ԵՐԵՎԱՆ – Հայաստանի հոգեբանների ասոցիացիան ահազանգում է ինքնասպանության մակարդակի կտրուկ աճի մասին, որը արձանագրվել է մարտի 18-ին հրապարակված ՀՀԿ ցուցակից հետո: Մասնագետները զգուշացնում են, որ համաճարակը հնարավոր է տևի մինչև մայիսի սկզբեր:
Ինքնասպանությունների ալիքը սկսվեց նախ ՀՀԿ ցուցակի առաջին 20- հոգու անունների հրապարակումներից հետո: Դատաբժիշկների եզրակացության համաձայն տուժածների մեծամասնությունը շտապեց դեպի Դավիթաշենի և Կիևյանի կամուրջներ հասնելով ցուցակի 10 համար Գագիկ Բեգլարյանի անվանը:
Առավել դիմացկուն քաղաքացիները կարողացան ընթերցել ցուցակը ընդհուպ մինչև «Մանվել Գրիգորյան» տողը, իսկ ընդհանրապես նյարդեր չունեցողները մինչև «Արտաշես Գեղամյան» և «Հայկ Բաբուխանյան» տողերը:
Մասնագետների պնդմամբ ընտրացուցակի առավել մեծ մասի հատվածի ենթարկված քաղաքացիները առավել դաժան ինքնասպանության միջոցների են դիմել: Արտաշես Գեղամյանի անվան ազդեցությունը հիմնականում առաջացրել է ինքնահրկիզման միտումներ:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազենկոն համաձայն չէ մեղադրանքների հետ և նշում է, որ կուսակցությունը ամեն ինչ արել է վնասը նվազեցնելու նպատակով:
«Պատահական չէ, որ մենք ընտրացուցակը ժողովրդին ներկայացրել ենք փոքրիկ մասերով` փորձելով մեղմել իր ազդեցությունը ազգաբնակչության վրա: Բացի դրանից, մեր ընտրացուցակի դեռ չհրապարակված մասում կան որոշ համեմատաբար նորմալ մարդկանց անուններ», — նշեց Շարմազենկոն առանց մասնավորեցնելու վերջիններիս:
Նա նաև հավելեց, որ կուսակցությունը գիտակցաբար է ընդունել այդ ցուցակը հրապարակելու մարտահրավերը. «Մենք բնականաբար գիտակցում ենք, որ այս ցուցակով շատ ավելի դժվար կլինի հավակնել ձայների մեծամասնության կամ նույնիսկ որևէ զգալի աջակցության, սակայն մենք այն վճռական և հզոր քաղաքական ուժն ենք, որը կարող է ստանալ ժողովրդի քվեն անկախ ցուցակի նկատմամբ նրանց վերաբերմունքից»:
Իշխանությունները արդեն միջոցներ են ձեռնարկում ցուցակի ազդեցությունը զսպելու նպատակով. այն արդեն արգելել են ընթերցել հանրային վայրերում, հեռուստատեսությամբ և մեջբերել տպագիր մամուլում: Սակայն ընդդիմությունը իր քարոզարշավը որոշել է կառուցել ՀՀԿ ցուցակի հրապարակման վրա:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենց նոր կարգախոսն է` «Մի հատ ՀՀԿ-ի ցուցակը նայեք»: Ընդդիմադիրները նաև պատրաստվում են նախընտրական ծրագրերի ներկայացման փոխարեն մոտակա ամիսներին բնակչությանը մոտիկից ծանոթացնել ՀՀԿ ցուցակին:
ՀՀԿ ցուցակը ողջունել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որը ներառված մարդկանց անունների հանրայնացումը լուրջ խթան է համարել իրենց քարոզչության համար:
«Ժառանգությունն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտնել է, որ ՀՀԿ ցուցակը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում ընդդիմությանը. «Նախ ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ դժգոհություններ ունեին մեր ցուցակից` տեսա՞ք ինչ ցուցակներ էլ են լինում: Բացի դրանից, այդ ցուցակի բովանդակությունը մանրամասն բացատրում է, թե ինչու ժողովուրդը պետք է ձայն տա «Ժառանգությանը»»:
Ի դեպ, վիճակագրությանն ծառայությունը վերջերս արձանագրել է նաև արտագաղթի կտրուկ աճ ՀՀԿ ընտրացուցակի հայտարարումից մազապուրծ եղած բնակչության շրջանում:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
Սենց որ շարունակեք, կարաք անունն էլ փոխեք դնեք ՀայլուրՔոմեդի:
Երվանդ, վստա՞հ ես, որ կարդացել ես…թե զուտ ասված էր առաջինը վատ քոմենթ թողնել
Վստահ եմ , որ վերջին հաղորդումն եմ նայել, մի 10 րոպե առաջ, ու նենց զարմանալի էր նույնիսկ դեգրադացիան(
դե գուցե չարժի՞ բոլորովին այլ նյութի տակ առտահայտվել…քո ասած հաղորդումը կա, տակն էլ կարող ես արտահայտվել, իսկ կոնկրետ էս նյութը քոմենթելուց առաջ կարդա
սրա վիդեոն ուզեմ տղերք, armnews-ով))
шайбу, шайбу!!
