
ԵՐԵՎԱՆ — Գինեսի ռեկորդների գրքի մասնագետները ժամանել են Հայաստան նոր ռեկորդ գրանցելու համար: «Կյանքի խոսք», որոշ տվյալներով` կրոնական կազմակերպության հոգևոր նախագահ Արթուր Սիմոնյանի ժպիտը հավակնում է 2011թ. լավագույն ժպիտ ռեկորդ դառնալուն: Մասնագետները ուզում են անձամբ համոզվել, որ լուսանկարի բարի, ջերմ և անկեղծ ժպիտը բնական է, այլ ոչ թե ֆոտոշոփի, հաջող լուսավորության կամ դեմքի մկանների սպազմի արդյունք:
«Երբ մեր գրասենյակում տեսանք պարոն Սիմոնյանի ժպիտը, այն, կարծես, միավորեր Սանտա Կլաուսի, Մերիլին Մոնրոյի, իմ պապիկի և թոյ տերիերի ժպիտները` ֆանտաստիկ էր», — ասաց Գինեսի ռեկորդների գրքի ավագ փորձագետ Մարտին Պարկերը: «Որոշեցինք անհապաղ մեկնել Հայաստան` արձանագրելու այդ ֆենոմենալ ժպիտը»:

Մասնագետները համեմատեցին Արթուր Սիմոնյանի ժպիտը մի քանի այլ հոգևոր գլխավոր մենեջերների ժպիտների հետ և պարզեցին, որ սայենթոլոգիայի հոգևոր հաշվապահ Դեվիդ Միսքևիջի ժպիտը զիջում է Սիմոնյանինին բոլոր հատկանիշերով` լուսավորությունով` 12%, անկեղծությունով` 53%, ընտանեկան ջերմությունով` 32% և լայնությամբ` 6%: Որքանով է ժպիտը հորդորում մարդկանց անդամակցել «Կյանքի խոսքին» շատ դժվար է հաշվարկել, սակայն մեզ հարցազրույց տված Աբրահամի համար (անունը փոփոխված է) այն որոշիչ էր: «Ինձ թվում էր` հերթական աղանդն ա, որ մեզանից ուզումա փող պոկած լինի: Ամենաշատը ինձ վանում էր այն փաստը, որ մարդիկ նվիրաբերում են աշխատավարձի 10%, բայց Սիմոնյանի ժպիտը որ տեսա, հասկացա` նման ժպիտ ունեցող անձը չի կարող խաբել ու ինչ-որ նյութական շահույթ հետապնդել: Նույն օրն էլ անդամագրվեցի», — պատմեց Աբրահամը: «Մորմոնների էժան տրյուկներից չի, էն որ սիմպատիչնի կյաժ տղեք են ուղարկում, որ զարմանալիորեն լավ հայերեն են խոսում: Անկեղծ բարի ժպիտ ա»:

Հոգևոր կազմակերպությունների PR-ը Գինեսի գրքում կարող է նույնքան էֆեկտիվ լինել, որքան շոու բիզնեսի աստղերին անդամագրելը: Ի դեպ, հոգևոր սոխակ Անդրեն կարող է լուրջ հայց ներկայացնել «Ինչ-որ խորհրդավոր բան հաղորդող հայացք 2012» անվանակարգում և նույնպես հայտնվել Գինեսի գրքում:
kasperskin dzer ejerum virusner a gtnum, maqreq
Լաավն էր :DD
էլի՞, երեկ մաքրեցի յաա…տենամ էսօր ինչա
հոգևոր սոխակ Անդրեն :DDDDDմեռա…
«Ինչ-որ խորհրդավոր բան հաղորդող հայացք 2012» անվանակարգում:DDDDD
մերսի, ահագին ուրախ սկսվեց օրս ձեր շնորհիվ:)))
սպանումա… դնեմ պատիս,
Barekamutyan mot dranc wifina brnum, varum eq? “Barekamutyun”.
lavn er)))))))))
LIKE
vonc vor zugaranum nstac lini :)))))