Խորհրդարանական կուսակցություններից ամենասուսուփուսը` Օրինաց երկիրը, կազմակերպել էր մտքի գրոհ, որում պետք է հստակ որոշվեին կուսակցության անելիքները: Մասնակիցների կարծիքով եկել է ժամանակը ինչ-որ մի ակցիա, նախաձեռնություն կամ, ընդհանրապես, ինչ-որ բան անելու: Արդեն երկար ժամանակ է ՕԵԿ-ը աչքի է ընկնում միայն նրանով, որ գրեթե աչքի չի ընկնում: Վերջին անգամ հանրությունը ՕԵԿ-ին նկատել էր ՀՀԿ-ի ակցիաներից մեկում` կոալիցիոն հուշագրի ստորագրման արարողության ընթացքում:
Մտքի գրոհի մեկնարկից առաջ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը դիմեց համակուսակիցներին ոգևորիչ ճառով`«Ժողովուրդ, ես վերաիմաստավորել եմ որոշակի արժեքներ և եկել եմ այն եզրակացության, որ հասունացել է ինչ-որ մի բան անելու պահը: Ես հստակ զգում եմ, որ հանրության լայն շերտերը արդեն պատրաստ են Օրինաց երկրի արված գործերին ականատես լինելու: Ուստի եկեք մտածենք ինչ անենք: Իմ մի գլուխը իհարկե լավ ա, բայց մի ամբողջ կուսակցության գլուխները…էլի վատ չի»: Կուսակցության ղեկավարը նաև նշեց. «Դռները փակելու եմ ու առանց լավ միտք դուրս չենք գա» և «սենց չի լինի` արդեն լուրջ անհարմար ա դառնում:» Նա հորդորեց համակուսակիցներին այնպիսի գաղափարներ առաջ քաշել, որոնք առնվազն հավասար կլինեն 2003թ. սպիտակ շապիկներ բաժանելու ակցիային:
Հեղինե Բիշարյանը առաջարկեց ընտրություններից առաջ մի երկու շաբաթով ընդդիմանալ, քանի որ նախկինում այդ հնարքի միջոցով հաջողվել է մի քանի տոկոս ընտրազանգված մոլորեցնել ու ձայներ հավաքել: «Չեմ ասում արմատական ընդդիմություն խաղանք, դա կարող ա շատ զռա, բայց նենց մի քանի քննադատություն անենք` մեղմ ու անշառ», — նշել է կուսակցության Բիշարյանը:
Առաջարկ հնչեց գտնել ինչ-որ մի խումբ, որի շահերը ոտնահարվել են և փորձել պաշտպանել նրանց իրավունքները: Սակայն կարճ հետազոտումից հետո պարզվեց, որ բոլոր նման խմբերը արդեն սեփականաշնորհված են տարբեր ընդդիմադիր և նեոընդդիմադիր ուժերի կողմից և ունեն սեփական էջերը ֆեյսբուքում:
Մենք զրուցեցինք մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ, իրենց վերաբերմունքը պարզելու համար: Որևէ բան անելու նախաձեռնությունը բարձր գնահատականի արժանացավ Ազգային միաբանություն կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի կողմից` «Շատ լավ միտք է: Մենք էլ երևի հետևենք ՕԵԿ-ի օրինակին մոտ ապագայում»: Իսկ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը մի փոքր նյարդայնացած էր` «Ի՞նչ են ուզում արած լինել: Էլի իմ ձայներն ե՞ն ուզում փախցնել»: Իսկ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը ոգևորված չէր` «Հազիվ հասկացել էինք, ով ա ինչ-որ բան անում, իսկ ով չի անում: Հիմա նորից ուզում են ամեն ինչ խառնել: Հանգիստ մնացեք էլի, մենք ձեր էներգիան չունենք»:
