Գալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ բարձրացված աղմուկը և կասկածները փարատող հայտարարությամբ է հանդես եկել Հանրապետական կուսակցությունը: Կուսակցության խոսնակ և ԱԺ փոխխոսնակ Էդվին Շարմազենկոն վստահեցնում է, որ 2012թ. մայիսի ընտրությունները լինելու են «լավագույնը Հայաստանի պատմության մեջ»:
Երեքշաբթի հրավիրված ասուլիսին ՀՀԿ խոսնակը դեմքի լուրջ արտահայտությամբ և մի բաժակ ալյուր խնդրող հարևանի դեմքի ջերմությամբ ներկայացրեց իր կուսակցության ծրագրերը առաջիկա ընտրությունները չկեղծելու վերաբերյալ:
«Կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի է, որ Հայաստանի և մեր կուսակցության շահերից է բխում խորհրդարանական ընտրությունները կազմակերպել ամենատպավորիչ մակարդակով: Ես պաշտոնապես վստահեցնում եմ, որ մենք կանենք ամեն ինչ, որ ժողովուրդը ոչ մի լցոնում, ոչ մի խախտում և ոչ մի խարդախություն չնկատի: Էլ չեմ խոսում ԵԱՀԿ-ենց մասին. նրանք ընդհանրապես չեն զգա, թե ինչ է կատարվում,»- նշեց Շարմազենկոն:
Ընդդիմությունը կասկամտորեն արձագանքել է իշխանության հայտարարությանը. «Իհարկե, զգացվում է մեծ աշխատանքը, որը կատարել է ՀՀԿ-ն՝ խոստումը ձևակերպելու և ներկայացնելու վրա, սակայն մեզ, միևնույն է, ավելի շատ դուր են գալիս նրանց 2007թ. և 2003թ. խոստումները: Այն ժամանակ մի տեսակ ավելի աստղով էին խոստանում,» — նշեց Լևոն Զուրաբինը:
«Թե՛ միմիկայի, թե՛ ժեստիկուլյացիայի առումով՝ նախորդ ընտրություններից առաջ ավելի հաջող և ներշնչող էին խոստանում որակյալ ընտրություններ: Իսկ այս անգամ մենք կուզենայինք տեսնել ավելի շատ խոստումներ ընտրությունների արդարության և թափանցիկության թեմայով»:
Քաղաքագետ Արթուր Ավթանդիլենկոն վստահ է, որ ՀՀԿ-ն կարող էր ավելի հաջող հանդես գալ խոստումների հարցում: «Կարծում եմ՝ ավելի տպավորիչ խոստում ներկայացնելու համար հանրապետականները պետք է առնվազն երեք հոգով հանդես գային ասուլիսին, և լավ կլիներ, որ նաև երդվեին Նժդեհի արևով»,– ասաց նա:
«Ամեն դեպքում Շարմազենկոյի հոգեսույզ հայացքը իր համոզիչ գործը կանի, բայց կարծում եմ՝ ժողովուրդը հասունացել է շատ ավելի ինտերակտիվ և խոշոր խոստումների համար»,- նշեց քաղաքագետը:
44 տարեկան գրադարանավարուհի Աննա Մարզպետյանն էլ հուզվել է Շարմազենկոյի խոսքից: «Անկեղծ ասած՝ ես արտասվեցի, երբ Շարմազենկոն նայեց կամերայի մեջ իր անկեղծ, շիտակ աչքերով և ասաց՝ «Չենք կեղծելու»… մայրիկս, որը կողքի սենյակում նայում էր «Աննա» սերիալը, արագ վազեց մոտս, և երկուսով սկսեցինք հալչել ՀՀԿ խոսնակի սևեռուն հայացքի ջերմության տակ»,- ասաց նա:
ՀՀԿ նախընտրական շտաբի պետ և ԱԺ նախկին նախագահ Հովհաննես Աբրահամյանը մեր թղթակցի հետ զրույցում կիսվեց նախընտրական պլանների առանձնահատկությամբ: «Տեսե՛ք, այս տարի իրոք մենք չունենք ընտրությունների կեղծման որևէ հստակ ձևակերպված ծրագիր: Գիտեմ, որ դժվար կլինի հավատալ, բայց ես՝ որպես մարդ, խնդրում եմ՝ հավատաք… այս անգամ իրոք առանց կեղծելու ենք հասնելու ջախջախիչ 53-տոկոսանոց հաղթանակի», – ասաց նա:
Մեր լրագրողի այն հարցին, թե արդյոք պատրաստ է երդվել իր 3-4 առավել մոտ ազգականների արևով, որ ընտրությունները չեն կեղծվելու, պարոն Աբրահամյանը պատասխանեց՝ ո՛չ:
Ես պաշտոնապես վստահեցնում եմ, որ մենք կանենք ամեն ինչ, որ ժողովուրդը ոչ մի լցոնում, ոչ մի խախտում և ոչ մի խարդախություն չնկատի: Էլ չեմ խոսում ԵԱՀԿ-ենց մասին. նրանք ընդհանրապես չեն զգա, թե ինչ է կատարվում,»- նշեց Շարմազենկոն:
Շարմազադե,Շարմազիաշվիլի,Շարմազչուկ ՃՃ հնչում են բոլորը
Chen nkati… Aysinqn sax nenc takic akuratni kanen vor vochmek chzga
haha lavn er :DDDD