Press "Enter" to skip to content

«ԹԱՐՍ» սուպերմարկետի հաջողության գաղտնիքները

Ինչպես ստիպել հաճախորդին գնալ այլ սուպերմարկետ

Թարս սուպերմարկետները սկսեցին սնկի պես աճել Երևանի բոլոր այն վայրերում, որտեղ կար մեծ ու ազատ տարածք:  Ի տարբերություն այլ հայկական «օբյեկտների» Թարսը ջանքեր չէր թափում սկզբից լավը լինել, հետո աստիճանաբար փչացնել սպասարկումը: Թարսը վատն էր առաջին օրվանից: Այնտեղ, որտեղ բացվում էր Թարս, դանդաղ մարում էին բոլոր մանր խանութները և բնակիչները արդեն ստիպված էին այցելել Թարս: Այդ բնակիչներից մեկը ես էի, և այս մի քանի տարվա ընթացքում հասցրեցի նկատել Թարսի աշխատանքի շատ առանձնահատկություններ ու հասկանալ ինչպես Թարսին հաջողվեց իր հաճախորդների մեծ մասին ստիպել այցելել այլ սուպերմարկետներ: Վերջերս իմացա, որ Թարսը վաճառվել է 11 միլլիոն դոլարով: Գուցե Թարսի աշխատաոճի այս առանձնահատկությունները կօգնեն հասկանալ պատճառները:

Առաջին և ոսկե կանոնը պետք է լինի հետևյալը` մի զլացեք փչացած ապրանք տեղադրել: Միևնույնն է վաղ թե ուշ այն կգնվի: «Իչքան» ուշ «էնքան» հաճախորդի մեղքն է: Իր բացման առաջին ամսվա ընթացքում Թարսը ինձ վաճառեց պայթող, բազմագարշահոտ երշիկ:

Զեղչի քարտ տալուց առաջ իմացեք հաճախորդի մասին հնարավորինս շատ տեղեկություն: Նրանց էլեկտրոնային հասցեները կարելի է լավ գնով վերավաճառել այլ կազմակերպությունների` որ ՍՊԱՄ ուղարկեն:

Յուրաքանչյուր հաճախորդ պոտենցիալ գող է: Նրան պետք է կասկածանքով հետևեն սուպերմարկետի աշխատակիցները:

Հաճախորդին կոպտելը նորմալ երևույթ է: Թող չմտածի, որ «Դիսնեյլենդ» է եկել:

Ունեցեք առնվազն 5 դրամարկղ, բայց թող միայն երկուսը գործեն: Դրա շնորհիվ հաճախորդը միշտ կմտածի, որ դուք  հոյակապ սուպերմարկետ եք ու շատ երկար արձակուրդներ եք տրամադրում աշխատողներին:

Ոսկե կանոնները կիրառման մեջ

Միրգն ու բանջարեղենը սուպերմարկետում պետք է լինեն շատ վատը: Կրկնում եմ ՇԱՏ ՎԱՏԸ: Այնքան վատ, որ մարդիկ զարմանան` որտեղից Հայաստանում այսպիսի միրգ:

Միրգը պետք է լինի կեղտոտ, քանի որ դա բնական տեսք է հաղորդում մրգին: Հաճախորդն էլ միրգ գնելիս պետք է առավելագույնս կեղտոտվի: Մի գուցե դա նրան դրդի գնել անձեռոցիկ: Իհարկե «Թարս» անձեռոցիկ: Որ անձեռոցիկը միջից դժվարությամբ դուրս գա:

Սուպերմարկետը պետք է առաջ բրդի իր սեփական արտադրանքը և հնարավորինս քիչ տեղադրի այլ կազմակերպությունների տեսականի: Թարս հաց, թարս անձեռոցիկ, թարս կաթ: Որքան քիչ տեսականի, այնքան հաճախորդը արագ կկողմնորոշվի:

Սառնարանները պետք է խնայող ռեժիմի վրա դնել: Հաճախորդը սիրում է հալված պաղպաղակ: Համ էլ չի հիվանդանա:

Բաժանեք զեղչի քարտեր, սակայն զեղչեք ապրանքների միայն մի մասը, միևնույնն է հաճախորդը չի ջոկի:

Ներկայացրեք նոր ճաշատեսակներ: Սառը գրիլ հաճախորդը միանշանակ դեռ չի համտեսել:

Այլ սուպերմարկետների գործերը լավացնելու համար կարելի է Ամանորից առաջ սկսել զեղչային քարտերի փոխանակում: Այդպես սրիկա հաճախորդները չեն ստանա իրենց հասանելիք 3% զեղչը:

