«Հոկտեմբերի 10-ին կայանալիք ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն հանրահավաքը կսպասարկեն արդեն ջեռուցվող ջրցան մեքենաները», — հայտարարել է ՀՀ Ոստիկանության քաղաքացիների հետ աշխատանքի բաժնի պետ, կապիտան Սևակ Պատժենկոն: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ երկար բանակցություններից հետո կայացվել է որոշում, որ ջրցան մեքենաների ջրի ջերմաստիճանը այսուհետ պետք է չնվազի սենյակայինից: Եռյակից ոչ մի կուսակցություն դեռ չի մեկնաբանել ոստիկանության այս քայլը` առաջարկելով սպասել և իրոք
համոզվել, որ ջուրը սառը չի լինի:
Ջեռուցվող ջրցան մեքենաները մաս են կազմում ոստիկանության ավելի լայնածավալ վերաբրենդավորման հայեցակարգի, որի մասին խոսեց կապիտան Պատժենկոն:
«Համազգեստը արդեն տեսել եք, բայց իհարկե դրանով չենք սահմանափակվելու: Որոշում է կայացվել արդիականացնել ոստիկանների մահակները: Նախ բուն «մահակ» բառը բավական ագրեսիվ հնչերանգ ունի, ուստի դրանք կանվանափոխվեն «պուպուշակ» արդեն նոյեմբերի սկզբից: Երկրորդը` մահակները, այսինքն պուպուշակները կպատրաստվեն բրդից և վրան կունենան գործված սրտիկներ», — կիսվեց ապագայի տեսլականով Պատժենկոն: Նախատեսվում են աշխատանքներ արցունքաբեր գազի շուրջ. ոստիկանությունը բազմիցս է բողոքներ ստացել վերջինիս գարշելիության վերաբերյալ: «Այստեղ լուծումը շատ հեշտ էր. արցունքաբեր գազին կավելացնենք դարչինի բույր: Համաձայն չե՞ք, որ դարչինը ամեն ինչին մի տեսակ համեղ, տնական երանգ ա հաղորդում», — ի ուրախություն հավաքված լրագրողների պարզաբանեց Պատժենկոն:
Բարեփոխումը արդեն հասցրել են ողջունել հմուտ սադրիչները: «Նորամուծությունները իրոք ողջունելի են, սակայն չէի ուզենա, որ ոստիկանությունը սրանով եզրափակվի: Դեռ շատ բարեփոխման ենթակա ոլորտներ կան. օրինակ` ձեռնաշղթաները կարան ավելի նորաձև դարձնեն` աշուն-ձմեռ 2014-ին պղնձագույնն ա շատ ակտուալ», — ասաց ստաժավոր սադրիչ Կարմեն Հարությունյանը: Եվրոպական կառույցները նույնպես ողջունում են Հայաստանի համագործակցությունը և խոստանում են լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել, եթե ոստիկանությունը համաձայնի wi-fi տեղադրել բաժանմունքների խցերում:
Anna Karapetyan chi hishecnum Hasmik Karapetyani masin?)))
Vardan, demq es du:)))))
Avelin qan hishecuma sa!