Press "Enter" to skip to content

Կաշառաբուժությունը կառողջացնի ազգաբնակչությունը

$100-200 կաշառքից հետո գլխուղեղը ավելի է տրամադրվում ապաքինվելուն

Երևան – Հայաստանի նորարար բշժկության միությունը հանրությանը ներկայացրեց նորագույն և նախադեպը չունեցող բուշման մեթոդաբանություն։ Նորագույն մեթոդը կոչված է առաջին փուլում նվազեցնել, իսկ հետագայում ընդհանրապես վերացնել բոլոր հիվանդությունները Հայաստանում։ Միության նախագահ Վալերի Վերաբերյանը նոր մեթոդը անվանել է «կաշառաբուժություն» և արդեն հասցրել է այն խանոթի միջոցով պատենտավորել և ստանալ հեղինակային իրավունք։

«Մենք երկար տարիներ ուսումնասիրություններ ենք արել և հանգել ենք այն եզրակացությանը, որ որքան հաճախ հիվանդները կաշառք են տալիս բժիշկին, այնքան նրանց առողջությունը լավանում է և  նրանք ավելի հազվադեպ են հիվանդանում», – հայտարարեց Վերաբերյանը։ «Պիլոտային ծրագում մենք արդեն պարզեցինք, որ մի «պլիտկա» շոկոլադը բուժքույրին արդեն կարող է բուժել հարբուխի թեթև դեպքերը և 61%–ով թեթևացնել հազը։ Ինչ վերաբերվում է ավելի լուրջ կաշառքներին, օրինակ` սրտի վիրահատություն անցնողներին, ապա բժիշկին «լավ՝ մի 2–3 հազարանոց վերաբերմունք» ցույց տալուց հետո, հիվադները այլևս երկրորդ անգամ չեն հիվանդանում», – հավելեց բժիշկը։

նվազում
Հիվանդին լավ կլպելու դեպքում հիվանդությունները ավելի արագ են նահանջում

Միության հետազոտությունը ցույց է տալիս, որ հնից եկած «մաղարիչների» ավանդույթը բավականին  անարդյունավետ է։ «Մաղարիչը» ընդունված է անել միայն հաջող բուժօգնությունից հետո, իսկ դա ա` հիվանդին նախապես դրական լիցքեր չի հաղորդում, բ՝  նվազեցնում է հիվանդի իմունային համակարգը բուժօգնությունից հետո։ «Երբ մարդ սկզբից է գումար  տալիս, նա դրական սպասումներ է ունենոմ, ավելի լավատեսորեն է տրամադրվում, էնդորֆիններ են մոտը արտադրվում, այսինքն մեր միջամտությունը միանշանակ ավելի հաջող կանցնի։ Չեմ հասկանում դուք «Սեկրետը» չ՞եք նայել», – ոգևորված ասաց Վերաբերյանը։

Անկախ փորձագետների կարծիքով կաշառաբուժությունը Հայաստանի բժշկության միակ հույսն է, քանի, որ վաղ թե ուշ հիվանդանոցների բժիշկների մեծ մասը լինելու են կաշառքով ստուգարքներ ու ու bluetooth-ով քննություններ ստացած մասնագետները:  «Դուք տեսել եք բժշկական համալսարանում տիրող իրավիճակը. վաղը-մյուս օր էդ երեխեքը պետք է աշխատեն իսկական հիվանդների հետ: Որպեսզի նրանք չտապալվեն, հարկավոր է, որ հայերը ընդհանրապես չհիվանդանան` դա նրանց  միակ շանսն է: Իմ ամբողջ հույսը կաշառաբուժությունն է: Եթե Վերաբերյանի մեթոդը իրոք աշխատեց մենք կփրկվենք», – ասում է թոշակի անցած դասախոս Սամվել Հաբիկյանը:

Վերաբերյանը խոստանում է, որ իր մեթոդը ընդունած բժիշկների մոտ այլևս առանց կաշաք հնարավոր չի լինի բուժվել` «եթե ինչ-որ մեկը խոստացավ գումար և չտվեց, ապա բժիշկները անհապաղ նավսելու են նրան, ինչի արդյունքում նրանք կհիվանդանան նոր և էկզոտիկ հիվանդդություններով»: Նա ավելացրեց, որ անհրաժեշտության դեպքերում այլևս հնարավոր է կաշառքի վարկեր ստանալ Հայաստանի բոլոր բանկերում:

Այս հոդվածը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

10 Comments

  1. Հիմա ո՞նց հաշվենք ում ժպիտն ա ավելի լայն: D-ն քանի՞ ) արժի

  2. 🙂 -Միության հետազոտությունը ցույց է տալիս, որ հնից եկած «մաղարիչների» ավանդույթը բավականին անարդյունավետ է։ «Մաղարիչը» ընդունված է անել միայն հաջող բուժօգնությունից հետո, իսկ դա ա` հիվանդին նախապես դրական լիցքեր չի հաղորդում, բ՝ նվազեցնում է հիվանդի իմունային համակարգը բուժօգնությունից հետո։

  3. «Երբ մարդ սկզբից է գումար տալիս, նա դրական սպասումներ է ունենոմ, ավելի լավատեսորեն է տրամադրվում, էնդորֆիններ են մոտը արտադրվում, այսինքն մեր միջամտությունը միանշանակ ավելի հաջող կանցնի։

Մեկնաբանությունները փակ են.