Դե նույն թիմը չեք? ինչ տարաբերություն որտեղ եմ անում? նյութը կարդացել եմ ,լավն ա, բայց ինչ? ստեղ ասենք էս նյութը ասեմ լավն ա, գնամ վիդեո տակ ասեմ վատն աՃ, մշակույթի նախարարը միտքս էկավ:
Manric het eq galis:)
Ինձ թվումա ինձ լավ հասկացար, ու մշակույթի նախարարի անալոգիան տեղին չէր
Դուրներդ չի գալիս ջնջեք,հաստատ զարմանալի չի լինի, իմ կարծիքով ես ինչ գրում եմ տեղին ա, ասել եմ ինչի, ուշադիր կարդացեք:
Չէ, լավը չի էս նյութը((((
այ էսա հայի բնավորությունը, մեկը մի բան որոշումա, ու մնացածը հետևում են նրան, մեկը քար վերցնի շպրտի, մնացածը 10 քար են շպրտում, այդ դրա համար էլ երկիրը էս վիճակումա, մի հատ կարդացեք տեսեք ինչա նոր բերան բացեք էլի ու ինչպես միշտ նորին գերազանցություն ՄՈՒՆԱԹԸ, ինձ նյութը շատ դուր եկավ
Երկիրը էս վիճակում ա ոչ թե մունաթոտ մադկանց շատության, կամ մի բան ասողներին հետևողների քանակի պատճառով, այլ որ էս երկրում ում երբ ուզում են , առնում են, ու սաղ ծախվող են, բայց դե ես ժամանակ չունեմ ինչ որ մանր վեճերի մեջ մտնելու, ընդհանուր թիմի մասին կարծիք էի ուզում հայտնեի, ստեղ հայտնեցի, հաջողություն:
Շատ լավ միտք տվեցիք Զուրաբյանին, հիմա ցուցակները կտպի միտինգներին կբաժանի, բայց դե դա լուծում չի, սկզբից պետք ա զուգարանի հարցը լուծել նոր թղթի:
Վերջին հաղորդումը շատ լավն էր, բայց Երվանդն էլ լավ ասեց, լրիվ հայլուրկոմեդի էր:
http://www.behance.net/gallery/Radiation/3387347
esi pastoren et orna exel 😀
Երվանդ եթե բոլորը ծախվող են ուրեմն Դուք էլ եք ծախվել, ինչի բորլորի մեջ Դուք էլ չես մտնում
իսկ եթե Դուք ծախվողներից չեք հետևաբար ինքդ Ձեզ և Ձեր բոլոր բառին հակասեցիք, էնպեսվոր Դուք Ձեզանից Սարի Սմբուլ մի սարքեք
Երկաթե տրամաբանություն ա:Ճ , Կարոլինա, ինչու եք անձնականացնում խոսակցությունը? ես կարծեմ ստեղ իմ մասին չեմ խոսել,չեմ հասկանում Դուք որտեղ տեսաք ինձ ներկայացված որպես սարի սմբուլ:Ճ, ինչ վերաբերվում ա ծախվելուն, ես բարաբախտաբար հասարակության համար տենց հետաքրքրություն չեմ նարեկացնում, տենց առնելու փորձեր չեն գրանցվել` հարգելի Կարոլինա))), բայց որպես գաղտնիք ասեմ ձեզ, որ եթե լինեին ես կդիմանայի գայակղությանը, եթե դա ձեզ հետաքրքիր ա իհարկե, ավելին ասեմ, որպես ձեր նկատմամբ իմ դրական վերաբերմունքի ապացույց, կարող եմ ձեզ առաարկել ընդունել , օրինակ դիմեդրոլ, ներվերը հանգստացնում ա , ու տարաբնույթ խոսակցությունները սկսում եք չանձնականցնել…
Լավն էր նյութը, իսկ armnews -ov սա կներկայացնեք, թե շատ կլինի?