Վերացրեք երշիկ կտրելը և բոլոր նմանատիպ ճողությունները: XXI-րդ դարն է վերջ ի վերջո:

Վերջապես բոլոր հնարավոր թյուրիմացությունները շտկելու համար պատվիրեք ձեզ գովերգող մի երգ: Երգում պետք է ասվի, որ դուք միշտ առաջատար եք և լավագույնն եք, ու բոլոր պրոբլեմները կանհետանան:

 

32 Comments

  1. Fizgig Masha Fizgig Masha 25/02/2011

    looooooooool shaaaaaaaaaaaaat lavn errrrrrr :)))))))))))))

  2. Artak Artak 25/02/2011

    ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ:ՃՃՃՃՃ Մզզզզզզզզզզզզզզզզզզզզզզզցրիք:))))))))))

  3. Arman Arman 25/02/2011

    Թարս սուպերմարկետում թարսի պես երբեք չեք գտնի զուգարան, ունը արեք նոր եկեք 🙂

  4. Narek Narek Post author | 25/02/2011

    @Arman
    LOOOL Մեր մոտ երկրորդ հարկում կար: Բայց ոչ մի ձև չէր գովազդվում

  5. Armosh Armosh 25/02/2011

    ու բացի դրանից…գները իջացնում են, ու վերջում 20% ԱԱՀ են ավելացնում..ուշադիր նայեք կտրոնի վրա

  6. kaz515 kaz515 26/02/2011

    а есть вариант сайта на русском языке??????

  7. Narek Narek Post author | 26/02/2011

    @kaz515
    неа, но есть раздел “по-русски”

  8. Sudden Sudden 28/02/2011

    @Narek
    սպառիչ պատասխան էր 🙂

  9. smd smd 01/03/2011

    Армош, будь повнимательнее, прежде чем лить грязь. На кассовом чеке указывается цена без НДС, а также цифра самого НДС, что В СУММЕ является ценой товара УЖЕ СО СКИДКОЙ (если ты завел речь об акционных товарах) — которая указана на ценнике и в во всех акционных материалах.

  10. Babyface Babyface 01/03/2011

    а наш народ только и ждет повода лить грязь на кого то )армяне блин,нет, чтобы ценить то что делают люди, с открытием каждого магазина появляются новые рабочие места … Народ который жалуется,что нет работы в стране и каждый третий молодой человек желает,как можно скорей выбраться из страны из за отсутствия работы …

  11. amoka amoka 01/03/2011

    Համենայն դեպս Սթարը աշխատումա 100 տոկոսանոց հարկային դաշտով,ապրանքներ չի փակում սեփական նկուղներում, սեփական ապրրանքներն էլ ավելի որակով են մյուս սւպերմարկետների սեփական ապրանքներից,պիտանելիության ամսաթվերը չի վերատպում …

    ու համոզված եղեք,ոչ մեկ չի ստիպում այցելեք ՍԹԱՐ,ինչքան քիչ ձեր նման հաճախորդ էնքան լավ …

  12. Գայանե Գայանե 02/03/2011

    իսկ ով ասեց, որ չի վերատպում ամսաթվերը? երբեք ոչ մի թարմ բան չի լինում իրենց մոտ, նույնիսկ աղցանները միշտ մի քանի օրվա են: Նկարն էլ դրել են բորբոսնած հյութի: Նեղանալու փոխարեն պետքա նստեն ու մտածեն, թե ոնց սխալները ուղղեն: Նենց չի, որ մարդկանց լավություն անելու համար են իրենց բիզնեսը բացում:

  13. Violet Violet 02/03/2011

    Shat chisht e!!! Arden qani tari e, Tars-um vacharvum en hin, pchacac, borbosnac apranqner !!!! Banjareghene ughaki ptac e linum…amarva kesin … u nuynisk blojner en handipum !!!

    Kanthnamtherqe himnakanum hin e!!!

    Isk spasarkman ev xanuthneri estetikakn tesqi masin xosq chka !!!

  14. Gams Gams 02/03/2011

    Ay mard, inch mi drel bacatrum eq amen inch. Ete hachaxordy menak karum a xosa, bayc ed volortic enqan heru a inchqan es baletic (menak ste ynde lsac banery tutaki nman krknen), uremn tox gnan urish canceric arevtur anen (vortex mtacum en vor tarm ban kgtnen) u tunavorveluc el iranq irancov glxi chary tenan. Hay azgi mentalitetn a tenc — hamozvac xosal nranic, inchi masin gaxapar chunen u inchum masnagitacac chen. Ete iharke very bacasakan karciqner artahaytoxnery yndhanrapes inch vor banum masnagitacac en… Ov gnahatum a, na misht el kgnahati, isk myusnery — uxxaki anshnorhakal “zangvac en” (urish bar chgta uxxaki)!!!

