Press "Enter" to skip to content

«Փարավոն» խաղատունը արգելում է ՀՀԿ պատգամավորների մուտքը

«Փարավոն» խաղատունը միացել է համաժողովրդական շարժմանը
«Փարավոն» խաղատունը միացել է համաժողովրդական շարժմանը

ԵՐԵՎԱՆ — Երկուշաբթի օրը երկրի խոշորագույն կազինոներից մեկը սպառնաց կտրուկ միջոցներ ձեռնարկել իշխանության դեմ: Որոշումը կայացվել է ոչ իշխանական ուժերի երկժամյա քննարկման արդյունքում որպես պատժամիջոց իշխանության դեմ: Հավաստի աղբյուները հաղորդում են, որ կազինո թույլ չտալու մասին լուրը արդեն լուրջ խուճապ է առաջացրել իշխանության շրջանակներում:

Հանրապետական խմբակցության ղեկավարը դա անվանել է քաղաքական հետապնդում և «հարված գոտկատեղից ցածր»: Վահրամ Բաղդասարյանը հույս է հայտնել, որ ԲՀԿ-ն չի գնա չմտածված և հապճեպ քայլերի:

«Քաղաքական պայքարը չպետք է վերածել անձնական հարձակումների և վրիժառության: Չի կարելի մարդկանց խոցելի խմբին զրկել կենսական անհրաժեշտության ծառայություններից օգտվելուց», — բացատրում է ՀՀԿ խոսնակը: «Չեմ կարծում, որ նման գործելաոճը որևէ հաջողության կհասցնի»:

«ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՉԻ ՄՏՆԻ ՄԵՐ ԽԱՂԱՏՈՒՆ», - Զոհրաբյան
«ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՉԻ ՄՏՆԻ ՄԵՐ ԽԱՂԱՏՈՒՆ», — Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության խոսնակը պնդել է, որ կուսակցությունը ստիպված է գնացել տվյալ քայլի` հաշվի առնելով իշխանությունների մարզային ճնշումները: Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես նշեց. «ՆՐԱՆՔ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ՄԵՆՔ ԱՆՑԿԱՑՆԵՆՔ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԵՎ ՄԵՆՔ, ԱՅՈ, ՈՐՈՇԵԼ ԵՆՔ ՈՐՈՇ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»:

Հանրապետական Առաքել Մովսիսյանը կիսվել է իր անհանգստությամբ. «#####, ի դրանք կարողա՞ #####, ո՞նց թե կազինո չեն թողնելու մերոնց.. դրանք հո դուշման չեն, #### ###, ի»:  Գործընկերոջ խոսքը լրացրել է նաև Մհեր Սեդրակյանը նշելով.  «#####»:

Իշխանությունները արդեն պատրաստվում են դիմել Եվրադատարան` ներկայացնելու տվյալ քայլը որպես մարդու իրավունքների խախտում: Մյուս կողմից` իշխանությունը սկսել է փնտրել համերաշխության եզրեր ԲՀԿ-ի հետ:

Քաղաքական վերուծաբան Աղասի Ենոքյանը նշում է, որ ԲՀԿ-ն շատ խելացի և հեռու գնացող քայլ է արել: «Կարծում եմ ԲՀԿ-ն գտել է ՀՀԿ-ի աքիլեսյան գարշապարը և թիրախային հարված է հասցրել: Հավանաբար մոտակա ամիսներին կտեսնենք ՀՀԿ-ի կողմից դիրքորոշման փափկացում ընդդի… այլընտրանքի հանդեպ», — ասել է քաղաքագետը:

ԲՀԿ-ն չի բացառում, որ եթե մոտակա ամիսներին չկատարվեն 12 պահանջները, ապա կարող են կիրառվել նոր պատժամիջոցներ` կսահմանափակվի ՀՀԿ պատգամավորների հանգիստը Ծաղկաձորում, կսահմանափակվի Բելառուս այցելությունների հնարավորությունները և կթանկանա ցեմենտի գինը:

4 Comments

  1. es inch taza kapikutyuna,es kazinoi mutqov en patjum,hhk-el xujapi matnves,hankarc chetan inqnaspan linen ay mart, mexken…………………

Մեկնաբանությունները փակ են.