Press "Enter" to skip to content

Youtube-ի փռշտացող պանդայի հոլովակը տապալեց ԱԺ արտահերթ նիստը

Մեծամասնականը կմնա համով պանդայի շնորհի՞վ

ԵՐԵՎԱՆ — Այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը, որում պետք է քննարկվեր ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, տապալվեց: Պատգամավորները հավաքվել էին քննարկելու մեծամասնական ընտրակարգի վերացման հնարավորությունը, սակայն անհայտ ինչ-որ մեկը նիստի ամենասկզբում շրջանառության մեջ դրեց YouTube-ի փռշտացող պանդայի հայտնի հոլովակը ու պատգամավորները այլևս չկարողացան կենտրանանալ նախագծի վրա:

Մեծամասնական ընտրակագի անցնելու նախաձեռնությունը ՀՅԴ և «ժառանգություն» խմբակցություններինն էր, ԲՀԿ-ն էլ կարծես այդքան դեմ չէր, սակայն օրինագիծը այդպես էլ չքննարկվեց: «Միանշանակ հանրապետականների սադրանքն էր էս հոլովակը բոլորիս ուղարկելը, բայց պետք է խոստեվանեմ, որ իրենց ամենահամով սադրանքն էր մինչև օրս», — խոստովանեց Վահան Հովհաննիսյանը: Նույն կարծիքի էր նաև «ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը` «Անվիճելի է, որ մեծամասնականը պահպանելը միայն ՀՀԿ-ի շահերից է բխում ու մենք միևնույնն է կշարունակենք մեր պայքարը…բայց երևի վաղը: Դուք արդեն տեսել էի՞ք պանդային…բա միացնեմ նայեք»:

Կոնկրետ ով է առաջինը ուղարկել պատգամավորնեին չարաբաստիկ հոլովակը` պարզել այդպես էլ չհաջողվեց: ՀՀԿ խմբակցության անդամները հրաժավում ես ստանձնել պատասխանատվությունը: «Ես, օրինակ, առաջինը ԲՀԿ-ից ինչ-որ մեկի մոտ տեսա: Չեմ հիշում կոնկրետ ով էր, բայց iPad 3 էր մոտը արդեն, դրանից գիտեմ, որ ԲՀԿ-ական էր», — մեզ հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը:

«Վստահ չենք, ով է ուղարկել, բայց շատ մռութն ա էդ պանդան: Երբեք չէի մտածում, որ արջերը փռշտում են…ի դեպ, retina display-ով նայելուց լրիվ ուրիշ հաճույք էս ստանում: Մի քսան անգամ էլ դեռ կնայեի»,- iPad 3-ը ձեռքում ասած ԲՀԿ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Իսկ Ռաֆիկ  Պետրոսյանը խոստովանեց, որ տեսանյութը հորդորեց նրան վերջապես միանալ ինտերնետին:

«Օրինաց երկիր» խմբակցությունը մի փոքր պարծանքով ակնարկեց, որ արդեն տեսել էր պանդայի տեսանյութը: «Արթուր Բաղդասարյանը հաճախ Եվրոպա է մեկնում, լավ տիրապետում է օտար լեզուներին, ուստի նման բաները առաջինը մենք ենք իմանում ու արդեն բազմիցս դիտել ենք պանդայի փռշտոցը: Բա գիտեք առաջի եռամսյակուն ինչո՞վ էր զբաղված ՕԵԿ-ը»,- կիսվեց Հեղինե Բիշարյանը:

Ականատեսների խոսքով ԱԺ Նախագահ Սամվել Նիկոյանը փորձել է կարգ ու կանոն հաստատել տեսանյութի տարածման առաջին րոպեներին, սակայն շուտով նույնպես միացել է զանգվածային դիտումներին: Արտահերթ նիստը տեղափոխվեց հաջորդ շաբաթ, սակայն մասնագետների կարծիքով Youtube կայքի «Չարլին մատս կծեց» և «դրամատիկ հայացքով բուրունդուկը» հոլովակները լուրջ վտանգ են ներկայացնում օրենսդիրների աշխատանքին:

Ստորև ներկայացնում ենք չարաբաստիկ հոլովակը, սակայն կոչ ենք անում զգոն լինել և զերծ մնալ այն պաշտոնյաներին ուղարկելուց: Հիշեցնենք, որ փռշտացող պանդան ունի 122,000,000-ից ավել դիտում և արդեն հասցրել է տապալել Մինսկի քաղաքապետարանի աշխատանքը:

2 Comments

Մեկնաբանությունները փակ են.