  15. Ծովինար Ծովինար 03/03/2011

    Պահո, փողերը խոսեցին: Մարդը պիտի թունաբան լինի՞, որ հասկանա, որ եթե ստամոքսը կտրատվում է, ոչ-թարմ ձմերուկից է կամ նման բան: Սուպերմարկետները վաղուց կերել են փորքր բիզնեսը, էնպես որ երեսպաշտություն է առաջարկել, թե գնացեք ուրիշ տեղից առեք: Էդ ուրիշ տեղերն էլ ձեր նման սուպերմարկետներ են:
    ԱրմՔոմեդի ջան, ինձ թվում է հասունացել է պահը մի ֆելիետոն էլ գրեք լատինատառ քոմենթները հատուկ դիտավորությամբ, առանձնակի դաժանությամբ երկաաաաաար գրելու մասին :))) Հասկացանք, որ ոմանք հեռախոսով են մտնում օնլայն, հայերեն չունեն, գոնե կարճ կապեք, էլի: Ո՛ւֆ 🙂

  16. Gams Gams 03/03/2011

    Կարամ հայերեն էլ գրեմ, եթե հակադրվելու հիմնավորված դրույթների բացակայության պարագայում որոշ user-ների վերջին հույսը մնում է նման նացիոնալիստական քննադատությունը հաղորդագրության ֆորմատի հանդեպ: Այդպես է, բովանդակության վերաբերյալ հիմքեր չունենք, եկեք լեզվին կպնենք: Ահա և ապացույց, թե user-ները ինչի հանդեպ են ավելի ուշադիր…

  17. Gams Gams 03/03/2011

    Բացի դրանից, դե եթե էդքան քննադատող ու ամեն ինչից հասկացող եք, ու համարձակություններդ էլ էդքան հերիքում են, մնացաց ցանցերից էլ պորձեք սենց բաց խոսել: Թե միայն Սթարի մասին եք կարողանում խոսել, որովհետև գիտեք, որ մյուսների մասին խոսելուց միամիտ կարող է մի օր հետևներիցդ գան…? Հետո կասեք`”մենք, մեր համարձակությունը, մեր արդարության ձգտումը…”:

  18. Narek Narek Post author | 03/03/2011

    @Gams
    հարգելի բարեկամ, Ծովինարը շատ հստակ նկատողություն արեց, ու տեքստում էլ էր այն բազմաթիվ անգամ արված ու վստահ եմ Հաժախորդներն էլ են բազմիցս ասել, բայց դա շարունակ չի նկատվում, այլ կենտրոնանում եք նրա վրա հաճախորդները բողոքել են սիրում:

    Ծովինար :

    Մարդը պիտի թունաբան լինի՞, որ հասկանա, որ եթե ստամոքսը կտրատվում է, ոչ-թարմ ձմերուկից է կամ նման բան: Սուպերմարկետները վաղուց կերել են փորքր բիզնեսը, էնպես որ երեսպաշտություն է առաջարկել, թե գնացեք ուրիշ տեղից առեք: Էդ ուրիշ տեղերն էլ ձեր նման սուպերմարկետներ են:

    Կառաջարկեի սրա մասին խոսել, այլ ոչ թե հայ ազգի բողոքելու ձգտումից: Այլ սուպերմարկետներից Երևան Սիթիի մասին էլ կա նյութ, /արդարության համար ասեմ որ հին բան էնտեղից չեմ գնել/ ուշադիր չեք եղել մեզ իզուր մեղադրում եք: Մնացած ամենը իմ սեփական փորձից է վերցրաց: Այսինքն եթե Թարսը պնդի որ իրա սալֆետկեքը հոյակապ էն բայց իմ փորձը ցույց տա հակառակը ես հակված եմ հավատալ իմ փորձին ու ոչ թե Միշտ առաջատար երգին:

