Press "Enter" to skip to content

ՀՀԿ-ն “Freedom House”-ի զեկույցը որակել է “տուզիկություն”

«Արդեն մեկ տարի է ԶԼՄ-ներին չենք խեղդում, ինչի մասին լռելը տուզիկություն է», - Շարմազանով:

ԵՐԵՎԱՆ — Իշխանության ներկայացուցիչները խիստ դատապարտել են Freedom House հեղինակավոր կազմակերպության զեկույցը, որտեղ Հայաստանը դասվում է «կիսաավտորիտար երկրների» շարքին: Իշխանություններին անհանգստացնում է հիմնականում նկատառումները ԶԼՄ-ների մասով: 

«Ինչ ասես չեն գրել այդ զեկույցում… ինչ ասես, — նշում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, — մնում էր մենակ ավելացնեին`«քրեաօլիգարխիկ ռեժիմ»-ի պահը ու պրծ: Ի դեպ, մեր կուսակցությունը արդեն որոշում է կայացրել Freedom House-ը դասել կիսահեղինակավոր կազմակերպությունների շարքին»:

Իշխանությունները առանձնահատուկ ցավով են ընդունել ԶԼՄ-ների «անազատ» լինելու մասին կտորը, որտեղ ըստ իշխանությունների հաշվի չեն առնվել վերջին ընտրություններում տեղ գտած ազատությունները:

Իշխանության խոսնակը դատապարտեց միջազգային կազմակերպությանը կողմնակալության համար. «Ախր ինչպես կարելի է ասել, որ Հայաստանում ԶԼՄ-ները ազատ չեն: Արդյո՞ք դժվար է համեմատել 2003-ի,2007-ի, 2008-ի ընտրությունները և այս վերջին ընտրությունները և տեսնել, որ այս անգամ չէինք խեղդում խոսքի ազատությունը նախկինի պես»:

«Մանավանդ 2008-ը նայեք. այնտեղ ակնհայտ ամեն ալիքով պիսկում էինք ընդդիմությունը, եթեր չէինք տալիս ՀԱԿ-ին, Զոլյանը անընդհատ առաջին նախագահին համեմատում էր Հիտլերի հետ, իսկ այս անգամ տեսեք ինչ հավեսով էր ամեն ինչ կազմակերպված` ընդդիմությունը ավելի շատ էր երևում քան մենք, ընդդիմության մասին խոսում էինք առանց էմոցիաների, Զոլյանը ընդհանրապես բնապահպան-ակտիվիստ էր դառել», — վրդովմունքով նշում է Շարմազանովը:

«Ի՞նչ Տաջիկիստան: Հստակ խնդրել էինք համեմատել ռեժիմը Թաթար-Մոնղոլների հետ», - Զուրաբյան:

«Էլ չեմ խոսում Հայաստանի հասցեին անձնական վիրավորանքների մասին,» — նշեց խոսնակը` անդրադառնալով այն մասին, որտեղ Հայաստանն ու Տաջիկիստանը դրվում են նույն մակարդակի վրա: «Դե թող փորձվի Freedom House-ը մի հատ երևա էս կողմերը…»:

Ընդդիմությունը ևս քննադատել է զեկույցը` «ոչ բավարար քննադատական» լինելու համար: ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը անանուն աղբյուրների հետ ասուլիսի ընթացքում հայտարարել է.

«Զեկույցը ակնհայտորեն ռեվերանս էր դեպի ՀՀ ապօրինի ռեժիմը: Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ ԱՄՆ-ը և արևմուտքը շահագրգռված չեն Հայաստանում ժողովրդավարության տարածման մեջ և ցանկանում են ավելի շատ տեսնել թույլ և կիսակախված երկիր, — նշել է Զուրաբյանը, — Մեր տրամաբանության մեջ պարզապես չի տեղավորվում, թե ինչպես կարելի է խոսել ՀՀ իշխանությունների մասին առանց կիրառելու «քրեաօլիգարխիկ համաարգ» և «հանցավոր ռեժիմ» ֆռազները: Ցանկացայծ այլ ձևակերպում ջուր է լցնում այս թաթար-մոնղոլական բռնապետների ջրաղացին»:

Քաղաքագետ Александр Искандарян-ը կարծում է, որ զեկույցը պարզապես հաշվի չի առել Հայաստանում ինտերնետի առկայությունը, ինչի արդյունքում չի արտացոլվել էլեկտրոնային ԶԼՄ-ների անկախությունը և բազմազանությունը: Искандарян-ը հենց այդպես էլ ասաց.  «Զեկույցը պարզապես հաշվի չի առել Հայաստանում ինտերնետի առկայությունը, ինչի արդյունքում չի արտացոլվել էլեկտրոնային ԶԼՄ-ների անկախությունը և բազմազանությունը»:

ԱՄՆ աղբյուրները չեն բացառում, որ ոչ ադեկվատ արձագանքի դեպքում հաջորդ անգամ կհամեմատեն Հայաստանը ոչ թե Տաջիկիստանի, այլ Ուզբեկիստանի հետ:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

8 Comments

  1. Ani Muradyan via Facebook Ani Muradyan via Facebook 07/06/2012

    տուզիկություն :ԴԴԴԴԴԴ

  2. An Zen via Facebook An Zen via Facebook 07/06/2012

    inchpes kareli e payqarel korupciayi dem mi erkrum, vortex crarner@ artadrvum en txtadramneri mecutyan chap, h@@@@@@??????

  3. NarekM NarekM 07/06/2012

    l

  4. Էմիլ Էմիլ 08/06/2012

    Искандарян-ը ուժեղ էր, իսկ ու՞ր է մեր սիրելի Շարմազենկոն, կամ գոնե Շարմազիձեն

Մեկնաբանությունները փակ են.