Մեր տեղեկություններով մտքի գրոհը ՕԵԿ կենտրոնական շտաբում դեռ շարունակվում է` դռները դեռ փակ են: Շենքի մոտ 4 անգամ նկատել են «Տաշիր Պիցցայի» առաքիչներին:
Այս հոդվածը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
:DDD աաաաաաաաաաա տղերք սպանեցիք :DDD
դեռ չեմ կարդացել, բայց վերագիրը արդեն սպանում ա, երրորդ օրն է վրա վրա մոռթում եք
Բարձր ենք գնահատում նման վստահությունը պարոն Դանիելյան ջան
վստահության գաղտնիը ձեր տաղանդի շարունակական դրսևորումն է
bravoooooo 😀
Լավն էր «Առաջարկ հնչեց գտնել ինչ-որ մի խումբ, որի շահերը ոտնահարվել են և փորձել պաշտպանել նրանց իրավունքները: Սակայն կարճ հետազոտումից հետո պարզվեց, որ բոլոր նման խմբերը արդեն սեփականաշնորհված են տարբեր ընդդիմադիր և նեոընդդիմադիր ուժերի կողմից և ունեն սեփական էջերը ֆեյսբուքում:»
loooool Շա՛տ լավն էր :)))
loooool Ինչ եք մեզ էդքան ծիծաղացնում, բա մենք ձեր էներգիան ունե՞նք :))))))))
ՕԵԿ-ին որպես հումանիտար օգնություն Տաշիր Պիցայի միջոցով առաքում մի միտք: Նախաձեռնությունը էդպես էլ կոչել՝ «Ինչ-որ մի բան անելու նախաձեռնություն» եւ էդ անունով էջ բացել ֆեյսբուքում: Կարլի է եւ կրճատել անունը՝ «Մի բան անելու նախաձեռնություն», «Մի բան անողներ» կամ պարզապես «Բանանողներ» :)))) FB-ում էդ էջի լայքի կոճակները սեղմելով արդեն իսկ ՕԵԿ-ականները մի բան արած կլինեն ու կհամալրեն բանանողների շարքերը :))))))
Լավ ասի, չէ՞ ;)))
Քեզ էլ պետք է կանչեին…համ էլ պիցցա կուտեիր
inchi iranq inch vor ban giten anel inqnuruyun……lol))))
Ausgezeichnet.
Ծով ջան, Լօլ-ը արդեն պրոֆեսիոնալ ա ստացվում մոտդ, անգլերեն!
Բայց ես հայերե՛ն լօլ-ն եմ սիրում, թե՛ մեծատառ, թե փոքրատառ :)))
Իհարկե ավելի հայեցի լինելու համար կարելի է գրել ԲԵԾ՝ Բարձր Եմ Ծիծաղում, բայց ԼՕԼ-ն ավելի լոլիկ է հնչում :))
ՄԾ — Մեռա ծիծաղից
ՈւԳ՝ Ուշքս գնաց, ԸԱ՝ ընգա աթոռից, ԵՉԿ՝ ես չկաաաամ, ԽՄ՝ խնդալուց մեռել էինք, ԲԴՑՀ՝ բայց դու ցիրկ ես, հա՜՜՜ :))))))
Apreeeq!!!
🙂
Տաշիր Պիցցայի առաքիչներին?
Մեր “աստղերի” աչքը լույս;)) Հաջորդ տարի մի քանի հոգի ել կտնավորվեն,
այդ թվում և մեկ ոչ հայ մեգասթար, բայց գոնե սոբչակազգի:))
Վերջին տվյալներով հաանրապետություն ներկրվող օճառի զգալի մասը գնվում է “օէկ”-ի,
մասնավորապես արթուր բաղդասարյանի կողմից ոչ սեփական հիգիենան պահպանելու նպատակով:))))
(ստեղնաշարիս shiftn ու caps lock-ը աշխատում են, ուղղակի տվյալ դեպքում օգտագործելու անհրաժեշտություն չկար):
բոմբ էր ՃՃՃՃՃ