    Եվ վերջում շնորհակալություն հստակ ցույց տալու համար թե ինչու է այդ սուպերմարկետը այդ վիճակում: Աշխատողները, ղեկավարությունը ներառյալ փոխանակ բողոքներից օգոտ ու դաս քաղեն, իրանց ճիշտն են փորձում ապացուցել հաճախորդին: Դա Հայաստանին շատ բնորոշա, բայց ամենավատ բաննա բիզնեսի համար: Կարաք նաեք նաև Բիլայնի օրինակը ում մենք, էլի քննադատել էինք ու շատ ավելի սուր ու հաճախակի, բայց մարդիկ հանդիպեցին, մեր կարծիքը հաշվի առան և այլն:

    Իսկ կլիենտ վսեգդա պռավ արտահայտությունը ոչ ոգ չի չեղարկել: Գուցե ոմանք չեն լսել, բայց դա արդեն իրանց գործն ա:

  19. AXPER AXPER 03/03/2011

    INCHKAN MARD PARAP MNA VOR SKSI STARIC XOSAL hUSOVEM TARERI TEXAPOXUTYUN@ GROXI ACHKERUM EN SKZBIC XARNVE DRA hAMAR ED TESKNA @NDUNE,,,INCH VERABERVUMA HYUTIN MI ALAREK MOTIKIC NAEK DA POSTAVKA E TE BACATREM ED HYUT@ BACE ETE CHI EREVUM ,,,MARD OV MTACELA AIS CEVI NYUT GRI VOROSHELA MI ERKU OR ARAJ PATRASTVI EGELA URISH BAN CHKTNELOV VOROSHELA MI hAT BACI TOXNI MI KANI ORIC GA U NKARI,,,PRITOM AMENOREL EGEL ED SHARK@ INKNA ASAVOREL VOR ASHXATOXNER CER CHTAN CHTESNEN ,,,BAIC MALATEC,,,AVELACNEM INCHIC EK POXOKUM? hETAKRKIR GITEK INCHNA AINTEX ASHXATUMEN SOVORAKAN EREVANI KAXAKACINER OVKER KUCE EV CER BAREKAMNERICEL EN,,,ETE STAREK MTE INCHVOR BAN SXALEK TESE DA ARELE ASHXATOX@ VOCHTE STAR@,,, BANIC PARZVUMA DUK ELI hAYUTYUN@ CER CHEK MORACE MEKD MYUSICD BAMBASELUEK,,,EN INCH GRVACER STEX ES TESELEM LUBOI XANUTUM ,,,INCHA KAROXA MI SAYTEL BACENK SKSENK XANUTNERI ASHXATOXNERIC BAMBASENK??

  20. Ծովինար Ծովինար 04/03/2011

    Ժողովուրդ, իսկականից աչքերս կոտորվում են լատինատառ կարդալուց, էն էլ մեծատառերով: Kak vam eto? Ոչ էն է՝ «ք»-ով կարդաք, ոչ էն ՝ «կ»-ով, չէ՞ 😉 Նացիոնալիզմի մասին չի խոսքը: Ընթերցողի նկատմամբ հարգանքի մասին է: Թե չէ վատ սպասարկմամբ տանջում եք հերիք չի, հիմա էլ լատինատառով :)))

    AXPER, բայց ինչ խորաթափանց գնահատական է: Երեւում է բազմամյա ժուռնալիստ եք: Տիրապետում եք գործի նրբություններին: Իսկ ինչքա՞ն եք պատրաստվել, ավելի շուտ՝ ինչքանո՞վ եք պատրաստվել ես եքա տրակտատը ստեղ գրելու համար: 🙂

  21. AXPER AXPER 04/03/2011

    ЧЕ ЕРЕВУМА СТЕХ hАРЦ СТАРИН ЧЕ ПАРЗАПЕС МАРДИК ПАРАПЕН МНАЦЕ….hИМАЕЛ ИМ ГРАЦНЕРС КННАДАТЕЛ СКСЕЦИК…ДЕ ДА БНАКАНЕ hАЙИ СИРАЦ ГОРЦНА… КОНЕ АМАЧЕК Е ИНЕТУМ НСТЕЛУ СТАРИЦ ХОСАЛУ ПОХАРЕН ГНАЦЕК МИ ТЕХ АШХАТЕК МЕНК ЕЛ ЦЕР АРАЦОВ hПАРТАНАНК ТЕ ТЕСЕК ИНЧ ЛАВ ГОРЦЕН АРЕЛ… СТЕХ МИ БАНЕР ПАРЗ ВОР hИМНАКАНУМ СТАРУМ АШХТЕЛ УЗЕЦОХ БАЙЦ МЕРЖВАЦНЕРН ЕН ПОХОКУМ… ИСК ЦОВИНАР ДУК ЕРБ hАЙЕРЕН ТАРЕРЕС ОГТАГОРЦУМ КОНЕ ES DEPKUM hAYEREN BARER GREIK DA IhARKE CER OGTIN TECHE <> ES ARAJI BARD BARARANUM NORA AVELACE?

