Նորանշանակ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը համաձայնեց պատասխանել մեր լրատվամիջոցի մի քանի հարցերի` կապված իր նշանակման շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Սերգեյ. Պարոն Սարգսյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար, և թույլ տվեք սկսել միանգամից ամենաբարդ հարցից` ինչո՞ւ են երևանցիները այդքան զզվում ձեզանից և արդյո՞ք դա ձեզ չի անհանգստացնում:
Ճարտարապետ. Նախ, ոչ թե զզվում, այլ` ատում: Դրանք բավական տարբեր բաներ են: Իսկ երկրորդը, այդ ինչ-որ տեղ բացասական վերաբերմունքը իրականում ոչ թե իմ նկատմամբ է, այլ մեր մեծագույն ճարտարապետ Թամանյանի նկատմամբ: Ես ընդամենը ավարտին եմ հասցնում նրա սկսած գործը: Ի՞նչ անեմ, որ երևանցիները չեն սիրում Թամանյանին…
Սերգեյ. Այսինքն, դուք վստահ եք, որ ձեր բոլոր ծրագրերի հիմքում ընկած է Ալեքսանդր Թամանյանի գաղափարնե՞րը:
Ճարտարապետ. Պարկեշտ երիտասարդ ես երևում, Սերգեյ: Ուզում եմ մի փոքր անկեղծանալ քեզ հետ: Երեք տարեկանում ես տեսա երազ, որտեղ Թամանյանը եկավ ինձ մոտ ու ասաց` “Ես դու եմ, իսկ դու` ես”: Այսինքն, ես առնվազն լուրջ նախադրյալներ ունեմ այս գործի համար:
Սերգեյ. Իսկ դուք փորձե՞լ եք ինչ-որ բժիշկների պատմել ձեր երազի մասին:
Ճարտարապետ. Լսիր մինչև վերջ: Այսօրվա դրությամբ ինձանից լավ էդ մարդուն ոչ մեկ չի հասկանում: Թամանյանը հսկայական ծրագրեր ուներ Երևանի համար, որոնց ընդամենը 10-15% է իրականացվել: Անցած օրը դիտում էի երիտասարդ ճարտարապետ Սարհատ… ազգանունը չեմ հիշում, խոսում էր Թամանյանից: Մեկը հարցներ` արդյոք նրա մոտ Թամանյանը երբևէ երազում եկել է…
Սերգեյ. Այսինքն, ձեզ նա մեկից ավել անգա՞մ է այցելել:
Ճարտարապետ. Ես կասեի, մեր երկխոսությունը կրում է պարբերական բնույթ: Օրինակ, Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ…
Սերգեյ. Կներեք, որ ընդհատում եմ, բայց հենց դրա մասին էի ուզում հարցնել: Բուն Հյուսիսային պողոտայի գաղափարը ոչ ոք չի քննադատում: Երևանցիները քննադատում են շենքերի չափազանց հսկայական լինելը և ճարտարապետական ոչ մի ընդհանրություն չունենալը միմյանց հետ: Կարծես առանձին մարդիկ իրենց ճաշակով տարբեր բաներ են կառուցել: Էլ չասած հին տների բնակիչների հատուցման խնդրի մասին կամ կանաչ գոտիների բացակայության մասին: Եվ ընդհանրապես ձեր առաջին պաշտոնավարման ընթացքում Երևանը լցվեց տարբեր անճաշակ և անկազմակերպ շենքերով ու կնճռոտեց իր դեմքը: Արդյո՞ք դուք…
Ճարտարապետ. Սերգեյ, դու ընդհանրապես Թբիլիսիից չե՞ս:
Սերգեյ. Հա.. Ինչու՞:
Ճարտարապետ. Հեչ, շարունակի: Ինձ դուր է գալիս, ոնց ես խոսում երևանցիների անունից:
Սերգեյ. Ես վաղուց արդեն այստեղ եմ ապրում:
Ճարտարապետ. Հա, ես բան չասացի: Շարունակի, գենացվալե:
Սերգեյ. Լավ… Կանաչ գոտիները: Բնապահպանները ձեզ դաժանորեն քննադատում են դրանք ոչնչացնելու համար: Ձեր ժամանակ կարծես շենքը շենքի վրա էր կառուցվում, ինչը բնութագրվում էր, որպես “ագահություն”: Արդյո՞ք այս անգամ պատրաստվում եք վերանայել այդ մոտեցումը:
Ճարտարապետ. Ոչ, կացո: Եթե երևանցիներին դուր չի եկել իմ առաջին պաշտոնավարությունը, ապա այս մեկը հաստատ դուր չի գա: Բայց, բարեբախտաբար, գլխավոր ճարտարապետի պաշտոնը նշանակովի է և քաղաքացիների կամքը այստեղ դեր չի խաղում:
Սերգեյ. Բայց ի վերջո ձեր գործի իմաստը հենց մայրաքաղաքի բնակիչներին ծառայելն է…
Ճարտարապետ. Հա, կարևոր բան հիշեցրիր: Թամանյանը այս քաղաքը չի նախագծել մեկ ու կես միլիոնի համար: Եթե հիշում եք, այն նախատեսված էր մոտ երկու հարյուր հազար բնակչի համար: Հենց այդքան մարդու համար եմ ես հարմարեցնում Երևանը: Ստիպված եմ կրկնվել` ես ընդամենը կատարում եմ Թամանյանի նախագծածը: Հուսով եմ, առնվազն սա ոչ ոք չի կասկածում, որ Թամանյանի սրտով եմ անում:
Սերգեյ. Այսինքն..
Ճարտարապետ. Այսինքն թե էկոլոգիան, թե ապրելու պիտանի թաղամասերը, թե մնացած ամեն ինչը բավարարելու է այնքան մարդու, որքան մարդ Թամանյանը երազում էր տեսնել այս քաղաքում: Այսքանը, Սերգեյ: Ես զբաղված եմ: Գամարջոբա:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
🙂
Shaaaat lavn er!!!
Եթե երևանցիներին դուր չի եկել իմ առաջին պաշտոնավարությունը, ապա այս մեկը հաստատ դուր չի գա: Բայց, բարեբախտաբար, գլխավոր ճարտարապետի պաշտոնը նշանակովի է և քաղաքացիների կամքը այստեղ դեր չի խաղում: 🙂
եթե մի հատ չուչմեկ նշանակեին մեր քաղաքի կիսագլխավոր ճարտարապետ, ինքն իրա չուչմեկ հալով կհասկանար, որ ԳՈՆԵ ՄԻ ՔԻՉ քաղաքի դեմքը պահելա պետք,,,
կհասկանար, որ վերջիվերջո ԳՈՆԵ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ինքն ապրումա էս քաղաքում ու իրա երեխաները ոնց էլ լինի մի օր անցնելու են ՇԱԱԱԱՏ ԱՊԱՀՈՎ ու ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ԳԵՂԵՑԻԿ “առաջ բերած” ու ով գիտի ոնց սարքած պատշգամբների տակով, որոնց Չփլուզումը ոչ ոք երաշխավորել չի կարող,
կհասկանար աղջիկը կամ հարսը, “կալյասկայով”, ստիպված է լինելու ինչ-որ փողոցում, մայթից- փողոց , փողոցից-մայթ ոլորաններով գնալ, մայթի հաշվին տան տարածքի ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ընդարձակումների պատճառով…
ու չուչմեկական ճարտարապետության գրքերը թերթելով, կհասկանար, որ հյուսիսային պողոտայի անունը իսկականից ճիշտա ընտրված, իսկական հյուսիսային ՍԱՌը պողոտայա, ու իզուր են եգիպտացիները պնդում, որ այլմոլորակայինների մատը խառնա բուրգերի կառուցման մեջ. Էդ հյուսիսային պողոտայի ճարտարապետական լուծման մեջա այլմոլորակայինների մատը խառը:)))) ու ոչ միայն մատը…