Ես էի նույնը ուզում ասել: Սա ցույց ա տալիս որ իրականում լավ հումոր ունեք, բայց եթե սա եթեր չի գնում ուրեմն վիդեոյի տակի կոմենտները ճիշտ էին:
Եթերում էլ ենք անդրադառնալու ցուցակին, անհոգ եղեք: Հուսով եմ որ իսկապես հումորի մասն եք գնահատում, ոչ թե ընտրված թեման, քանի որ թեմանրը միշտ փոխվելու են, ու վստահ եղեք ընդդիմությանը կրկին անդրադառնալու ենք թե սուր քննադատությամբ, թե գովասանքով…ինչպես և արել ենք մոտ 3 տարի
Տղերք, ամեն դեպքում հիմնական թիրախը հումորի պետք է լինի իշխանությունը… ժանրի կանոններն են. ի վերջո իշանությունն է երկիրը առաջ տանում կամ վարի տալիս:
Բագրատյանի անցյալը հիշելը, հատկապես եդ կոնտեքստով, տեղին չէր էլի:
Ես ձեր հետ կարող եմ խիստ մասնագիտական առումով վիճել, թե Բագրատյանի տարիներին տնտեսությունը որքանով արդյունավետ էր կառավարվել: Իսկ ձեր հիմնական մեխը այն էր, որ նա ձախողակ է և այլն և այլն. շատ մակերեսային մոտեցում` ըստ իս: Այ, որ մարդկանց հասկանալի լեզվով կարողանայիք հումորի վերածել Բագրատյանի հակափաստարկները (իհարկե նախապես մի փոքր ավելի խորը վերլուծություն անելով թարս կապուտը բացառելու նպատակով), կընդունեի միանշանակ և կանցնեի առաջ:
Մեկ էլ մի շատ կարևոր բան, հետևեք թե ձեր եթերի քանի րոպեն ում եք քննադատում. կազմի ը կառուցվածքի վերլուծություն: Եթե ուզում եք կարող եմ ձեր նախորդ երեք հաղորդումները վերլուծել և ներկայացնել ;))) DEMO versionn a ;))) մյուս եթերներն արդեն պայմանագրային կարգով 😀
բայց հոդվածը առանձին վերցրած իրոք լավն էր, նուրբ հումորի էլեմենտները` հատկապես:
Տղերք
Լավն էր իրոք!!
Ու Խաչատուր Սուքիասյանի պահը լրիվ տեղին էր. կարամ բան ասեմ:
Դուխով pls… Սենց որ շարունակեք, շատ լավ կլինի: Չնայած վստահ եմ, որ հիմա ձեր նկատմամբ ճնշումները շատանալու են… բայց հիշեք ճնշման բանաձևը p=f/s: Մենք պատրաստ ենք դառնալ այն մակերեսը, որը կթուլացնի մեկ միավորին ընկնող ուժը!!!
Այ սա հումոր էր: Ի դեպ, հեռուստատեսություն գնալուց հետո հոդվածները իրենց որակը չեն կորցրել: 3 հոդված. երեքն էլ լավը:
հարգելի Երվանդ , նովոպասիտն էլ վատ տարբերակ չի, ինչ վերաբերվում է անձնականացմանը.. գիտեք միգուցե սխալ եմ , բայց կարծում եմ, որ մարդիկ ու հատկապես տղամարդիկ պետք է իրենց ասածը հիմնավորեն, կանգնում ու գոռում եք , բոլորն են ծախված , բոլորը վատն են.. ասում ենք ովքեր , ասում եք կոնկրետ մարդ չէ, բոլորը, նույն սկզբունքով ՀՀ-ում շատ բան է առաջ գնում. մի լավ աեկդոտ հիշեցի. հոգեբանության դասախոսը ասում է . “ըստ ստատիստիկայի ամունացած կանանց 70% դավաճանում է ամուսիններին հարսանիքից 5 տարի անց իսկ 80%-ը ամուսնությունից 10 տարի անց.. մեկ էլ լսարանից մեկը գոռումա ..”մեզ տենց տոկոս -մոկոս պետք չի, կոնկրետ հասցեներ ու հեռախոսի համարներ տվեք..”
ու էն որ Դուք նույնիսկ մեր ճղճիմ կառավարության համար հետաքրքրություն չեք առաջացնում, դա ավելի շատ թերություն է, քանի որ իրենք չեն վախենում , չեն ուզում գնել միայն թույլերին..
