Press "Enter" to skip to content

Խոսրովի անտառի օձերը կտեղափոխվեն Երևան

769192
Ֆաքլոջիքյան. «Վտանգը անընդհատ ուռճացնում են»

Մի քանի օր առաջ մեզ տեղեկություն հասավ, որ կառավարության որոշմամբ Ամուլսարում գտնվող էնդեմիկ բույսերը, որոնք գրանցված են Կարմիր գրքում, անվտանգության նկատառումներով կտեղափոխվեն մեկ այլ վայր, քանի որ դրանց հարևանությամբ գործող հանքերը կարող են մեծ վնաս պատճառել բույսերին. աղբյուրը`

Երեկ հայտնի դարձավ, որ սա կառավարության միակ նմանատիպ որոշումը չէ։ Մեզ հետ զրույցում կառավարության` առավել պատասխանատու որոշումների վարչության պետ Աշոտ Ֆաքլոջիքյանը նշեց, որ մինչև դեկտեմբեր Երևան կտեղափոխվեն Խոսրովի արգելոցի օձերը։ «Մենք պլանավորում ենք Խոսրովի անտառում գործարան կառուցել, դեռ չեմ կարող ասել, թե ինչ գործարան… Բայց հարցը դա չի. գործարանի աշխատանքը կարող է մեծ վնաս հասցնել անտառի օձերին` հատկապես Գյուրզաներին։ Այդ պատճառով օձերը կբերվեն Երևան` առավել անվտանգ վայր»,- նշել է Ֆաքլոջիքյանը։

Ռեսուրսների բացակայության պատճառով օձերին բաց կթողնեն Երևանի այգիներում ու պուրակներում։ «Այնպես չի, որ մենք չենք հասկանում դրա վտանգը, դրա համար էլ նախատեսել ենք այնպիսի այգիներ, որտեղ երեխաներ քիչ են լինում, օրինակ Մաշտոցի պուրակը, Մոնումենտի այգին, Կարապի լճի շրջակա գազոնները և այլն։ Սա արվում է, առաջին հերթին, բնապահպանական նպատակներով»,- հանգստացրել է Ֆաքլոջիքյանը։

Որոշումը մեծ վրդովմունք է առաջացրել ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի մոտ։ ԲՀԿ խոսնակ Տիգրան Իրուխանյանը նշել է. «Կարապի լճի տարածքում օձերին բաց թողնելը ունի միայն մեկ նպատակ ու իմաստ. այն է` խաթարել ու վնասել ու կասեցնել Եռյակի առաջիկա հանրահավաքը։ Եթե այսպես շարունակվի, մենք կսկսենք մտածել, ինչու ոչ` նաև խորհել իշխանափոխության պահանջի մասին»։ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կարծիքով այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռեժիմը խուճապի մեջ է. «Թող տանեն ուրիշ տեղ բաց թողեն, եթե չեն վախենում համաժողովրդական շարժումից. օրինակ` Հյուսիսային պողոտայում»,- նշել է Զուրաբյանը։

Սրան ի պատասխան` կառավարությունից նշեցին, որ եռյակն ու իրենց հանրահավաքը ընդհանրապես կապ չունեն որոշման հետ. «Դա կապ չունի, ստեղ քաղաքական բան չկա։ Սա արվում ա զուտ օձերին փրկելու նպատակով»,- իրավիճակը մեղմել է Ֆաքլոջիքյանը։
Հաջորդ տարվա մարտին Երևան կտեղափոխվեն նաև Գեղամա լեռների ժայռապատկերները։ «Գեղամա լեռներում հաջորդ տարվանից կսկսենք հանգստի գոտի ստեղծել, ինչի հետևանքով ժայռապատկերները կարող ա ջնջվեն, որն անթույլատրելի է։ Դրա համար էլ կտեղափոխենք անվտանգ վայր` Երևան»,- ուրախացրել է Ֆաքլոջիքյանը։
Կառավարության որոշմամբ` առավել անվտանգություն ապահովելու համար ժայռապատկերները կտեղադրվեն ՀՀԿ պատգամավորների տների բակերում։

11 Comments

  1. Arevik Ghazaryan via Facebook Arevik Ghazaryan via Facebook 02/11/2014

    🙂

  2. Gevorg Aslanyan via Facebook Gevorg Aslanyan via Facebook 02/11/2014

    ArmComedy duq sort eq!)))

  3. Հմայակ Մարտիրոսյան via Facebook Հմայակ Մարտիրոսյան via Facebook 02/11/2014

    հհկ-ական՝ ռեժիմախուճապային ժայռապատկերները 😀

  4. Espisi ANNNNNNNASUUUUUUN mitk miayn Hayastani Karavarutyun@ karogh er artahaytel………………. Karapi lchi gazonnerum ha? Vortex shat yerexaner en linum….. Poxanak kaghaki ozerin u karichnerin veratsnen aveli u aveli en avelatsnum……. BRAVO………

  5. Rafael Zakaryan via Facebook Rafael Zakaryan via Facebook 03/11/2014

    @fucklogicyan lavner????

  6. Tigran Tigran 17/12/2014

    LLOLLLL. Lav katak er.

Մեկնաբանությունները փակ են.