Press "Enter" to skip to content

Ինգան և Անուշը կներկայացնեն 4 անգամ ավելի հայրենասիրական երգ

ռեռվ
Արարատը ինքն էր ցանկություն հայտնել լինել այս նկարի մեջ

ՉՔՆԱՂ ԵՐԵՎԱՆ — Ինգա և Անուշ Արշակյանները պատրաստվում են հանդիսատեսի դատին ներկայացնել «Հայաստան իմ Հայաստան, օ Հայաստան ջան» երգը: Քույրերը նշում են, որ այս անգամ իրենց հաջողվել է ձայնագրել կվինտէսենցիալ հայրենասիրական երգը: «Մեր չափումները հաստատել են, որ երգը չորս անգամ ավելի հայրենասիրական է, քան ցանկացած մեր առանձին վերցված նախորդ երգ», — հավաքված լրագրողներին տեղեկացրեց Ինգան: Երգչուհիների խոսքով երգը առաջին վայրկյանից հայրենասիրական հույզեր է առաջացնում անգամ ամենահեռավոր սփյուռքում ապրող հայերի մեջ: «Լեռներ», «հայ» և «ազգ» բառերը կրկնվում են ռեկորդային 62 անգամ, սակայն ավելացվել են նաև նախկինում երբեք չօգտագործված բառեր, օրինակ` «Տիգրանակերտ», «սառը պուլպուլակ», «սխտորմածուն», «նամուս» և այլն: Իսկ արդեն ավանդական և սիրված «Հայաստան», «հող», «Արարատ», «սուրբ», «սփյուռք», «կարոտ», «փառք» և «վիշտ» բառերը օգտագործվել են ոչ միայն երգի կուպլետներում, այլև կրկներգում:

«Այս մոտեցումը բացահայտեցինք վերջերս, երբ պատրաստվում էինք ներկայացնել «Հայ» երգը. խոսքերի հեղինակը առաջարկեց վերանվանել երգը «Հայ, հայ», և արդյունքում կրկնակի լավ երգ ստացվեց, երկու անգամ ավելի շատ սիրվեց սփյուռքում», — ասաց Անուշ Արշակյանը:

Փողոցում անցկացրած մեր հարցումները ցույց տվեցին, որ ազգաբնակչությունը անհամբեր սպասում է Հայաստանի մասին նոր երգին: «Լուրջ Հայաստանի մասին ա՞: Ուռա՛: Ասե՛ք, ասե՛ք, որտե՞ղ է այդ սկավառակը վաճառվում», — մեզ չասաց ոչ մի անցորդ, սակայն մեկը վստահեցրեց, որ միջին ոգևորություն է ապրում. «Թող լինի էլի, հիմա երգա, պետք կգա: Կարծեմ 1000-րդ երգն ա Հայաստանի մասին…էս տարի»:
Մեր հարցին, թե ինչպես են երգչուհիները հետագայում պատրաստվում գերազանցել այս նվաճումը, քույրերը ակնարկեցին, որ մոտ ապագայում կարող են իրենց դուետին ավելացնել ևս երկու Արշակյան քույր:

11 Comments

  1. բայց թող հայկական ոճի մեջ մնան ,այլ ոչ սլավոնական ճղճղոցով ներկայացնեն,Հայրիկ Մուրադյանը, որ լսեր կվատանար իրենց սլավոնական շեշտից

  2. SERGEY JAN ,ES YERGI DOZAN SHAT UJEX A ,AMEN MARDU SIRT CHI DIMANA ,HAXORDEQ QUYRERIN ,TOX MIAYN IRENC NKUXUM YERGEN,HAM IRENQ GOH KLINEN HAM MENQ…

  3. Nea Constance via Facebook Nea Constance via Facebook 06/09/2013

    ))))))))))))))))))))))))

  4. Grigor Hayrikyan via Facebook Grigor Hayrikyan via Facebook 06/09/2013

    spasum eeenq

  5. Lilik Petrosyan via Facebook Lilik Petrosyan via Facebook 06/09/2013

    շատ լավն էր!!!!! 😀 😀 😀 😀 😀

  6. Mari Hakobian via Facebook Mari Hakobian via Facebook 09/09/2013

    yevs 2 Arshakyan quyr 😀 😀 😀

Մեկնաբանությունները փակ են.