ԵՐԵՎԱՆ— Երեքշաբթի հրավիրված մամլո ասուլիսին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պարզաբանեց երկխոսության հարցում իշխանության մոտեցումը: Խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ խոսքը ոչ թե «պրիմիտիվ հանդիպման և շփման» ֆորմատի, այլ «պլատոնական երկխոսության» մասին է, որն ավելի հարմար է հարաբերությունների կառուցման սկզբնական փուլում:
«Ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործիչները երկխոսությունը միանգամից հասկացան որպես ֆիզիկական շփման ինչ-որ գռեհիկ առաջարկ», — նշեց Սահակյանը: «Ի՞նչ, իրո՞ք մտածում էին, որ կարող ա հավաքվենք մի սենյակում ու շփվե՞նք: Ի՞նչ երաշխիքներ կան, որ Լևոն Զուրաբյանը, ասենք, չի օգտագործի առիթը և օրինակ.. նեյրոլլինգվիստիկ ինչ-որ հնարներ փորձարկի մեր վրա կամ… ձեռքս ջարդի:»
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազինը քննադատեց ընդդիմության կողմից ստեղծված 5-հոգանոց բանակցային խումբը: Նա նշեց. «Ակնհայտ է, որ ընդդիմությունը դեռ 20-րդ դարի մտածելակերպ ունի: Facebook-ի և Skype-ի դարում ինչ-որ ֆիզիկական հաղորդակցման մասին խոսելն ինձ մոտ միայն բարի, կիրթ և, ինչու ոչ, ինտելեկտուալ ժպիտ է առաջացնում:»
Շարմազինը վստահ է, որ երկխոսության մեջ կարևոր է պահպանել ինչ-որ հեռավորություն: «Մենք ունենք օպերատիվ տեղեկություն, որ իրենց կազմած 5-հոգանոց բանակցող խմբի անդամների մեծ մասը մեզ չի սիրում: Բնական է` ինչ-որ բազային դիստանցիան անհրաժեշտ է: Իրոք ցավալի է, որ երկխոսության մեր համաձայնությունը նրանք ընկալեցին որպես հանդիպելու և ինչ-որ հարցեր քննարկելու էժանագին պատրաստակամություն:»
Քաղաքական երկխոսություների փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարևորում է հստակ ձևավորված օրակարգի առկայությունը: Ըստ փորձագետի երկխոսության օրակարգը լիովին մշակված է և դա նույնքան կարևոր է, ինչքան բուն շփումը: «Օրակարգում կա երկու պարզ և հստակ թեմա՝ 1) ընդդիմության կողմից` արտահերթ ընտրությունների անցկացումը և 2) իշխանության կողմից՝ արտահերթ ընտրությունների չանցկացումը: Վստահ եմ, որ ինչ ֆորմատով էլ տեղի ունենա երկխոսությունը այս օրակարգով, այն կլինի ռեալ արդյունավետ և լիցքաթափող: Սակայն կա նաև հավանականություն, որ ամեն ինչ կլինի հակառակ կերպ:» (թարգմանված է ռուսերենից` խմբ.)
ՀԱԿ-ի ներկայացուցիչներին ՀՀԿ-ն այսօր պաշտոնապես իրազեկեց, որ իրենք գտնվում են ակտիվ պլատոնական երկխոսության փուլում, ինչը որոշակի հիասթափություն է առաջացրել ընդդիմության մոտ:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը մեր թղթակցին հայտնեց, որ պլատոնական երկխոսությունը չի կարող լուրջ առաջընթաց ապահովել: «Եթե իշխանությունը շարունակի պնդել պլատոնական երկխոսությունը, ապա մենք ստիպված կլինենք դիմել պլատոնական ջրբաժանի,» — նշում է համակարգողը:
Զուրաբյանը պարզաբանեց. «Այո, դա գրեթե չի տարբերվում այս պահին ակտիվ ընթացող պլատոնական երկխոսությունից, բայց առնվազն չի ստեղծում իզուր ակնկալիքներ: Կարծում եմ` իշխանությունը վախենում է առերես շփումից, քանի որ իրական երկխոսության պարագայում մենք կարող ենք նրանց համոզել արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մեջ:»
Մեր աղբյուրների համաձայն ընդդիմությունը համաձայնվել է ստորագրել երաշխիքներ, որ իրական երկխոսության դեպքում պատրավորվում է չկոտրել Գալուստ Սահակյանի ձեռքը, այլ միայն համոզիչ ներկայացնել արտահերթ ընտրությունների կարևորությունը: Իշխանությունը, իր հերթին, ստեղծել է «Երկխոսություն» Facebook-ային էջ, որտեղ հրավիրել է ընդդիմության 5-հոգանոց բանակցային խումբը:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
Ակնհայտ է, որ ընդդիմությունը դեռ 20-րդ դարի մտածելակերպ ունի: Facebook-ի և Skype-ի դարում ինչ-որ ֆիզիկական հաղորդակցման մասին խոսելն ինձ մոտ միայն բարի, կիրթ և, ինչու ոչ, ինտելեկտուալ ժպիտ է առաջացնում:» ))))
Շարմազինը վստահ է, որ երկխոսության մեջ կարևոր է պահպանել ինչ-որ հեռավորություն: «Մենք ունենք օպերատիվ տեղեկություն, որ իրենց կազմած 5-հոգանոց բանակցող խմբի անդամների մեծ մասը մեզ չի սիրում: Բնական է` ինչ-որ բազային դիստանցիան անհրաժեշտ է: Իրոք ցավալի է, որ երկխոսության մեր համաձայնությունը նրանք ընկալեցին որպես հանդիպելու և ինչ-որ հարցեր քննարկելու էժանագին պատրաստակամություն:»
Իսկ գիտնականներին արդեն հայտնի են դեպքեր, երբ պլատոնական սիրուց երեխաներ են ծնվում ?
@arman
դե եթե շատ երկար տևի, ոնց էլ լինի մի բան կծնվի
Հեհեհե…. Լյավն ա