Press "Enter" to skip to content

Yerevan City-ն խոստանում է 2011-ին զգալիորեն բարելավել կեղծ օղիների որակը

"Մեր կեղծ օղիները որակապես լավագույնն են Հարավային Կովկասում"

ԵՐԵՎԱՆ — Հայաստանի խոշորագույն սուպերմարկետների ցանց Yerevan City-ն երկուշաբթի օրը լրագրողներին ներկայացրեց իր հեղափոխական ծրագիրը ալկոհոլի շուկայում՝ 30%-ով բարելավել կեղծ օղիների որակը: «Մեր նպատակն է առավելագույն որակ ապահովել աշխարհի ճանաչված օղիների նմանակումների մեջ», մամլո ասուլիսի ժամանակ նշեց ցանցի ներկայացուցիչը:

Yerevan City-ի դուստր ձեռնարկություն «Ալեքս Գրիգ»-ը բազմիցս քննադատվել է հայաստանյան շուկան ցածրորակ կեղծ օղիներով ողողելու համար: Այս քայլը դիտարկվում է որպես պատասխան այդ քննադատությանը, ինչը  ողջունվել է սպառողական խմբերի կողմից:

Ընկերության ներկայացուցիչ Կարինե Նալչիկյանը բացատրեց նոր ռազմավարությունը. «Ալեքս Գրիգ ընկերությունը միշտ ձգտել հայ սպառողին մատուցել օրիգինալին հնարավորինս նման միջազգային օղիների նմանակումներ, որոնք լիցքավորվում են մեր ընկերության լավագույն նկուղներում:»

“Մեզ հաջողության գաղտնիքը հիմնված է հետևյալ գաղափարների վրա.

Լավագույն
Ֆիլտրած
Իրատեսական
Կայֆոտ”, Հավելեց Կարինեն:

Նալչիկյանը ներկայացրեց  ընկերության ծրագրերը որակի բարելավման հարցում. “Չնայած արդեն արձանագրված հաջողությունների, մենք ձգտում ենք ավելի մեծացնել սպառողների գոհունակությունը: Մենք նախատեսում ենք այս տարվա մարտից լիովին դադարեցնել թունավոր և նույնիսկ ոչ թունավոր, բայց բավական տհաճ լցոնումները մեր օղիների մեջ:»

Միակ բացասական ազդեցությունն է քնկոտությունը և հանկարծմահը

«Մենք լուրջ ինքնաքննադատությամբ ենք մոտենում խնդրին», շարունակեց Նալչիկյանը, «արդեն ազատված են աշխատանքից բոլոր անբարեխիղճ և անփորձ կեղծողները: Հիշեցնենք, որ 2009-ին մենք լուրջ պատժամիջոցներ սահմանեցինք օղու մեջ միզող անբարեխիղճ աշխատակիցների նկատմամբ, ինչի արդյունքում մեկ տարվա մեջ գործից ազատվեց աշխատակազմի  75%-ը: Այսինքն` տեղի ունեցավ զգալի սերնդափոխություն, ինչը թույլ տվեց օղարտադրության մեջ սկսել երկրորդ սերնդի կեղծումները:»

A1+-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է բացի որակի բարձրացումից նաև ընդլայնել տեսականին, Yerevan City-ի ներկայացուցիչը պատասխանեց՝ «Այո, ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի մենք նաև նախատեսում ենք կեղծել ավելի բարդ ալկոհոլային ապրանքատեսակներ: Մայիսից շուկա կմտնի Havana Club ռոմը և Grant’s վիսկին, որը գրեթե հնարավոր չի լինի տարբերել օրիգինալից, իսկ ամռանը կարտադրենք նաև կեղծ Թեկիլա:»

Ընկերության ներկայացուցիչը խոստովանեց, որ թեքիլան և ռոմը բավական բարդ խմիչքներ են կեղծելու տեսանկյունից, ինչը չի բացառում, որ առաջին մի քանի ամսվա ընթացքում կարող են լինել աղեստամոքսային թյուրիմացություններ և անակնկալներ: «Սակայն մենք հոգացել ենք նաև դրա մասին. Մենք ստեղծել ենք թեժ գիծ, որով կարող են զանգահարել բոլոր թունավորվողները և անվճար ստանալ առաջին բուժօգնություն հեռախոսով: Ուշադրություն՝ օգնությունը անվճար է լինելու: Իսկ կրկնակի թունավորման դեպքում մենք քաղաքացուն կտրամադրենք մեկ շիշ անվճար խրախուսանվեր արդեն փորձված կեղծ օղիների շարքից», նշեց էդ կինը:

Շրջանառվող լուրերի համաձայն Yerevan City-ն հաջորդ տարի ծրագրում է մտնել նաև կեղծ մսամթերքի շուկա, ինչի համար արդեն Հայաստան են բերվում լոբու լուրջ պաշարներ:

12 Comments

  1. Mad Hab via Facebook Mad Hab via Facebook 18/01/2011

    🙂 welkome back!!!

  2. Kornelij Kornelij 18/01/2011

    Gardash
    Adash
    Patrontash

  3. moracel es uxaki nshes, vor dzeti poxaren el “Լավագույն
    Ֆիլտրած” glicerin enk ogtagortsum, just pay attention to the cap of the bottle when buying oil)

  4. […] This post was mentioned on Twitter by Adrineh Macaan. Adrineh Macaan said: Yerevan City-ն խոստանում է 2011-ին զգալիորեն բարելավել կեղծ օղիների որակը http://bit.ly/gxTRPg via @ArmComedy #Armenia […]

    [WORDPRESS HASHCASH] The comment’s server IP (208.74.66.43) doesn’t match the comment’s URL host IP (74.112.128.10) and so is spam.

  5. Էդդ Էդդ 18/01/2011

    էդ կինը նշեց նաև, որ

    2012-ին նախատեսվում է գնորդների ԶԴԱՉԻՆ տալ կեղծ թղթադրամներով:

  6. Tigran qeri Tigran qeri 21/01/2011

    Axper jan, da oxi chi, ail iskakan qimikat.

  7. Edgar Edgar 21/01/2011

    Bayc bavakanin lav kliner ete nmanorinak qayleri dimer Samon… el kaloshi ham cher ga oxineric.

  8. Gams Gams 12/03/2011

    Շրջանառվող լուրերի համաձայն Yerevan City-ն հաջորդ տարի ծրագրում է մտնել նաև կեղծ մսամթերքի շուկա, ինչի համար արդեն Հայաստան են բերվում լոբու լուրջ պաշարներ:

    Isk inchi myus tari? Shutvanic arden mtel a! Ete texyak cheq, apa “Моя семья” msamterqn el nuyn nkuxneric a tsagum, inch vor ev very nshvac oxinery…! 🙂

Մեկնաբանությունները փակ են.