ԵՐԵՎԱՆ – Հանրահայտ երգիչ Մայքլ Բուբլեի կայանալիք համերգի մասին իմանալուն պես ArmComedy–ի հատուկ թղթակիցները փորձեցին ձեռք բերել տոմսեր, սակայն պարզվեց, որ տոմսերն ընդհանրապես վաճառքի չեն էլ հանվել։ Համերգի կազմակերպիչ Super Elite Group–ը հայտնեց, որ տոմսերը վաճառքի ընդհանրապես չեն հանվելու, քանի որ համերգը զուտ իրենց կազմակերպության աշխատակիցների, հաճախորդների ու շատ մոտիկ ծանոթների համար է։ Մեր հարցին, թե ինչու է Super Elite Group–ը ամբողջ քաղաքով փակցրել Մայքլ Բուբլեի հսկայական պաստառներ, մենեջեր Անչոկը պատասխանեց՝ «Նախ, Բուբլե չէ, այլ Բաբլ, երկրորդն էլ պաստառները փակցրել ենք, որ ամբողջ քաղաքն իմանա` ինչքան թափով տնօրինություն ունենք, ու ինչ–որ տեղ նախանձից սատկի»։
Բանն այն է, որ երգչի պաստառները քաղաքում այնքան շատ են, որ որոշ երևանցիներ մտադրված են Ազգային Ժողովի ընտրություններին մեծամասնականով ընտրել հենց կանադացի երգչին։ «Նենց սիրուն տղայա, որ նույնիսկ ձրի կքվեարկեմ», – ասաց պատահական անցորդ Անահիտը։
Իսկ Super Elite Group–ի ավագ մենեջեր Անչոկը հավելեց, որ Մայքլ Բուբլեին (նրա պնդմամբ՝ Բաբլ) վճարած գումարով կարելի էր 40 անգամ հրավիրել Արմենչիկին՝ «պռոստը տնօրինությանը ասել էին, որ ինքը նենց ինչ–որ լավ ճաշակով ջազ–մազ երգող ա, ոնց որ մեր համար էլ լավ PR կլինի էլի»։
Համերգի տոմս ունեցող երջանիկներից մեկից փորձեցինք պարզել, թե ինչպիսի ակնկալիքներ նա ունի համերգից։ «Անկեղծ որ ասեմ, տենց չեմ էլ ուզում գնալ, բայց դե ահագին մոտիկ մարդիկ են հրավիրել։ Հեռախոսս լավ զարյադկա կանեմ, կզբաղվեմ ընթացքում։ Ճիշտա, էդ երգչուհին կարողա ինձ տեսնի բեմից՝ առաջի շարք ենք դե, բայց դե նեղանումա, թող նեղանա», – ասաց Սգլթ մականունով ներկայացած երիտասարդը։
Հարկ է նշել, որ Super Elite Group–ը միակ ընկերությունը չէ, որ հարկ է համարում ամբողջ քաղաքին տեղեկացնել իրենց ճոխ «կորպորատիվի» մասին, նման կերպ որոշ երևանցիներին արդեն ուրախացրեց Ameria բանկը Ջորջ Բենսոնով, իսկ մոտ ապագայում «Խրոնոգրաֆ» ընկերությունը հնարավարություն կընձեռի երևանցիներին չտեսնել Սեզարիա Էվորային։
Super Elite Group–ը խոսք է տալիս ապագայում ևս կազմակերպել նման գեղեցիկ միջոցառումներ մեր քաղաքի համար։ «Մի քանի ամսից Էրիկ Քլեփթոնին ենք բերելու։ Պարզապես մեր տնօրենի տանը սուրճ խմելու համար», – հայտնեց մենեջերը։ Իսկ մեր հարցին, թե երբ է լեգենդար կիթառահարը ժամանելու Երևան, Անչոկը պատասխանեց, որ անպայման հեռուստացույցով գովազդները մի երկու ամիս շուտ կտեսնենք։
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
Hraviratoms unecox u hamergin nerka gtnvel chcankacoxnerin xndrum em toms@ mecahogabar zijel indz. Naxapes anchap shnorhakalutyun:)
menq sovorakan mahkanacuner enq, inch Մայքլ Բուբլե…offffff, senc lav a…
FFFFFFFFFFFFFFFFFFFFUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUU…
Vsyotak Babl che?
տխրեցի, որովհետև շատ իրական եք գրել, ոչ մի չափազանցում չկա..
Արա, գոհ եղեք որ «Մոցարտի» գործարանի տեղը Օպերայի շենքը չեն առել, այլ պարզապես ներսում թեթև ջազ-քեֆեր են կազմակերպում «յուրայինների» համար:
Նենց էի կատաղել, որ իմացա Ցեզարա Էվորայի համերգին մենակ էն պարտերի կողքերի տեղերն են հանել վաճառքի, բայց հետո վերոնշյալ միտքն առաջացավ ու մտածեցի ջհանդամ, Էվորային երքերի համար մեքենայիս ակուստիկան էլ ա հերիք:
_ Ապէ, էս տարի Փարիզ չգնացի՞ր…
_ Չէ’, Փարիզ անցյալ տարի չգնացի, էս տարի Հռոմ չեմ գնալու:
Ընգեր Սգլթի ինտրևյույում «երգիչ» պիտի լինի «երգչուհու» փոխարեն… թե՞ սխալվում եմ…
Չէ Սգլթն ա սխալվել
aaaaaaaaaaaaaaaaaa! es giteyi che vor duq ayspisi mi ban kgreq! :))))))))))))))))))
я тут нe причем. просто пустила казачок ;)))))
Դու ե՞ս այս անախորժության հետևը