Շաբաթվա լրատվության երգիծական ամփոփում: Դիտեք ԱրմՆյուզի եթերում ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 23:30, կրկնություն` երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ 11:30 և 15:30: Կիրակի օրերին 10:00-12:00 և 17:30 ArmComedy ԺԱՄ Արմնյուզի եթերում, դիտեք շաբաթվա երեք թողարկումները իրար հետևից:
- ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում
- Սոչիի քրոնիկոնից
- Նոր Նիվաների ներկայացումը
- Անուշ օպերայի տապալումը
- Պարույր Հայրիկյանահավաք
Այս անգամ կգրեմ լրատվամիջոցների ոճով 🙂
“Սենսացիա. հերթական վրիպակը ArmComedy-ի կողմից”
Քիչ առաջ, ArmComedy-ի տղաներն իրենց հաղորդման վերնագրում կատարել են “անհավանական” սենսացիոն տառասխալ: Բանն այն է, որ վերջիններս իրենց 185-րդ հաղորդման վերնագրում “Եվրաչուզողություն” բառը գրել են “ա”-ով և այդպիսով կասկածի տակ դրել, գոնե 100 տարի հետո, Եվրոպային ինտեգրվելու Հայաստանի բաղձանքը:
Հիշեցնենք, որ Եվրոպացի պաշտոնյաներ բազմիցս հայտարարել էին, որ եթե մի անգամ էլ Հայաստանում քաղաքական, մշակութային կամ հանրային որևէ գործիչ Եվրոտեսլի, Եվրոհանձնաժողով, Եվրոինտեգրում և այլ բառերն արտասանի կամ գրի հայկական թյունինգի ենթարկելով և “ո”-ի փոխարեն օգտագործեն “ա” տառը՝ “Եվրատեսլի, Եվրահանձնաժողով, Եվրաինտեգրում և այլ” ապա Եվրոպայի դռները հավերժ կփակվեն Հայաստանի համար:
Այնպես, որ… մենք իրականում Ձեր պատճառով է որ զրկվում ենք ծաղկուն Եվրոինտեգրումից: 😀
Վստահ եք? Ինձ թվում ա ճիշտ ենք գրել)
տղաներ Իռան չէ Իրան է