Press "Enter" to skip to content

Ռուսաստանը գնեց մարտի 8–ը

Գեներալը չհերքեց պարտքերի դիմաց վարդավարը վերցնելու լուրերը

Կառավարությանը ծայրահեղորեն մոտ կանգնաց աղբյուրներից հայտնի դարձավ, որ ռուսական ՙBнешОборонСтрах՚ ընկերությունը գնել է Հայաստանի մարտի 8-ի բաժնետոմսերի 100%-ը:  Ընկերությունը այս տարվանից մտցնում է մարտիութավճար` սահմանում է նոր հարկ, համաձայն որի յուրաքանչյուր մարտի 8-ին արված նվերի, ծաղիկների, ռոմանտիկ ընթրիքի արժեքի 15% պետք է վճարվի ՙBнешОборонСтрах՚ ընկերությանը: Ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գեներալ Անատոլի Պոդարոչկինը հայտնեց, որ պլանավովում է հայ տղամարդկանցից նաև գանձել մարտիության սեքսից ստացած հաճույքի 15%-ը, սակայն չի պարզաբանում գանձման մեխանիզմը:

Հիվանդանոցների պալատները արդեն լեփ լեցուն են հայ տղամարդկանցով, ում մոտ հայտնաբերվել էն նախամարտիության դեպրեսիայի ինֆեկցիոն սիմպտոմներ: Գրիգոր Լուսավորիչ համալիրում  հոսպիտալացված քաղաքացիներից մեկը կիսվում ` “Ես էդքան փող չունեմ, որ նվերների տամ: Կանայք լրիվ են լկստվել, մեզ հունվարի 28-ին ոչ մի նվեր չեն տալիս` ձև են անում իբր չգիտեն ինչ տոն ա, հետո էլ գալիս ա փետրվարի 23-ը ասում են` ՙբայց ձեր տոնը արդեն անցել ա՚, ցրում են մի խոսքով: Իսկ մենք համ մարտի 8 համ ապրիլի 7…”

Նոր փոփոխությունները լուրջ դժգոհություններ առաջացրեցին ոչ միայն տղամարդկանց շարքում այլ նաև կանանց: “Ինտելեկտուալ կանանց ասոցիացիայի” նախագահ Լյուդմիլա Ֆոտոսինտեզյանցը հայտարարեց` ”ՙՄենք առանց այդ էլ մարտի 8-ին ստանում էինք անկապ, էժանագին և, չեմ վախենում այդ բառից, ստից նվերներ: Հիմա փաստորեն դա էլ չենք ստանա:՚” Նրա հետ սակայն չհամաձայնվեց “Մեծ կրցքերով կանանց ասոցիացիայի” նախագահ Աննա Պամելյանը, ով մամլո ասուլիսի ընթացքուն հայտարարեց` “Մենք միշտ էլ ֆանտաստիկ նվերներ ենք ստանում մարտի 8-ի կապակցությամբ, չեմ կարծում, որ այս փոփոխությունները մեր նվերների վրա բացասաբար կազդեն:”

Տոնակատարությանը միացել են նաև այլ կառույցներ: Քաղաքապետարանը տոնի կապակցությամբ եռապատկել է փողոցում զույգերին մոտեցող և ծաղիկ առաջարկող անօթևան երախաների քանակը: Մարտի 8-ին Երևանի միայն կենտրոն և Արաբկիր համայնքները կսպասարկեն ավելի քան 350 անօթևան աշխատակիցներ:

Քաղաքապետարանի մամլո խոսնակը պարզաբանեց` “Մեր քայլերը արտացոլում են այն բազմաթիվ մունաթները, որ մենք ստանում ենք քաղաքացիներից, ովքեր դժգոհում են, որ քաղաքի որոշ մասերում նման տոների ժամանակ բացակայում են ծաղիկ վաճառող բոմժերը: Բացի դրանից մենք նաև նախատեսել ենք անհասկանալի նկարներ վաճառող անօթևանների կրկնապատկում Մալաթիա-Սեբաստիա և Զեյթուն համայնքներում: Իսկ հաջորդ տարվանից Վահագնի էլիտար թաղամասում նախատեսվում է Պիկասոյի և Վան Գոգի օրիգինալ նկարներ վաճառող անօթևանների տեղակայումը:”

4 Comments

  1. Trender Trender 09/03/2011

    ամբողջական հայկական մոտիվներ.. :D:D

  2. Ծովինար Ծովինար 10/03/2011

    «Կանայք լրիվ են լկստվել, մեզ հունվարի 28-ին ոչ մի նվեր չեն տալիս` ձև են անում իբր չգիտեն ինչ տոն ա, հետո էլ գալիս ա փետրվարի 23-ը ասում են` ՙբայց ձեր տոնը արդեն անցել ա՚, ցրում են մի խոսքով:» ))))))

  3. Artak Artak 11/03/2012

    Տղերք դուք Armenian Phonetic-ի ծ տառի տեղը չգիտե՞ք որ անընդհատ ց էք գրում:

Մեկնաբանությունները փակ են.