Երևանի ոստիկանության հատուկ խմբի անակնկալ ջանքերով խափանվել և բերման է ենթարկվել աղմկահարույց գողություններ կազմակերպած հրոսակախումբը: Չնայած խմբի կատարած հանցագործություններին, քաղաքացիների զգալի մասը խառնված զգացմունքներով և մասամբ թախիծով են ընդունել միակ բանդայի խափանումը, որը թալանում էր պաշտոն ունեցած և այդ ժամանակ հարստացած մարդկանց բնակարանները:
«Հա, հասկանում եմ, որ հանցագործ էին, որ բազմիցս դատված էին, բայց.. ես իմ.. սրտովս էին աշխատում: Հիանալի թիրախային խումբ էին ընտրել »,- նշում է ԵՊՀ մաթեմատիկայի դասախոս Մարտին Պետրոսյանը: «Հայաստանը չունի Superman կամ Batman… նույնիսկ Spiderman չկա… և նրանք մի տեսակ լրացնում էին այդ բացը… օգնում էին մարդկանց հավատալ, որ վատ բաներ կարող են լինել նաև վատ մարդկանց հետ` թեկուզ վատ մեթոդով»:
Ոստիկանությունն արդեն օպերացիան ներկայացրել է որպես վերջին տարիների խոշորագույն հաջողություն, սակայն Արաբկիր շրջանի բնակիչ Արիստակեսյանների ընտանիքը դա համարում է հիասթափություն: Արմեն Արիստակեսյան` 38 տարեկան, ինժեներ. «Այս հանցախումբը մեր ընտանիքի միակ հույսն էր, որ մի օր կարող են պատժվել օլիգարխները, կաշառակեր պաշտոնյաները… և այլ վատ մարդիկ… Հասկանում ենք, որ նրանք հանցագործ են, բայց, ի տարբերություն իշխանությունների, նրանք գոնե աղքատ մարդկանցից չէին գողանում…»
Ոստիկանության փոխանցմամբ հանցախումբը արդեն ծրագրել էր թալանել մաքսային ծառայության ղեկավարներից մեկի տունը, ինչը նրանց չի հաջողվել` իրավապահների անտակտ ու անքթիծակ միջամտության պատճառով:
Ոստիկանության մամլո ծառայության պետ կապիտան Մինասյանը հաստատեց հանցախմբի 16 անդամների ձերբակալումը. «Մենք հասկանում ենք քաղաքացիների հիասթափությունը, սակայն պետք է հասկանալ, որ սա մեր աշխատանքն է: Ժողովուրդը պետք է կենտրոնանա հանցախմբի` հանցավոր լինելու փաստի վրա, այլ ոչ թե նրանց` համայնքային օգտակար ծառայությունների, արդարության զգացում արթնացնող հարձակումների և արդարացի հասարակական ուրախություն պարգևող թալանների վրա:»
Բերման ենթարկելուց անմիջապես հետո քաղաքում տարածվեցին լուրեր բանդայում պաշտոնյաների զավակների ներգրավվածության մասին, որը սակայն դեռևս չի հաստատվել: Աղբյուրների պնդմամբ` պատգամավորների և իրավապահ պաշտոնյաների ավելի քան 40%-ը որևէ կապ չուներ տվյալ հանցախմբի հետ, սակայն այդ տեղեկությունները այժմ ճշտվում են:
Փորձագետները չեն բացառում, որ հանցախմբին դատելու ժամանակ որպես մեղմացուցիչ հանգամանք կարող է հաշվի առնվել նրանց ներդնումը հասարակական կյանքի մեջ: Երևանի ռազմահայրենասիրական կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը վստահ է, որ հասարակական ճնշումը կարող է լուրջ դեր խաղալ գալիք դատավարության ժամանակ:
«Երևանը կորցրեց վերջին հանցախումբը, որը փորձում էր ինչ-որ բան փոխել այս երկրում… Կարծում եմ, որ սա մեծ հարված էր հակակոռուպցիոն պայքարին: Վերացավ ևս մեկ զսպող մեխանիզմ, որն անհանգստացնում էր կաշառակեր և կասկածելիորեն հարուստ մարդկանց»,- նշում է փորձագետը: «Կարծում եմ` ժողովրդի հիասթափությունը այս հաջող օպերացիայի կապակցությամբ ի վերջո կխաղա իր դերը:»
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
Robin Hood-ը հանգստանում ա :))))
մեծ ափսոսանքով ընդունեցի այդ լուրը: առանց կատակի
Լյուսի մի տխրիր, այս գիշեր էլի գողություն է կատարվել, Նոյ թաղամասում, հայտնի գործաարարի տունն են թալանել, նույն սցենարով. մեր հերոսները ազատության մեջ են:)))))
:))))))) «պատգամավորների և իրավապահ պաշտոնյաների ավելի քան 40%-ը որևէ կապ չուներ տվյալ հանցախմբի հետ»
Ճիշտ եք՝ 60%-ը կապ ունի :))))
համաձայն եմ Վահանչիկի հետ…:Դ
NKARNER@ TEGHADREQ **FACEBOOKU*————VOR BOLOR@ >TESNEN>>MIGUCE AYL “”GORTSER EL I HAYT GAN