Press "Enter" to skip to content

Աշոտյանը հաղթահարեց Ֆեյսբուքից կախվածությունը

Ես Արմենն եմ և ես խնդիր ունեմ (լուսանկարը` Ֆոտոլուր)

ԵՐԵՎԱՆ — Այսօր առավոտյան Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դուրս գրվեց Մ. Ցուկերբերգի անվան ինտերնետային կախվածությունների հանրապետական կլինիկայից, որտեղ, հիշեցնենք, արդեն երկու շաբաթ ինտենսիվ բուժում էր անցնում ֆեյսբուքաթերապիայի բաժանմունքում: Նախարարն իր խոսքերով վստահ է, որ  ալյևս երբեք չի չարաշահի սոցիալական ցանցի օգտագործումը: Ականատեսների և ֆրենդերի պնդմամբ արդեն 2 ժամ է նա ոչ մի գրառում չի արել Ֆեյսբուքում:

«Գիտեք առաջ ես ինքս ինձ էի խաբում` հույս էի տալիս, որ միայն խցանումներից եմ մտնում ֆեյսբուք, սակայն հոգուս խորքում գիտեի, որ այդպես չի», — խոստովանում է Աշոտյանը: Իր խոսքերով նախարարը սկսեց Ֆեյսբուք հաճախ այցելել շաբաթ օրերը, այնուհետ 6-ից հետո, և ինքն էլ չնկատեց ինչպես արդեն երկուշաբթի 11:00 ֆեյսբուքում էր: «Ես հիշում եմ այն օրը երբ հասկացա, որ օգնության կարիք ունեմ: Հինգշաբթի էր, Կառավարության նիստ էր` վարչապետ Տիգրան Սարգսյանը ինձանից ինչ-որ բան էր հարցնում, իսկ ես այդ ժամանակ քոմենթ էի թողնում Վահե Էյֆեյաջյանի ստատուսի տակ: Վարչապետը հարցական հայացքով ինձ էր նայում, իսկ ես հաջող բառախաղ էի այդ պահին հավաքում ստեղնաշարի վրա: Անհարմար բան ստացվեց»,- շարունակեց նախարարը:

Ինտերնետային կախվածությունների կլինիկայում Աշոտյանի հետ աշխատում էին լավագույն մասնագետները: «Առաջին մի քանի օրը, մենք նրան ստիպում էինք ֆեյսբուք մտնել և ընթերցել բոլոր գրառումները, սակայն արգելում էինք քոմենթ գրել: Նա ստիպված էր զանգահարել և անձամբ այդ մարդուն գովալ, քննադտել, ինչու չէ` թեթևակի կծել: Դա երկար չտևեց, որովհետև երկրորդ օրը Աշոտյանի րոպեները վերջացան», — կիսվում է մեթոդաբանության գլխավոր բժիշկ Անատոլի Գեղամովիչը: Թերապիայի երկրորդ փուլում Աշոտյանի ֆրենդերից ջնջեցինք բոլորին բացի ՀԱԿ անդամներից, ինչը զգալիորեն տհաճեցրեց նախարարի News feed-ը: Իսկ եզրափակիչ փուլում Աշոտյանի անձնական էլեկտրոնային փոստը բաժանեցինք բոլոր դիմորդների դժգոհ ծնողներին: «Երկարատև ապաքինման նկատառումներով պարզապես խնդրում եմ բոլոր վարորդներին զիջել ճանապարհը, երբ տեսնում եք Աշոտյանի ավտոմեքենան (համարանիշը` 01 կգ 001): Հնարավոր է, որ խցանման ժամանակ նա չդիմանա գայթակղությանը և մի երկու լավ քոմենթ գրի Ստյոպա Սաֆարյանի էջին», — ամփոփեց Անատլի Գեղամովիչը:

«Վերջերս ես լսեցի, ինչպես ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես ասաց, որ Թվիթերում գրառումները անում է միայն խցանումներից: Վերջացրու Ջոն, ես հո գիտեմ ինչպես է դա լինում: Ուժ հավաքի և խոստովանի, որ խնդիր ունես և դա կլինի ապաքինման առաջին քայլը»,- կոչ արեց Աշոտյանը:

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

12 Comments

  1. Greta Maghaqyan via Facebook Greta Maghaqyan via Facebook 16/06/2012

    😛

  2. Գոհար Դավեյան via Facebook Գոհար Դավեյան via Facebook 16/06/2012

    Հուզվեցի մի տեսակ է…Գնամ մամայիս սարքած լիմոնի լիկյորը թափեմ… :
    Բարև Ձեզ, Ես Գոհարն եմ.. ես հարբեցող եմ 😀 😀

  3. Շնորհավորում եմ պարոն Աշոտյանին: Ես օրինակ ոչ մի կերպ չեմ կարողանում հաղթահարել: Շատ ուժեղ կամային հատկություններով օշտված քաղաքական գործիչ է պարոն Աշոտյանը:

  4. Մ. Ցուկերբերգի անվան ինտերնետային կախվածությունների հանրապետական կլինիկայից, :DDDD lavn er…

  5. ոգևորիչ սեփական ավտոմեքենայի համարներ…ի՞սկ մակնիշը կասես

  6. եթե սա լուրջ պատմություն է ուրեմն հումորի մակարդակը 0–ի է սկսել ձգտել

  7. Վահան Վահան 17/06/2012

    Ես գիտեի…ես դա զգում էի….ես հասկանում էի, որ օրերից մի օր վերջապես Աշոտյանը կկարողանա դուրս գալ այդ չար լաբիրնիթոսից, որի մեջ նրան գցել էր անսիրտ Ցուկերբերգը: Ի սրտե շնորհավորում եմ պարոն Աշոտյանին նման բացառիկ և իր տեսակի մեջ եզակի հաջողության համար, ցանկանալով ապագայում նորանոր հաջողություններ, մեկ-մեկ էլ կրթության ոլորտում, թեկուզև իրականում հասկանում եմ, որ դա այդքան էլ կարևոր չէ: Կեցցեք պարոն Աշոտյան…ես ուղղակի հպարտ եմ, որ նման նախարար ունենք…

  8. Tigran Tigran 18/06/2012

    “Это был человек прогрессивно-религиозный. Он соглашался, что люди произошли от обезьян, но от тех, что из Ноева ковчега.”:) foton hishacrec)))

Մեկնաբանությունները փակ են.