-
Հաղորդման նախկին տաղավարի քարտեզը ուներ մեղմ ասած անճշտություններ: Աֆրիկան և Հարավային Ամերիկան տեղերով փոխված էին իսկ Ավստրալիան պատկերված էր գլխիվայր: Այս ամենի վերաբերյալ բազմաթիվ վրդովված զանգեր ենք ստացել: Բայց չնայած Անտարկտիդան ընդհանրապես չկար,
դա չմտահոգեց նույնիսկ պինգվինների իրավունքների պաշտպանին:
- Հաղորդման վերջում հնչող Mack The Knife երգը կատարում է Նարեկ Մարգարյանը: Ամբողջական տարբերակը կարող եք լսել/քաշել այստեղից:
- Հաղորդման 195-րդ թողարկմանը Մհերը պետք է ճամփորդի ժամանակի մեջ, որ զրուցի Գալուստ Սահակյանի հետ: Ժամանակում ճամփորդելը հաջողվեց, մասամբ նրա շնորհիվ, որ ուղիղ միացման ժամանակ Մհերը գտնվում էր Hill Valley քաղաքում` իսկ Back To The Future ֆիլմի
բ̶ա̶զ̶մ̶ա̶թ̶ի̶վ̶
մի քանի երկրպագուները ճանաչել էին քաղաքապետարանի շենքը:
- Երրորդ եթերաշրջանի սոցիալական գովազդներում Սերգեյ Սարգսյանն անընդհատ նկարահանվում էր նույն սվիտերով: Որպես բողոքի ակցիա հաղորդման անձնակազմը ստեղծեց Սերգեյի սվիտերով ոգեշնչված դիզայն, որը օգտագործվեց հետագա սոցգովազդներում: Ի դեպ, եթե որևէ
հ̶ի̶վ̶ա̶ն̶դ̶
մեկը ցանկություն ունի ներբեռնել այդ պատկերը, կտացրեք` կմեծանա: -
219 թողարկման մեջ հատուկ թղթակից Մհեր Հոլմսյանցը փորձում է բացահայտել, թե ինչպես են քվեարկել պատգամավորները: Մհերի ետևում գտնվող շենքի հասցեն` Հացթուխների 221Բ, ակնարկում է Շերլոք Հոլմսի հասցեն Baker street 221B:
- Երբ վերջապես հնարավորություն ունեցանք այցելել Գյումրիի առասպելական տեխնոպարկը`
ա̶յ̶ո̶ ̶ա̶յ̶ն̶ ̶գ̶ո̶յ̶ո̶ւ̶թ̶յ̶ո̶ւ̶ն̶ ̶ո̶ւ̶ն̶ի̶,
Նարեկի շապիկը զարմանալի տրանսֆորմացիայի ենթարկվեց:
- Այն, որ Ցոլակ Ցիկլոնյանի եղանակի տեսությունները ճշգրիտ չէին, գիտեն բոլորը: Այս կապակցությամբ` պատմություն ներքին խոհանոցից. «Հայհիդրոմետի» ներկայացուցիչը իսկապես բողոքել է ԱրմՆյուզ հեռուստաընկերության տնօրինությանը Ցոլակ Ցիկլոնյանի ներկայացրած «եղանակի տեսությունում տեղ գտած բազմաթիվ անճշտությունների» առիթով: Մենք մինչև հիմա փորձում ենք գտնել գոնե մեկ «ճշտություն» Ցոլակի կատարած աշխատանքում:
- Երկար տարիներ է ինչ ԱրմՔոմեդին գաղտնի պատերազմ է վարում պասուց դոլմայի դեմ: Պասուց դոլման ներկայացվում է որպես մեծագույն չարիք բոլոր սոցգովազդների բացումներում, իսկ ինչպես ցույց է տալիս այս հոլովակը պասուց դոլմայի ետևում կանգնած են ոչ ավելի, ոչ պակաս` Մութ ուժերը™: Մենք խոստանում ենք նոր եթերաշրջանում շարունակել պայքարն այդ չարիքի դեմ:
- 242-րդ թողարկմանը հայ պարահոգեբանները բացահայտեցին, որ Տիեզերքի դարպասները գտնվում են Հայաստանում: Հենց այդ պահին Մհերը խոսում էր մեկ այլ Տիեզերական դարպասների մոտ կանգնած, որոնք կարող եք հիշել Stargate ֆիլմից:
Ա̶ն̶շ̶ո̶ւ̶շ̶տ̶ ̶մ̶ե̶ր̶ ̶հ̶ա̶յ̶կ̶ա̶կ̶ա̶ն̶ ̶դ̶ա̶ր̶պ̶ա̶ս̶ն̶ե̶ր̶ն ̶ա̶վ̶ե̶լ̶ի̶ ̶լ̶ա̶վ̶ն̶ ̶ե̶ն̶:̶
- Հաղորդման բացման ժամանակ հնչում է Կարեն Քոչարյանի ձայնը: Այդ նույն ձայնը տարիներ շարունակ բարդ հարցեր է տալիս գիտակներին:
Իսկ ավելին արդեն սեպտեմբերի 15-ից, երբ կսկսի ArmComedy-ի նոր, 4-րդ եթերաշրջանը:
Որպես ձեր հաղորդման մշտական հեռուստադիտող հույս ունեմ, որ հաղորդման բացումը կփոխվի, մի տեսակ “Вечерний ургант” հաղորդման բացմանն է նման 🙂
@ndamen@ 2n ei nkatel 😀
txeq jan shat lav haxordum eq stexcel…shnorhakalutyun im bolor ynkerneri koxmic te dzez ev te ayn andznakazmin voronq eterum chen erevum.
yes miayn 5-rdn ei nkatel 😀 ………..ergi hamar shaaaat shnorhakal em, spasum em dzer veradardzin :*
Էս նյութը ավելացրեք վիկիի ձեր էջ
ամեն ինչ շատ լավ ա, բացի պասուց տոլմաի դեմ անարդարացի պայքարից
spasum enq
բայց քարտեզի վերաբերյալ մի կես տարի առաջ վիդեոմունաթ է եղել. ուշացել էի?))
BAYC DUQ VERJN EQ 😉
ASUM EI CHE???? 😀 Sophie, Lilith- Narekn a yergum haxordman yerg@!! Yoouuuhhuuuuu!! YES CHISHT EI!!! 😉
Այո, հաղորդման բացման գոռգռան ոճը չի սազում տղաների էլեգանտ հումորին:
Նարեկի երգելը բոմբ ա
Վաղը սեպտեմբերի 15- ը չի: