Press "Enter" to skip to content

2015 թ.-ի փետրվարից կերակրող մայրերը ստիպված կլինեն կաթի 20%-ը հանձնել պետությանը

«Կան բազմաթիվ ընտանիք ունեն այդ ավելցուկ կաթի կարիքը», - նախարար
«Բազմաթիվ ընտանիքներ ունեն այդ ավելցուկ կաթի կարիքը», — նախարար

ԵՐԵՎԱՆՍոցապ նախարարությունը նախաձեռնել է նոր բարեփոխում. կերակրող մայրերի կաթի մի մասը այսուհետև կհատկացվի Մ. Հերացի լաբորատորիայում ստեղծված կաթնային պահուստ: Բարեփոխման նպատակը, ըստ նախարարության, կաթի կարիք ունեցող սոցիալական խմբերին օգնելն է:

Նախարարության խոսնակ Զաքար Եվունցը բացատրում է նախաձեռնությունը. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կերակրող մայրերը արտադրում են ավելի շատ կաթ, քան նորածինը կարող է սպառել: Մենք ընդամենը փորձում ենք այդ ավելցուկը օպտիմալ օգտագործելու ծրագիր մշակել»:

Օրինագիծը արդեն մեծ աղմուկ է առաջացրել հղի կանանց շրջանում, որոնք աբսուրդ են համարում նոր առաջարկը. «Ինչո՞ւ պետք է մենք մեր կաթը տանք, ինչպե՞ս են որոշել, որ մենք ավելորդ կաթ ենք արտադրում, ինչպե՞ս պիտի գանձեն կաթը և ընդհանրապես` ի՞նչ են ծխում նախարարությունում»:

«Ռեժիմը փորձում է կթել երիտասարդ ընտանիքներին», - Զուրաբյան
«Ռեժիմը փորձում է կթել երիտասարդ ընտանիքներին», — Զուրաբյան

Ապագա մայրերը սպառնում են բազմահազարանոց ցույցերով տապալել օրենքի ընդունումը, մինչդեռ նախարարությունը բացատրում է նոր համակարգի մեխանիզմները: «Մենք արդեն ստեղծել ենք ճկուն ձեռքերով փորձառու մասնագետների հանձնաժողով, որոնք անվճար կայցելեն կերակրող մայրերին և կգանձեն պետության հասանելիք կաթը: Նրանց կտրամադրվեն հիգիենիկ ձեռնոցներ»:

Առայժմ հայտնի չէ, թե երբ է օրենքը մտնելու Ազգային ժողով, բայց ընդդիմությունը արդեն խոստացել է դեմ քվեարկել նախագծին: ՀԱԿ հիմնադիր պատգամավոր Լևոն Զուրաբյանը բացատրում է օրինագիծը ներիշխանական խուճապով:

«Ակնհայտ է, որ ռեժիմի խուճապը հասել է մի կետի, որտեղ նրանք գիտակցում են, որ երկար չեն մնա իրենց աթոռին և փորձում են հնարավորինս շատ պոկել ժողովրդից: Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս օրինագծին, ինչպես նաև մեր ԲՀԿ-ական գործընկերները ու մի քանի հոգի Ժառանգությունից… երևի… չգիտեմ, իրենցից առանձնապես գլուխ չեմ հանում», — նշեց Զուրաբյանը:

Փորձագենտերը կապում են նոր օրենքը միջազգային շուկայում կաթի գնի բարձրացման հետ: Անկախ փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ գանձված կաթի մեծ մասը գնալու է միջազգային շուկա. «Ամեն ինչ շատ պարզ է` երկիրը ունի բազմաթիվ պարտքեր, և ավելցուկ կաթը հավանաբար կտրամադրվի Հայաստանի արտաքին պարտքը սպասարկելու համար»:

21 Comments

  1. Artak Artak 23/10/2014

    Էս անգամ չափը մի քիչ անցել եք:

    • Sergey Sergey Post author | 23/10/2014

      պարոն Ասատրյան, դուք եք?

