Press "Enter" to skip to content

Ազգային ժողով. «2015թ.-ից «գործ տալը» մոմենտ չի լինի»

Բիշարյան. «Եթե ձեզ թվում է, որ ես «գործ տվող» եմ, չարաչար սխալվում եք»
Բիշարյան. «Եթե ձեզ թվում է, որ ես «գործ տվող» եմ, չարաչար սխալվում եք»

Վերջերս կայացած ԱԺ բրիֆինգի ժամանակ Հեղինե Բիշարյանի հայտարարությունը այն մասին, որ ինքը գիտի օրինախախտ պաշտոնյաների, բայց անունները չի տա, քանի որ «գործ տվող չի», լուրջ քննարկումների առարկա է դարձել ՀՀ կառավարությունում։

Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ԱԺ մամլո խոսնակ Շահեն Մամուլյանը։ «Մինչև հիմա ընդունված էր, որ օրինազանցներին մատնանշելը իրոք մոմենտ է։ Եղել են դեպքեր, որ դրա համար պաշտոնյային նույնիսկ ներքին կարգով պատժել են, օրինակ, ստիպելով Ազգային ժողովի շենքի միջանցքները մաքրել։ Իսկ եթե մի անգամ մաքրում ես, հա պիտի մաքրես»,- նշել է Մամուլյանը։

Ըստ նոր մշակված օրինագծի` «գործ տալը» 2015թ-ից մոմենտ չի լինի։ «Երբ վարչապետը սկսեց պայքարել ստվերի դեմ, մենք հույս ունեինք, որ հարկ չվճարող խոշորներն ու ընդհանրապես` օրենքը շրջանցողները ինքնակամ կբացահայտվեն, սակայն այդպես չեղավ։ Կար դժվարին այլընտրանք` անուններ տալ, սակայն ոչ ոք տենց բան չէր անի, որովհետև էդ տղերքը չենք մենք»,- անկեղծացավ Մամուլյանը և հավելեց. «Իսկ հիմա հնարավոր կլինի մատնանշել. անձամբ ես մի 4-5 հոգու գիտեմ, որ դպրոցի նորոգման գումարով մեքենա ու բնակարան ա գնել»։

Ուրիխանյան. «Ախր ճիշտը մի հատ ա` անկախ օրենքից ու Սահմանադրությունից»։
Ուրիխանյան. «Ախր ճիշտը մի հատ ա` անկախ օրենքից ու Սահմանադրությունից»։

Նոր օրինագիծը խառնաշփոթ է առաջացրել ՕԵԿ-ում։ Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ գրված օրենքները չեն կարող փոխել իր հայացքները, որովհետև գոյություն ունի Ճիշտը. «Ճիշտը մի հատ ա։ Եթե մտածում են, որ ինձնից կլսեն ատկատներով զբաղվող ու պետության հաշվին հանգստանալու գնացող պաշտոնյաների անունները, սխալվում են»։

ԲՀԿ-ում նույնպես անտարբեր են նոր օրինագծի նկատմամբ։ Մամլո խոսնակ Տիգրան Ուրիխունցը նշել է. «Ոչ մի օրենք չի կարող մարդուն ստիպել «գործ տալ»։ Նենց չի, որ եթե մեկը ինքնակամ անուններ տա, իրան անուն կկպցնենք, բայց բոլորս մեր մեջ կիմանանք ինքը ով ա։ Ախր ճիշտը մի հատ ա` անկախ օրենքից ու Սահմանադրությունից»։

Այս ընթացքում Ազգային ժողովում պլանավորում են նոր օրինագծեր մշակել։ Մասնավորապես` արդեն 2016թ. կարող է մոմենտ չլինել նաև հեծանիվով աշխատանքի գնալը, մականուն չունենալը և գրական հայերենով խոսելը։

4 Comments

Մեկնաբանությունները փակ են.