Մանրից հասունացավ 9–րդ Comedy Night–ի պահը՝ դեպի հոգեպես առողջ Հայաստան խորագրով։ Լինելու է հայերեն լեզվով standup comedy երեկո, սկետչեր, մենախոսություններ, ջրիկություններ և դասախոսություններ։ Հանդիսատեսի համար պատրաստել ենք մրցույթ իրա մրցանակեղենով։ Պահի տակ հասկացանք, որ արդեն 3–րդ տարին էնք նշում Ստոպ ակումբի բեմում ու զգացինք, որ քիչ չի։ Մեկ էլ պատրաստեցինք ֆիրմա թրեյլեր սենց մի տեսակ հոլիվուդյան ոճով
Տոմսերի համար զանգահարեք 560780 հեռախոսահամարով կամ այցելեք Ստոպ ակումբ (Մոսկովյան 37)։ FaceBook-ի event–ը այստեղ է։
ArmComedy–ն ընդունում է կաշառքներ, նվիրատվություններ, լավություններ, բարի վերաբերմունքի ցուցադրումներ և պարզապես փող։ iPhone 4–եր նվիրողները կստանան ապագա բոլոր Comedy Night–երի հրավիրատոմսեր։
Եթե մոտակա օրերին կայքում սովորականից մի փոքր քիչ նյութեր տեղադրվեն ապա դա պայմանավորված է նրանով, որ սցենար ենք գրում։
Կարճ ասած՝ սիրով հրավիրում ենք բոլոր այն մարդկանց, ում դուր է գալիս մեր աշխատանքը։
P․S․ ArmNet մրցանակաբաշխության քվեարկությանը մի օր բան մնաց, նդրում ենք քվեարկել մեր օգտին այստեղ, գործի տեղից, տնից, հարևանի տնից, տարբեր անուադիր կերպով բաց թողած wi-fi–ներից, հեռախոսներից և այլ հնարամիտ ձևերով, չխախտելով մրցույթի կանոնները։ Կանխավ շնորհակալ ենք։
[ad#Google Adsense Horizontal]
inch lezvov e linelu Comedy Night-@??? es erbeq chem eghel dra hamar em uzum imanam.
Հայերեն է լինելու…անգլերեն տարին մեկ ենք անում
[…] ստենդ-ափը անել: Մենք ուզում ենք նման բան փորձարկել մեր դեկտեմբերի 18-ի Comedy Night 9-ի […]