ՄՈՍԿՎԱ — Ռուսաստանի Դաշնության ընտրակեղծարարների միությունը (կրճատ` Եդինայա Ռոսիա) ընտրություններից առաջ Հայաստանին առաջարկում է իր փորձագիտական աջակցությունը: Մասնագետները պնդում են, որ ոչ միայն տիրապետում են ընտրակեղծիքների ողջ զինանոցին, այլ նաև պատենտավորել են 100-ից ավել նորարար ընտրակեղծիքներ: Եդինայա Ռոսիան խոսք է տալիս, որ, եթե հայկական կողմն ընդունի առաջարկը, Հայաստան կժամանեն լավագույն կեղծարարները, այլ ոչ թե երկրորդ կարգի ճխտող-լցոնողները:
«Մենք ունենք շրջաններ, որտեղ Եդինայա Ռոսիան 99,47% է հավաքել` ինչը խոսում է մեր հանձնաժողովների վարպետության աստիճանի մասին: Նրանք կարողացել են էնպես կեղծել, որ վերջում ստիպված մի երկու կտոր քվեաթերթիկ էին քցել կոմունիստների ու Ժիրիկի համար, որ շատ չնեղվեն», — կիսվում է հաջողություններով Եդինայա Ռոսիայի կեղծագետ Պավել Պոդտասովկինը:
Մասնագետը հավելեց` «Քանի որ Հայաստանը մեր լավ բարեկամն է, պատրաստ ենք առանց գումարի անցկացնել մեր «թրեյնինգները»: Վերջում ինչ գործարան տաք` ձեր պատիվն ա»: Պոդտասովկինի պնդմամբ` ռուս կեղծարարների հաջողության գրավականը ընտրություններն անկաշկանդ և անամոթ կեղծելն է: «Եթե ընտրություններից հետո շատ վստահ ասեք, որ փայլուն անցել են, ահագին մարդ իսկապես կհավատա»:
Կեղծարարների գուրուն մի քանի խորհուրդ տվեց նախքան Երևան ժամանելը` «Նախ, պետք է վերջապես ազատվեք այդ թափանցիկ քվեատուփերից` մենք միշտ էլ օգտագործել ենք ոչ թափանցիկ տուփեր: Դրանք` ա. թաքցնում են ակնհայտ կույտերով լցոնված քվեաթերթիկները, բ. սիմվոլիկ «մեսիջ» են ուղարկում աշխարհին մեր ընտրությունների մասին: Քանի որ հանձնաժողովների անդամները հիմնականում ուսուցչուհիներ են, կարող եք նրանց հավեսով ահաբեկել: Ու, ամենակարևորը, ստեղծեք արագ կեղծման ջոկատներ, որոնց ավտոբուսներով տեղամասից տեղամաս կֆռռացնեք…բայց մանրամասները հենց բուն «թրեյնինգին» կպատմենք»:
Մենք հարցրեցինք թիվ 42 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կարծիքը առաջարկված ուսուցանումների մասին: «Թող գան, թող գան էդ ռուսները, տեսնեմ էդ ինչ պտի սովորացնեն: Մի քանի բան էլ կարողա դեռ սովորեն», — քմծիծաղով հավելեց ընտրական վետերանը:
Ամեն դեպքում, ռուսական կողմը մեկնել է կեղծարար ձեռքը, մնում է սպասել և տեսնել, արդյոք Հայաստանը կընդունի աջակցությունը:
- Ինչպես կեղծել կնիքները եփած ձվի օգնությամբ:
- Ինչպես բացել զմրսված ծրարները վարսահարդարչի օգնությամբ:
- Ինչպես 2000 հոգանոց ընտրատեղամասում հավաքել 6000 ձայն:
Այս ամենը և ավելին` միայն Եդինայա Ռոսիայի «թրեյնինգի» ժամանակ:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
es dzer sait@ kasperskin misht blok a anum……….
ctrl f5
ճխտող-լցոնողները)))),ընտրական վետերանը))))
yes armcomedy-i xatr kjnjei kaspersky-n, mi hat bari antivirus kdnei, asenq avira
voch menak kasperskin — nod nela block qcum …. inch iframeq ogtagorcum?
Գիտեմ որ iframe չկա ու ctrl f5-ից հետո էլ չի բողոքում ոչ նոդը ոչ կասպեռը
Karogha virus uneq? antivirusniky boghoqets
սեղմի ctrl f5
stacvec! mersi
Kaspersky-ն անտիվիրուս չի, վախեցած լաչառ ծրագիր ա 🙂
Բայց դե Аvira-ն էլ երևի շատ բարի ու անշառ ա 🙂
Ճիշտը Mac-ն ա, ու վիռուս բառը մոռանում ես )
Մենակ վիրուսի համար Մակի վրա անցնել չարժե: Հետո եթե բոլորը տենց մտածելով անցնեն Մակի, ու դա տարածված դառնա, ճիշտը կդառնա Windows-ը 🙂
hakernerin el putyovka en anelu hayastan
արագ կեղծման ջոկատներ ))))))))))))))))))))))