ԵՐԵՎԱՆ — Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց երեքշաբթի օրը, որում զգուշացնում էր երևանցիներին վախի մթնոլորտի ժամանակավոր վերականգնման մասին: «Դա լինելու է զուտ պրոֆիլակտիկ միջոցառում, որտեղ մենք ակնկալում ենք քաղաքացիների ըմբռնումն ու աջակցությունը», — նշված է հաղորդագրության մեջ:
Մթոնոլորտի վերականգնման աշխատանքներով զբաղվելու է Երևանի ոստիկանության պարեկային ծառայությունը: Սակայն ոստիկանության խոսնակի փոխանցմամբ ներգրավվելու են նաև այլընտրանքային ուժերի ներկայացուցիչներ:
«Վախի մթնոլորտի կամ ինչպես մեր տղաներն են ասում` «բարի նոստալգիայի» վերականգման համար մեզ մեծապես աջակցելու են ինչպես իրավապահ ջոկատները, այնպես էլ թաղային հեղինակությունները, անհատ հանցագործներ և մի քանի հրավիրված սադրիչ», — նշում է կապիտան Սիլակյանը:
Մթնոլորտի պիլոտային ծրագիրը կգործարկվի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Փոքր կենտրոնում, ապա կտարածվի Մեծ կենտրոն և նոյոմբերին արդեն կհասնի Արաբկիր վարչական շրջան: Ոստիկանությունը չի բացառում, որ մասամբ վախի մթնոլորտ կարող է գործարկվել նաև Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:
Միջոցռումներին անդրադարձել է նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Սիրելիներս, մեր նպատակը քաղաքացիներին ահաբեկելը չէ, այլ պարզապես մի թեթև հուշտ անելն է: Ինչպես գրված է Ղուկասի ավետարանում, գլուխ 4 երգ 1` «Եվ թող Աստծո վախը պարուրի մարդու սիրտը, քանզի անվախ մարդը տեղ չունի Տիրոջ արքայության մեջ», — նշել է ոստիկանապետը:
Մթոնոլորտի վերականգման նպատակով արդեն բերման են ենթարկվել ՀԱԿ ակտիվիստները` Տիգրան Առաքելյանի գլխավորությամբ: Այս կապակցությամբ ոստիկանությունը հաղորդել է. «Դե… բոլորս էլ հասկանում ենք, որ ինչ-որ պահի մեկա պիտի բերման ենթարկեինք իրենց.. հիմա ի՞նչ տարբերություն` մի շաբաթ էս կողմ, թե էն կողմ»:
Անանուն աղբյուրները փոխանցում են, որ վախի մթնոլորտի գործարկումը հանդիսանում է Եվրասիական տնտեսական գոտու մեջ Հայաստանի մտնելու նախապայմաններից մեկը: «Բացի ընդհանուր տնտեսական դաշտից և քաղաքական հարցերից, Հայաստանի առաջ պահանջ է դրվել նաև մերձեցնել ներքին մթնոլորտը ներմաքսայինին: Դա Բելառուսի նախագահի նախապայմանն էր», — պնդում է աղբյուրը:
Նշենք, որ ձմռանը ոստիկանությունը ծրագրել է ևս մեկ` «Հարկադիր Սուրբ Մաթևոս» օպերացիա: Այս հատուկ գործողության շրջանակներում ոստիկանական բաժին բերման կենթարկվեն եկեղեցում չկնքված բոլոր քաղաքացիներն ու աթեիստները` պարտադիր մկրթության ենթարվելու նպատակով:
PAH PAH PAH INQNASPANEQ LINELU