Ես իմ ցանկացած ասած միշտ հիմանավորում եմ հարգելի Քերոլայն, ուղղակի չեմ կարծում ստեղ արժէ դնել ու մանրամասն խորանալ ով որտեղ ծախվեց, տենց կարողա ռեսկի մտենք ՀՀԿ ցուցակ, նախկին ընդիմադիրներով ու դուրս գանք ասենք Արմնյուզ, ու ահագին երկար տևի, եթե ձեզ տենց հետաքրքիր ա իմ մանրամասն դիրքորոշումը, և օրինակներով հիմնավորումները, ապա դա կարելի է իրականցնել անձնական հաղորդագրությունների միջոցով, իսկ անեկդոտը լավն էր)))
Դե կներեք էլի:Ճ, կարող ա տենց թեթև տեռակտ անեմ, կամ ասենք ինքնահրկիզման փորձ, կամ ասենք սեռական կողմնորոշումս փոխեմ, որ սկսեմ հետաքրքրել կառավարությանը:Ճ , ես սովորական քաղաքացի եմ, ինպես ՀՀ բնակչության մեծամասնությունը, ու հայտնի չեմ լայն զանգվածներին, բայց ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը և արտահայտում եմ, երբեմն եթե կարիք ա լինում փորձում եմ պայքարել ոչ միայն դիրքորոշում արտահայտելով, բայց կառավարության ուշադրությունը ոչ մի կերպ չի հաջողվում գրավվել, գրողը տանի:Ճ
շնորհակալություն , ես արդեն կարծիք կազմեցի Ձեր մասին
Շնորհավորում եմ ձեզ այդ հիշարժան իրադարձության կապակցությամբ:Ճ, թույլ տվեք ջնջեմ էտ դեպքում, իմ մեկնաբանությունները, թե չէ ստացվում ա , որ ստեղ իմ բենեֆիսն ա տեղի ունենում, որը ասենք նենց չի որ տհաճ ա, ուղղակի բացարձակ կապ չունի, Արմքոմեդիի հետ)))
Good one !!!
առաջին մասն էր լավ, ինքնահրկիզվելը և Բաբուխանյան մոռացված ազգանունը վերջն էր իհարկե, իսկ ընդիմության մասը այդքան էլ հաջող չեր, իմ կարծիքով: Ոնցոր ստիպված գրված լիներ:
ընդիմության մասը շատ հաջող էր նաղորդ վիդեո նյութում (Բագրատյան/Զուրաբյան բլթոցները):
լավ պատասխան չուզողներին
Էսօր սրա վիդեոն ուզեմ)))
այ էդ դեպքում նոր կխոսենք չուզողների մասին
Indz tvuma Yervand@ bolor aselov nkati uner jurnalistnerin, ays paragayum es iran support em anum armcomedy-i het kapvac, droshakner@ mi angamic poxecin, andzamb es ahavor dem em Levon Ter-Petrosyanin, bayc newshub nayum ei vorovhetev koxmnakalutyun chei tesnum ayd haxordman @ntacqum, isk ays nor haxortdum@ uxxaki xexatyuranq e, xexatyuranq dzer ratingi armcomedy, (indz tvuma ays im comment@ kjnjvi erevi aystexic),
ոչ հեռացվում էն միայն վիրավորանքներն ու ակնհայտ սպամը
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենց նոր կարգախոսն է` «Մի հատ ՀՀԿ-ի ցուցակը նայեք»: ))))))))))))))) Բա հլը մի հատ ՀԱԿ-ի ցուցակը նայեք:Ճ Իրանց ցուցակներով բոլոր կուսակցությունները հերթով քաղաքական ինքնասպանություն գործեցին: Դե բացի ՕԵԿ-ից իհարկե:ՃՃՃՃՃ
shat lavn er, apreq!!!))) sharunakeq xosel karevori masin, u misht es tipi humorov 😉
ArmComedy mi harc ete karelie igarke, duq ats bolor arknarkner@ feedbacker@ dzer verjin haxordman het kapvac vonc eq @ndunum ev inch eq patrastvum anel ayd harci shurj??? Toxnelu eq vor dzer rating@ ayd aragutyamb gahaviji??? Te durs eq galu herustatesutyunic?)) (da miak dzevne im katciqov, vorovhetev vorqan el duq aseq voch mievnuynn e chenq havata vor herustatesutyunum aunel aud mnalov duq klineq arajvan@))) )
Խաչատուր ջան, մենք կարդում ու հաշվի ենք առնում բոլոր քոմենթները: Հենց դա է մեզ օգնել մինչ օրս ինքնավերլուծել մեր գործը ու անընդհատ բարելավել: Մնացածը կապրենք կտեսնենք:
Խաչատուր, Դուք այսօրվա հաղորդումը դիտել եք?
ba videon ura?
Tgheq jan, shat hamov er… isk dzer nyardere pahpaneq, mez der spasvum en mets jakatamarter!!
apreq,huysers ardaracan,qnnadatutyune irane arec:)))el chnahanjeq!!!
Shat lavn er, inchpes misht!!!