Նարեկ Մարգարյան
«1 օր hognac.am-ի խմբագրության կյանքից»
(Պիես մեկ գործողությամբ)
Գործող անձինք
Խմբագիր — hognac.am-ի հիմնադիրն ու խմբագիրը
Ռիփսիկ — լրագրող, հոգու խորքում` ինտերիերի դիզայներ
Ուստա Ժուլվերն — կաֆելշիկ
Անահիտ — լրագրող
Ռիփսիկը մտնում է Խմբագրի սենյակ:
Ռիփսիկ — Շեֆ, ինտերնետում շուխուր ա ընկել, որ էն հայտնի մարդը մահացել ա:
Խմբագիր /լեփթոփից կտրվելով/ — Հաստատ ա՞:
Ռիփսիկ — anasun.com-ը, tuqumur.am.-ը ու hayrenaser.narod.ru-ն դրել են արդեն:
Խմբագիր — tuqumur.am.-ը դրել ա՞:
Ռիփսիկ — Ըհը:
Խմբագիր /բարկացած/ — Բա ի՞նչ ես կանգնել, շու´տ գնա գրի:
Ռիփսիկ /հիասթափված/ — Գրեեեե՞մ…
Խնբագիր — Դե քոփի-փեյսթ ես անում, ինչ ես անում, արագացրու´:
Ռիփսիկ /դուրս գալով սենյակից/ Լավ, լավ, հիմա:
Ռիփսիկը վազում է համակարգչի մոտ, սակայն ճանապարհի կեսից վերադառնում խմբագրի սենյակ:
Ռիփսիկ — Բա ո՞ր մեկից քոփի փեյսթ անեմ: Էլի tuqumur.am.-ի՞ց:
Խմբագիր /լեփթոփից կտրվելով/ — Վերջը նենց ես անելու էս տանկս խփեն: Այ աղջի, ի՞նչ տարբերություն` որ մեկից թխես, մեկա իրարից թխել են սաղ:
Ռիփսիկը վազում է հետ ու սկսում է աջ ձեռքի ցուցամատով հավաքել հոդվածի վերնագիրը: Մնացած մատներով Ռիփսիկը դեռ այդքան վարժ չի տպում: Զուգարանից լսվում է Ուստա Ժուլվերնի ձայնը:
Ուստա Ժուլվերն — Աղջիկ ջան, ճի՞շտ լսեցի, որ էն մեր լավ տղեն մահացել ա:
Ռիփսիկ — Հա… ժամանակ չունեմ, ձեր գո´րծը արեք, յա:
Ուստա Ժուլվերն — Ափսոս, տղուս թայ էր… բայց հաստատ ա՞:
Ռիփսիկ — Որ գրում եմ, ուրեմն հաստատա:
Անահիտ — Ռիպ, բայց չարժի՞ մի հատ զանգել հիվանդանոց:
Ռիփսիկ — Դու հլը ստե՞ղ ես:
Անահիտ — Եկել եմ վերջնահաշվարկս ստանամ, սպասում եմ շեֆը ազատվի:
Ռիփսիկ — Դե ուրեմն սուս-փու´ս սպասի: Շեֆը ինչ-որ տանկերի մասին նյութ էր գրում… Համ էլ, ոնց էլ լինի, էսքանից մեկը ճշտած կլինի:
Անահիտ — Եսիմ, anasun.com-ի վրա հույս չէի դնի: Էդ մարդուն ժողովուրդը շատա սիրում` արժի զանգել ստուգել:
Ռիփսիկ — Խանգարում ես: Համ էլ րոպե չունեմ:
5 րոպե լսվում է Ռիփսիկի եղունգի կտկտոցը ստեղնաշարին:
Ռիփսիկ /գոռալով/ — Շե´ֆ, դրեցի:
Խմբագրի ձայնը – Ապրե´ս: Հեսա գամ նայեմ:
Ռիփսիկ — Դրել եմ արդեն:
Մտնում է Խմբագիրը:
Խմբագիր — Հա ոչինչ, էս էլ հոմ թերթ չի, դրել ես, կարաս էլի փոխես:
Անահիտ — Կներեք, ես…
