaa
Մի շատ խելացի մարդ, շատ տարիներ առաջ ասել է.
« Մարդու մասին կարելի է դատել, տեսնելով թե նա ինչի վրա է ծիծաղում »։
Հիվանդի ախտորոշումը առանց հիվանդի համաձայնության որևէ մեկին, նույնիսկ հիվանդի ամենամոտ հարազատին ասելը անօրինական արարք է, էլ ուր մնաց հրապարակել ու տարածել ամբողջ աշխարհով։
Հիմա ես սպասում եմ ծիծաղելու իմ հերթին, երբ կտեսնեմ մեղավորներին պատժված և սրտնեղությունից անընդմեջ լուծելիս, վզներից էլ կախված ցուցանակ, որտեղ գրված կլինի.
« Ես անդաստիարակ , անհումոր, թամբալ օրինազանց եմ „։
ուֆ աման եսիմ է
Gone das kaxi u andur komentner chani, te sa hivandutyuner- isk pataharner@ -dzhbaxtutyun
Լավն էք էլի , հո զոռով չի՞
Ha inch? mardik vor Gemaro unen, inch? iranq sovorakan mard chen?