Press "Enter" to skip to content

Տատիկը ահազանգում է թոռան անտարբերության մասին

«Ախր ես իրոք վատ տատի չեմ եղել իմ թոռան համար»

Արաբկիր համայնքի բնակիչ Նազելի Ասատրյանի 27-ամյա թոռ Սարգիս Մանուկյանը մոտ երեք ամիս չի այցելել իր մայրական կողմի տատիկ` Նազելիին: Նազիկ տատին արդեն ահազանգել է Սարգիսի ծնողներին և մի շարք այլ բարեկամներին դեպքի կապակցությամբ: Հաջորդ շաբաթ Նազիկի տանը մեկնարկում է փակ խորհրդակցությունների շարք Սարգիսի վարքի կապակցությմբ, որի արդյունքում կարող է ձևավորվել փաստահավաք խումբ կամ միանգամից ընդունվել դատապարտող բանաձև:

«Ախր ես վատ տատիկ չեմ եղել իմ թոռան համար», — մեր թղթակցի հետ զրույցում կիսվեց Նազիկ տատին: «Իրանք դեռ Թիֆլիզ էին ապրում մինչև սովետի քանդվելը, ու ես միշտ լիքն ու բարին ամիսը մեկ գալիս էի Երևանից` նվերներով, թանկանոց խաղալիքներով, Սաքուլին ամենալավ կաֆեներն էի տանում, ամենաթանկ պաղպաղակն առնում… Հիմա չեմ ասում ամեն օր գա, բայց գոնե շաբաթը մեկ զանգի տենա` սաղ եմ, թե մեռել եմ…»

Մեղադրանքները կիսեցին նաև մի շարք բարեկամական օղակներ, ներառյալ` Անի մորքուրը, հարևան Սաթիկն ու պարսիկ մի քանի հարևան: «Էսօրվա օրով նման տատիկ ունենալ ու անտեսելը առնվազն սրիկայույթուն ա,» պնդոմ է հարևան Սաթիկը:

Տատիները պնդում են, որ Սարգիսի մանկությունը անպակաս էր թանկ խաղալիքներից

Զայրույթը կիսում է նաև մյուս կողմի տատիկը` 92-ամյա Անահիտը. «մեռա մոսկվայից կանֆետ ու կալբասեղեն բերելով: Էլ փող էի տալիս, որ իրա ուզած տեղերը գնա, էլ չեխական սերվիսը մորս տվեցի հարսանիքին: Էլ ինչ տամ, որ մեկ-մեկ հյուր գա: Տո հյուր գալը ջհանդամ` թող զանգի մեկ-մեկ ձենը լսեմ…» բացատրեց մյուս տատին:

Դեպքերի նման զարգացումը Սարգիսին անակնկալի բերեցին «Բայց ես տատիկիս էլի սիրում եմ, էլի գնահատում եմ ամեն ինչը, ուղղակի հիմա գործ, տուն, ընտանիք բան.. միշտ չէ, որ հասցնում եմ տեսնել… բայց ծնունդին միշտ գնում եմ ու կենացներ ժամանակ տատիկ-պապիկների իմ փայ կենացն էլ ասում եմ»:

«Ինչ վերաբերում է ինձ պաղպաղակ գնելուն ու սրճարաններ տանելուն, ապա ես դա չեմ հերքում, բայց դա միակողմանի հաճույք չէր: Նախ, տատիս ինքն էլ էր պաղպաղակի մեծ սիրահար էր, իսկ երկրորդը ես էլ շատ հաճախ ինձ կտրում էի բակում ֆուտբոլ խաղալուց, որպեսզի ժամանակ անցկացնեմ տատիկիս հետ,» — արձագանքում է Սարգիսը:

Սարգիսի մայրը հրաժարեց մեկաբանել տարածված լուրերը և միայն ասաց, որ «ընտանիքի միասնական դիրքորոշումը կհրապարակվի փակ խորհրդակցություններից հետո»:

Նազիկը կրկնակի հնչեցրեց զանգերի սակավության հանգամանքը, որպես վրդովմունքի առաջնային պատճառ. «հա, հասկացանք, զբաղված ա, աշխարհիս հարցերն ա լուծում, բլոգ ու ես իմ ինչ զրթ-ու-զիբիլ ա անում, բայց գոնե շաբաթը մեկ դժվար ա հեռախոսը վերցնել զանգել? Էտ էլ հո զոռով չի… », — վերջին մեխը խփեց Նազելին:

Ընտանեկան փակ խորհրդատվությունները ծրագրված են փետրվարի 27-28-ին, որին կհետևի հրապարկային վճիռ Սարգիսի հետագա վիճակի մասին: Փորձագետները չեն բացառում, որ Սարգիսը կարող է ամռանը ստիպված լինել տատիկին տանել Երևանի մի շարք սրճարաններ և հյուսասիրել 27 տարվա պարտք պաղպաղակը:

9 Comments

  1. Մարինե Մարինե 16/02/2011

    հա ինչ?

  2. Սերժ Սերժ 16/02/2011

    Տղերք ձեր մոտ comedy –ն պրծելա՞

  3. Sergey Sergey Post author | 16/02/2011

    Ժողովուրդ ջան, բացի քաղաքականությոնից, մեկ-մեկ սոցիալական բաներ էլ ենք գրում:)

  4. Մարինե Մարինե 16/02/2011

    հա ճիշտ ա սոցալական բան. բայց ինչ` պարզ չի.

  5. David David 16/02/2011

    Սերգեյ ջան, հազար եմ ասել, Հայաստանում մարդիկ հիմնականում իրանց տատիկներին սիրում են, ով էլ չի սիրում գոնե բերանը փակա պահում, նենց որ քեզ դժվար հասկանան

  6. Vahan Vahan 18/02/2011

    Դուք ավելի լավ հումոր ունեք: Չի սազում, շատ անիմաստ հումորա:
    Իսկ Ձեր մնացած հումորները իսկապես շատ ուժեղ են: Հուսով եմ մի օր նաև հեռուստաեթեր դուրս կգաք:

Մեկնաբանությունները փակ են.