Խմբագիր /Անահիտին/ Գիտեմ, զբաղված եմ, սպասի ազատվեմ: Շա՛տ վատ ա:
Ռիփսիկ — Ի՛, ի՞նչն ա վատ: anasun.com-ից վերցրեցի:
Խմբագիր — Գյոռս չեմ տանելու, նայի´ աղջի:
Խմբագիրը նոր նախադասություն է տպում ստեղնաշարի վրա: Նա տպում էր երկու ձեռքի ցուցամատերով` պարբերաբար օգտագործելով նաև բութ մատը:
Խմբագիր /Ժպտալով/ — Նայի:
Ռիփսիկ — «Քիմ Քարդաշյանը որևէ կերպ չի մեկնաբանել լուրը»: Վայ, չէի ֆայմել շեֆ:
Խմբագիրը հպարտ վերադառնում է իր սենյակ: Ռիփսիկը բացում է Ֆեյսբուքի իր էջը` տեսնելու, թե ով է հավանել իր նոր նկարը, որն արվել էր Կասկադում տեղադրված ամենաթարմ արձանի կողքին:
Ռիփսիկ – Վա՛յ
Ռիփսիկը վազում է Խմբագրի գրասենյակ:
Ռիփսիկ — Շեֆ, սաղ ա էդ մարդը, չի մահացել:
Խմբագիր /զայրացած/ — է՞ս էիր ուզում: Տանկս պայթացրին: Հա դե սաղ ա, գնա փոխի, ի՞նչ ա եղել որ:
Ռիփսիկ — Լավ… Բայց կարո՞ղ ա շուխուր-մուխուր բարձրանա:
Խմբագիր — Այ աղջիկ, մեր Ֆեյսբուքի էջից ինչ-որ լայք պակասել ա՞:
Ռիփսիկ — Չէ, ավելացավ մի հարյուր հատ դաժե:
Խմբագիր — Ինչ-որ մեկը զանգել, բողոքել ա՞:
Ռիփսիկ — Չէ:
Խմբագիր — Գովազդատուն զանգել ա՞, ասել ա՞ բաներները հանեք:
Ռիփսիկ — Գովազդատուն մեզ չի էլ կարդում:
Խմբագիր — Դե ուրեմն մենք մեր գործը լավ ենք անում: Գնա` երկու ժամ ա բռնաբարության մասին նյութ չենք դրել:
Սենյակ է մտնում Ուստա Ժուլվերնը:
Ուստա Ժուլվերն — Նաչալնի՛կ ջան, էն կարմիր կաֆելից էլի ունե՞ք: Կոտրվեց մի հատը:
Խմբագիր — Արա դե լավ էլի: Սաղ քաղաքը փինաչի ա: Դրա համար էս երկրի մեկը երկուս չի դառնում: Ամեն մարդ պետք ա իրա գործով զբաղվի: Չես կարա կաֆել խփել` մի՛ խփի: Կամ գոնե արտագաղթի Վոլգոգրադում խփի: Ես հո չե՞մ գալիս կաֆել խփում: Ես իմ գործն եմ անում: Սաղ քաղաքը փինաչի ա:
Ռիփսիկի ձայնը — Շե՛ֆ, մի հատ բիձա չորս աղջիկ ա բռնաբարել Խզլջր գյուղում:
Խմբագիր — Շատ լավա: Մենակ գրի, որ կուսակցական էր: Էսօր պոլիտիկա քիչ ենք դրել:
Վերջ
😀
լավ հագեցած էր 1 գործողության մեջ ամենինչից միքիչ միքիչ
լավ հագեցած էր 1 գործողության մեջ ամենինչից միքիչ միքիչ
լօլ
տենց էլ չիմացանք, Անահիտը աշխատավարձը ստացավ, թե ոչ
hognac.am )))
BLOG NEWS AM. -I masina es hastat
Պրյամո վ տոչկու 😉 Mamul,Slaq,Mediamall,Blognews,Opertaiv,1in.am-ներ))
Menua Harutyunyani akanjy kanchi ira slaq.am ov