ԵՐԵՎԱՆ — Ընդառաջ գնալով ժողովրդի ահագնացող պահանջներին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համաձայնել է միանալ իշխանափոխության գործընթացին, սակայն որոշ պայմանների դեպքում: Այլընտրանքը պատրաստ է կիրառել «պահանջում ենք իշխանափոխություն» տերմինը, եթե լինեն իրենց բիզնեսների ապահովության երաշխիքներ:
ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը չի տեսնում որևէ խնդիր իշխանափոխության կոչերի մեջ: «Մենք դեմ չենք իշխանափոխության կոչ անելուն, բայց… հարկային կա, հատուկ քննչական կա: Եկեք մի քիչ ողջամիտ մտածենք… ախր բիզնեսները կխեղդեն», — նշեց Զոհրաբյանը:
Իշխանության պահպանման հատուկ հանձնաժողովը արդեն արձագանքել է հնչեցված մտավախությանը և հաստատել ստատուս քվոյի պահպանման կարևորությունը: Գերատեսչության խոսնակ Սարիբեկ Պահունցը նշել է, որ կա հստակ սահման, որն անցնելու դեպքում նրանք ստիպված կլինեն կիրառել «բյուջետային համալրման գործողություններ»:
«Ամեն ինչ շատ սև ու սպիտակ է Հայաստանի պայմաններում. կամ պետք է լինես արմատական ընդդիմություն և որքան ուզում ես պահանջես իշխանափոխություն կամ… դե, եթե երկրի ամենահարուստ մարդն ես ու բիզնեսներ ունես, ապա… դե ուրմեն կարող ես թեթևակի քննադատել», — զգուշացրել է Պահունցը:
Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր համակարգող Լևոն Զուրաբյանը կիսվել է եռյակի ներսում տիրող աուրայով. «Ախր մենք տեսնում ենք մեր ԲՀԿ գործընկերների աչքերի մեջ իշխանափոխության ցանկությունը, դա կա նրանց շարժուձևի մեջ, իրենց հայացքի և նեղ օղակներում զրույցների մեջ… Մեկ-մեկ նույնիսկ հանրահավաքների ժամանակ ինձ թվում ա ամեն պահ կարող է արտասանվել էդ բառը, բայց… չգիտեմ, ամեն դեպքում ավելի կոշտ են քննադատում հիմա, քան մի տարի առաջ»:
Պետեկամուտների կոմիտեն արտահայտել է առանձին կոչ ԲՀԿ-ին: «Մենք կոչ ենք անում Բարգավաճին մի քիչ ավելի մեծ դուխ ու համարձակություն դրսևորել: Ինչքա՞ն կարելի է թաքնվել ՀԱԿ-ի մեջքի հետևում: Հուսով ենք մինչև տարվա վերջ ԲՀԿ-ն կդրսևորի քաղաքական կամք և կանի այդ երկար սպասված իշխանափոխության կոչը: Դա նաև մեծապես կնպաստի բյուջեի հարկային եկամուտների կատարմանը», — հայտարարել է ՊԵԿ խոսնակ Շպակ Բերունցը:
Վերլուծաբանները համաձայն են, որ կախված ԲՀԿ-ի վարքից մոտակա երեք ամսվա ընթացքում` բյուջեն կարող է ունենալ լրացուցիչ 20-30% եկամուտ:
Arten sksecik nersic utel irar. En Rafu xaxern ek talis juxovrdin verjnakan uzum ek kotrel ???.Lsek jurn mtnoxn andzrevic ch vaxenna.
Select your favourite color for facebook. https://apps.facebook.com/themescoloe/?ref=56