  22. AXPER AXPER 04/03/2011

    ES hERAXOSOVEM DRA hAMAR E LATINATAR… ISK EN VOR GRELEIR <> ARAJIN BARD NORA BARARANUM CNUND AREL? TE hAYERENI LEZUNEQ UZUM POXEL?

  23. AXPER AXPER 04/03/2011

    ES hERAXOSOVEM DRA hAMAR E LATINATAR… ISK EN VOR GRELEIR ( EQA TRAKTAT ) ARAJIN BARD NORA BARARANUM CNUND AREL? TE hAYERENI LEZUNEQ UZUM POXEL?

  24. Ծովինար Ծովինար 05/03/2011

    Էս-ն էլ ես էի գրել, ներող եղիր խնդրում եմ, Ախպեր ջան: ))

  25. AXPER AXPER 06/03/2011

    ES INKS CHASI VOR AMEN INCH JISHTEI GRE DA DU SKSECIR MARDKANC GRACNER@ KNNADATEL ,,,ACHKIS DAEL QO PROFESIANE,,,MI ARA AIN INCHI hAMAR NEREXUTYUN ES XNDRELU,,,U @NDANRAPES AISTEX STARIC POXOKOXNER INCHPES COVINARNE ASUM (EQA) MARDEK VAX@ MYUS OR@ @NTANIQEQ KAZMELU KAM ARDEN KAZMELEQ STEX STARIC BAMBASELU POXAREN GNACEQ URISH GORC KTEQ ELI…AMOTA AMOOOOT

  26. Ծովինար Ծովինար 07/03/2011

    Ախպեր ջան, աշխարհում գոյություն ունեն գրական եւ լրագրողական ժանրեր, որոնց մեջ հումորն էլ է մտնում, քննադատությունն էլ: Իսկ բամբասանքը խոհանոցում նստած բողոքելն է, բայց թաքուն պահելը, որ հանկարծ ջղային ձաձաների ականջը չընկնի: Ձեր գրաքննությանը ոչ ոք չէր սպասում: Գնացեք զբաղվեք ձեր գործով: Մի բանից որ չեք հասկանում, ուրեմն ավելի լավ է քիչ խոսեք, շատ լսեք: Ցավում եմ, որ էսքան խոսակցությունը ձեր մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս:

  27. Arevik Arevik 11/03/2011

    Բրավո, Ծովինար: Վեռջին “ակորդը” ջախջախիչ էր:)

  28. Գւորգ Մարտիրոսյան Գւորգ Մարտիրոսյան 11/03/2011

    էս աչքիս արդեն ՍԹԱՐ-ի դեմ սև PR են սկսել… սրա հետևից ոնց որ թե ՍԻԹԻ-ի ականջներն են երևում….

  29. Genio Genio 12/03/2011

    Babyface ջան, իհարկե լավա որ Սթարի կամ այլ սուպերմարկետի բացվելով նոր աշխատատեղեր են ավելանում, բայց եթե անգամ անտեսենք թե քանի աշխատողա ընդունվում Սթար կամ այլ սուպերմարկետ ու որոշ ժամանակ հետո առանց վարձատրության հեռացվում կամ դուրս գալիս աշխատանքնից, մեկա անտեսել չեն կարող այն “փոքրիկ” խանութների ճարահատյալ փակումը, ինչը հարված է մանր ու միջին բիզնեսին…

    Սթարի և այլ (ՀՈՒՍՈՎ ԵՄ ՈՉ ԲՈԼՈՐ) սուպերմարկետի ապրանքների թարմությանը, վերատպված ամսաթվերին, մարգանցովկայով “լոգանք ընդունած ու վաճառասեղաններին ԿՐԿԻՆ հայտնված” հավերին ու ոչ միայն հավերին, չէի անդրադառնա, եթե դա համատարած բնույթ չկրեր… Հայաստանը փոքր երկիրա, ոնց ուզումա լինի սուպերմարկետում աշխատող մենեջեր ծանոթ կունենաք, որ եթե ուզենա էնքան բան կարա պատմի էդ ամեն ինչի մասին, որ մտածում ես որնա ավելի լավ, սովից մեռնելը թե սնունդից???

  30. MKrtich MKrtich 12/03/2011

    Ինձ հենց առաջին օրը դա վաճառեցին

Մեկնաբանությունները փակ են.