      • Artak Artak 26/10/2014

        Ե՞Վ 🙂
        Բայց իրոք չափն անցել եք: Ֆեյսբուքի մի խմբում սա լուրջ էին ընդունել ու արդեն հենա-հենա Բարդուղիմեոսյան գիշեր էին պլանավորում կառավարության համար: Ստիպված լինկն ուղարկեցի որ հասկանան իրական չի 🙂

  2. David Tonoyan David Tonoyan 23/10/2014

    verjn er, u cavalin ena vor mer karavarakan marminneric heru chi et el k@ndunen 😀

  3. Artur Artur 23/10/2014

    Առաջարկում եմ էս անասուն երկրի պատկան մարմիններին, կերակրող մայրերի ավելցուկային կաթը գանձելու հետ միաժամանակ բռնի կերպով գանձել նաև նրանց կղկղանքը… Հրաժարվողներին տուգանել տեղում 1 լիտր կաթի հազարապատիկի չափով

    • Ani Sargsyan Ani Sargsyan 25/10/2014

      Artur jan erkir@ chi anasun)))))))

    • Sirush Sirush 26/10/2014

      ET INCH GREHIK ARTAHAYTUN E ANASUN YERKIR…ET YRKRI DEMQN EL MENQ ENQ,AYSINQN ANASUNNER ENQ…

  4. Gagik Gagik 23/10/2014

    Ըստ հավաստի տվյալների Կթման օրինագիծը քննարկվել և հավանության է արժանացել ՄԱԿ- ում, ձեռք բերման պատվերներ կան բազմաթիվ երկրներից, որակյալ է համարվում մեծ կրծքերից կթածը․․․․․

  5. Karine Badoyan Karine Badoyan 23/10/2014

    էս ինչ լավ գործ են ձեռնարկում, համ արտաքին պարտքից կազատվենք, համ սոցիալապես անապահով ընտանիքներին կօգնեն, համ էլ սահմանամերձ գյուղերի բնակիչները կբարելավեն իրենց կյանքը :))

  6. VAHE VAHE 23/10/2014

    es eshutyan 10-rd astjanner.bayc hl@ mi pah patkeracreq vor senc ban @lni

  7. ANI ANI 24/10/2014

    «Մենք արդեն ստեղծել ենք ճկուն ձեռքերով փորձառու մասնագետների հանձնաժողով, որոնք անվճար կայցելեն կերակրող մայրերին և կգանձեն պետության հասանելիք կաթը: Նրանց կտրամադրվեն հիգիենիկ ձեռնոցներ»
    CHJOKECI???????????? ete chisht haskaca, motavorapes patker@ senca linelu “tuk-tuk-tuk.Barev dzez menq ekel enq ktenq dzez,es khagnem dzernocners u im chkun ktox matnerov dzer kgcem… tu inch ei uzum asei…. kktem dzez”.

  8. ... ... 24/10/2014

    Ու սա պետական մարմնի որոշում է???????

  9. 05 05 24/10/2014

    սենց,որ շարունակվի ձու հավաքելու օրինագիծ էլ կմշակեն ․․․

  10. HMA HMA 24/10/2014

    Senc sharunakvi martkac deric tner@ kvekalen kasen kasen talisenq anapahov martkanc,,mer erkrum tiruma anasunutyun@ et vor mi kin@ tuyl kta ira erexu kat@ tan urishi,,harker@ martkanch varkeri tak pahel@ kameraner@ ev ayl himayel tiranumem mayrerin karavarutyan@ petqa mi qani hoqu gndakaharen vor irancic het galacoxner@ dux canen tenc baner anenn

  11. reply reply 25/10/2014

    Միգուցե օրենքն առաջարկողները ու ընդունողները իրենց կանանց ու մայրերին ուղարկեն կերակրող մայրերի ամուսինների մոտ

  12. Ani Sargsyan Ani Sargsyan 25/10/2014

    u @ndhanrapes indz tvum e vor es apushneric meki kin@ kam ……. shtap petq e katov vannaner @ndhuni,ayd patcharov el mer kananc en ktum…..

  13. Narine Narine 26/10/2014

    Խողճ պետություն ……….այնքան անճար է, որ արդեն մնացել է կերակրող մայրերից հարկ վերցնելը ,իբր շատ նպաստ են տալիս, կաթի գիննել հետ են ուզում: Տեսնես որ ապուշի գլխում է այդ միտքը ծագել:

  14. Sirush Sirush 26/10/2014

    Indz el tvum e vor ays hexunakn e uzum vana endunel,asem vor shat anjox ukakanc caxrox tema e entrel….

  15. Sofi Atshemyan Sofi Atshemyan 28/10/2014

    axaxaxa))) isk ov chuni, petq a hamapatasxan pastatghter unena))))

  16. ARTEM ARTEM 30/10/2014

    TXAMARD CHEQ KTUM? AMOTA AMOT )))

Մեկնաբանությունները փակ են.