Ամերիկյան բոլոր Comedy Club-երում ընդունված է անել Open Mic` այսինքն թույլ տալ ակումբի հյուրերին դուրս գալ բեմ և մի քանի րոպեյվա ընթացքում սեփական ստենդ-ափը անել: Մենք ուզում ենք նման բան փորձարկել մեր դեկտեմբերի 18-ի Comedy Night 9-ի ժամանակ:
Փաստորեն, եթե ցանկացել եք ստենդ-ափ քոմեդիում մասնակցել, բայց տարբեր պատճառներով չի ստացվել, այդ օրը խոսափողը բաց է: Ձեզ կտրամադրենք մինչև 5 րոպե ժամանակ ու նույնիս warm-up էլ կանենք Ձեր stand-up-ը: Ահա այսպիսի անգլերեն բառեր: Եթե առաջացավ նման ցանկություն դիմեք մեզ կամ նախորոք, կամ էլ հենց համերգի օրը: Փորձը փորձանք չի իսկ ստենդ-ափը շատ լավ բան է: