Press "Enter" to skip to content

Սամվել Ալեքսանյանը սեպտեմբերին կբացի ADIBAS-ի ներկայացուցչությունը Հայաստանում

Adibas-ը կենթարկվի որոշակի հայաֆիկացման և կկցվի Yerevan City-ներին

Շաբաթվա սկզբում Հայաստան էր այցելել աշխարհահռչակ ADIBAS ընկերության գլխավոր տնօրեն Հու Ձինչմոն: Աղբյուրների համաձայն նախնական համաձայնություն է ձեռք բերվել «Ալեքս Գրիգ» ընկերության հետ միասնական հայաստանյան մասնաճյուղ բացելու շուրջ: Կողմերը նաև չեն բացառում մոտ ապագայում NICE և REDBOK ապրանքանիշերի մուտքը Հայաստան:

Չինական կողմի ներկայացուցիչ Ձինչմոն հայտնեց լրագրողներին. «Մենք երկար վերլուծել ենք Հայաստանի շուկան և կարծում ենք, որ մեր ապրանքի լավագույն ներկայացուցիչը կարող է լինել պարոն Ալեքսանյանը և իր  Yerevan City սուպերմարկետների ցանցը»:

Նոր ապրանքանիշերի մուտքի դեմ է հանդես եկել ADIDAS ընկերությունը, որն ինչ-ինչ չարամիտ նմանություն է գտել երկու անվանումների միջև: Ընկերությունն արդեն դատի է տվել  ADIBAS-ի տեղական ներկայացուցիչ հայտարարված Սամվել Ալեքսանյանին:

«ADIBAS ապրանքանիշը որևէ կապ չունի ADIDAS-ի հետ ու դրանց միջև նմանություն փնտրելն աբսուրդ է և ուղղակի նախանձի նշան ա մեր ընկերության չուզողների կողմից…», — մեզ հետ հարցազրույցում նշեց Սամվել Ալեքսանյանը:

«Բայց դե մենք օրենք հարգող մարդ ենք էսօրվա օրով. եթե դատարանը ասի, որ սխալ բան ենք արել, մենք սիրով կվճարենք էդ 100-200 հազար դրամ տուգանքը, որ էլ ոչ մեկի մոտ կասկած չմնա, որ մեր համար օրենքը սրբություն ա», — հավելեց գործարար պատգամավորը:

Պատգամավորը նաև հավելեց, որ փաստացի նա գործարարությամբ չի զբաղվում, քանի որ օրենքը դա արգելում է: «Ես ուղղակի անձնական սիմպատիա ունեմ էդ բիզնեսի ու Yerevan City-ի նկատմամբ ու ինչով կարողանում օգնում եմ, բայց անձամբ չեմ զբաղվում: Իմ գործը օրենքներ մշակելն ա.. ես ի՞նչ գործ ունեմ բիզնեսի հետ», — պարզաբանեց պատգամավորը:

«Մեզ համար ամենաթանկը հայ մանուկների առողջությունն է», - ADIBAS-ի տնօրեն

Արձագանքելով երկու ապրանքանիշերի միջև նմանությանը` չինական կողմը հավաստիացրեց, որ իրենց ապրանքանիշի անվան հիմքում ընկած են հին չինական ADI և BAS դինաստիաների անվանումները, որոնք հայտնի էին մետաքսե լավագույն դպրոցներով, ինչն ապագայում վերաճեց սպորտային զգեստի ընկերության:

Չինական կողմը նաև հավելեց, որ հայկական շուկայում ներկայացնելու է ոչ միայն հագուստ և կոշիկներ, այլև բազմաթիվ այլ բարձրորակ չինական սպառողական ապրանքներ:

«21-րդ դարի ADIBAS-ը իր NICE և REDBOK  դուստր ընկերություններով արտադրում է նաև կաթնամթերքի, մսամթերքի և մանկական սննդի լայն ընտրանի: Մենք տեղյակ ենք Հայաստանում մանկական սննդի հետ կապված անցյալ խնդիրներին և այդ առումով արդեն պայմանավորվել ենք, որ այսուհետ Հայաստանի մանուկները կսնվեն միայն որակյալ ADIBAS մայրական կաթի փոխարինիչով և մանկական շիլաներով, որոնք, ըստ վիճակագրության, գրեթե չեն վնասում երեխաների առողջությանը», —  եզրափակեց Ձինչմոն:

Փորձագետների պնդմամբ գործարքը կարող է արթնացնել որոշ հակաչինական տրամադրություններ, ինչպես նաև որոշ չափով կարող է բացասաբար ազդել Սամվել Ալեքսանյանի և իր կուսակցության քվեների վրա գալիք ընտրությունների ժամանակ:

Ի դեպ, միգրացիայի ազգային ծառայությունից տեղեկացանք, որ գործարքից ժամեր անց 25%-անոց աճ է գրանցվել արտագաղթի ծավալի մեջ:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

7 Comments

  1. Edgar Edgar 23/08/2011

    must die.

  2. hab hab 23/08/2011

    Himi Padma Cholingi nkare vor drel eq, et inchi nshana ?:)

  3. Sergey Sergey Post author | 23/08/2011

    @hab
    էս պահի դրաթյամբ ինքը Հու Ձինչմոն ա)
    դե հիմա էդ էր միակ ջղայն չինացին ինտերնետում, ինչ անեմ)

  4. Hab Hab 24/08/2011

    Բան չասի 🙂

  5. Վան Վան 26/08/2011

    լֆոն հայտնի կեղծարար է, ֆռռացնելու մեծ վարպետ, դրա համար էլ իրան են ընտրել

Մեկնաբանությունները փակ են.