Ֆրանսիայի Սենատի` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող վերջին օրինագիծը կարող է լուրջ հակահարված ստանալ Թուրքիայի կողմից: Թուրքիայի վարչապետն արդեն խոստացել է Ֆրանսիայի դեմ կիրառել իր ամենաքայքայիչ զենքը` թուրք միգրանտներին:
Թուրքիան արդեն լայնածավալ աշխատանքներ է սկսել առավել խուլ գյուղերի մարդկանց նախապատրաստելու ուղղությամբ: Պատժիչ ծրագրի առաջին փուլը նախատեսում է Ֆրանսիայի առավել խոշոր քաղաքներ առաքել ամսական1000-1500 թուրք:
«Մենք չենք սկսել այս կռիվը, բայց մենք տակ չենք մնա»,- հայտարարեց Ռեջեփ Էրդողանը` հավելելով. «Մինչև մարտ մենք նախատեսում ենք Ֆրանսիա արտահանել մինչև 3 տոննա թուրք, որոնք կանեն այն, ինչ արդեն քանի տարի է` անում են Գերմանիայում և Նիդեռլանդներում` սարսափելի տհաճ կդարձնեն սովորական ֆրանսիացիների կյանքը»:
Մի շարք երկրներ դատապարտել են Թուրքիայի քայլը` այն անվանելով չափազանց անհամաչափ ու անմարդկային արձագանք Սենատի որոշմանը: Եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բառոզուն թուրք գործընկերներին կոչ է արել վերանայել իրենց որոշումը:
«Հասկանում եմ մեր թուրք գործընկերների զայրույթը, սակայն կարծում եմ` մեկ օրենքի հետ չհամաձայնելու պատճառով ամբողջ Եվրոպան մխտառելը ճիշտ չէ»,- նշել է Բառոզուն:
Գերմանիան, իր հերթին, Էրդողանին առաջարկել է պատժիչ գաղթի համար օգտագործել թուրքերի գերմանաբնակ զանգվածները` հաշվի առնելով տվյալ թուրքերի առավել բարձր մխտառիչ պոտենցիալը:
«Ինչո՞ւ բերել հասցնել անվարժ թուրքերի ինչ-որ գյուղերից, եթե մեզ մոտ` Եվրոպայի կենտրոնում, արդեն կա թուրքերի կրիտիկական զանգված, որոնք ունակ են լիարժեք փչացնելու ֆրանսիացիների կյանքը: Պարզապես պետք է դիմել մեզ: Մենք սիրով կփոխանցենք 40-50 տոննա թուրք ֆրանսիական կողմին»,- նշված է Բունդեսթագի մամլո հաղորդագրությունում:
Ֆրանսիան առայժմ չի արձագանքել սպառնալիքին, սակայն փորձագետները կարծում են, որ ֆրանսիացիները կարող են արգելել քյաբաբի բացօթյա վաճառքը, ինչը թույլ չի տա ներգաղթել ավելի քան տարեկան կես տոննա թուրք:
3 տոննա թուրք 🙂
1 տոննան հատով ինչքանա լինում?… (դե մոտավորապես)
չեմ կարող ասել` մաթեմից թույլ եմ )
Լիոն նավ չի գնում, Լիոնում նավահանգիստ չկա
բլին, Մարսել պտի գրեի) մերսի)
Ոչ ոք չէր էլ սպասում, որ թուրքիան արժանապատիվ կերպով կընդունի օրինագիծի փաստը: Այնպես, որ չեմ կարծում, թե ֆրանսիային անհանգստացնում են վերջինիս քաջ նազարյան սպարնալիքները:))