Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց վիճահարույց «ՀՀ տարածքում աշնան սկզբի հաստատման մասին օրենքը»: Երկար բանավեճերից և ամբիոնից հնչած սուր ելույթներից հետո ձայները բաշխվեցին հետևյալ կերպ` 74 կողմ, 26 դեմ, 13 ձեռնպահ: ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցություններին առանց պատճառ չտապալել իշխանության նախաձեռնությունները: «Էնպիսի տպավորություն է, որ ամեն ինչում փորձում եք քաղաքական միտում գտնել: Գուցե անցյալում մի 10-130 հարց քաղաքականացրել ենք, հետո՞: Չի կարելի չէ՞ ամեն ինչ քաղաքականացնել», — բողոքեց Սահակյանը:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով, աշնան սկզբի մասին օրենքը դրվել էր քննարկման միայն մեկ պատճառով. «պարզից էլ պարզ է, որ իշխող խմբակցությունը փորձում է երկրի բոլոր գործընթացները կապել սեփական կուսակցության հետ: Այո, աշունը սկսվել, է բայց առանց ձեր «դաբրոն» ստանալու: Ասեմ ավելին, անկախ ձեր ընդունած օրենքների միանշանակ է, որ ձմեռը մոտենում է»:
«Ժառանգության» պատգամավորները հաստատեցին, որ բոյկոտել են քվեարկությունը, քանի որ դեռ հենց խմբակցության մեջ չկա միանշանակ համաձայնություն ստեղծված իրավիճակի շուրջ: «Մենք ժողովրդավար կուսակցություն ենք և ողջունում ենք բազմակարծությունը: Հիմա եթե խմբակցությունից մեկը համաձայն չի որ աշունը սկսվել է, մյուսը համաձայն է, երրորդը ընդհանրապես ոնց-որ Բուդապեշտի համալսարան է ընդունվել, ինչպե՞ս կարող ենք մենք միաձայն քվեարկել», — կիսվեց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Քաղաքական այլընտրանքը փորձում է այս հարցում անկողմնակալ մնալ. Տիգրան Ուրիխանյանը լրագրողներին ասաց, որ աշնան սկիզբը կուսակցության ուշադրությունից չի վրիպել, սակայն ԲՀԿ-ն չի պատրասվտում հաստատել քաղաքական մեծամասնության յուրաքանչյուր քմահաճույք: «Ի վերջո կարևոր չէ, մենք կողմ կքվեարկենք, թե դեմ, կարևորը հիշելն է, որ մենք տեսականորեն դատապարտում ենք իշխանությունների վարած քաղաքականությունը:
Նիստի սկզբում օեկական պատգամավորները հանդես եկան աշնան մեկնարկը ժխտող բանաձևով, սակայն կեսօրին խոստովանեցին, որ միանշանակ կողմ են առաջարկած նախագծին: Բնականաբար, վերջում խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:
ՀՅԴ խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրը հաստատեց, որ կուսակցությունը ընդհանուր առմամբ ընդունում է աշնան սկիզբը, սակայն պահանջում է, որ շեշտվի երկրի ամենահին կուսակցության դերը այս գործընթացում: «Սա մեր 124-րդ աշունն է, իսկ մեր դերակատարության մասին, կարծես վախենում են խոսել», — ասաց Արմեն Ռուստամյանը:
Չորեքշաբթի սպասվում է օրենքի երկրորդ ընթերցումը, որը վերջնական պատասխան կտա այն հարցին, թե արդյոք երկրում սկսվել է աշունը:
karoxa chndunein amar@ mnar? 😀 😀 😀
hesa nor orenq khanen ,asenq amarayin partadir kutakumner amen amarayin amsic 5 or kutakum es heto asun@ ogtagortsum 😀
hesa nor orenq khanen ,asenq amarayin partadir kutakumner amen amarayin amsic 5 or kutakum es heto asun@ ogtagortsum 😀
sranq calendar chunen?
ara sranq krak en :D:D:D
ara sranq krak en :D:D:D
Ba ashxarhi verch@ yerb en @ndunelu?
“прошла весна, настало лето, спасибо партии за это”?
Շատ լուրջ հարց է…Հատկապես օեակականների դիրքորոշումը, գնահատում եմ չափից դուրս «ռազմահայրենասիրական» : Տղաններ կեցցեք!
Հրաշալի օրինագիծ: Վերջապես ;ՃՃՃ